Jump to content

Քարթյայանի Ամմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարթյայանի Ամմա
Դիմանկար
Ծնվել էմոտ 1922
ԾննդավայրHaripad, Kollam district, Տրավանկոր, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 10, 2023(2023-10-10)[1]
Մահվան վայրAlappuzha, Կերալա, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Պարգևներ և
մրցանակներ
 Karthyayani Amma Վիքիպահեստում

Քարթյայանի Ամմա (մոտ 1922, Haripad, Kollam district, Տրավանկոր, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հոկտեմբերի 10, 2023(2023-10-10)[1], Alappuzha, Կերալա, Հնդկաստան), հնդիկ կին, որը 96 տարեկանում բարձր գնահատականներով գրագիտության քննություն է հանձնել[3]։ Նա արժանացել է Հնդկաստանի կառավարության՝ կանանց համար նախատեսված բարձրագույն քաղաքացիական «Նարի Շաքտի Պուրասկար» մրցանակին[4]։

Քարթյայանի Ամման ծնվել է մոտավորապես 1922 թվականին։ Նա Հնդկաստանի Կերալա նահանգի Չեպպադ քաղաքից էր[5]։ Մանուկ հասակում նա ստիպված է եղել աշխատել և այդ պատճառով դադարել է դպրոց հաճախելուց։ Նա ամուսնացել է և ունեցել վեց երեխա՝ աշխատելով որպես փողոց մաքրող և սպասուհի[6]։ Ամման եղել է բուսակեր և ամեն օր արթնացել է առավոտյան ժամը 4-ին[6]։

Մինչև 2018 թվականը Քարթյայանի Ամման ապրել է Լաքշամ Վիդու գաղութում՝ տարեցների համար նախատետսված սոցիալական կացարանում[7]։ Ուսումնական դասընթաց անցնելուն նրան ոգեշնչել է դուստրը, որը քննություն էր հանձնել վաթսուն տարեկանում[6]։ 2018 թվականի օգոստոսին նա քննություն է հանձնել 40362 այլ մարդկանց հետ՝ որպես Կերալայի նահանգային գրագիտության առաքելության մարմնի Aksharalaksham («Միլիոն նամակ») ծրագրի մի մաս[5][6]։ Նա իր շրջանում թեստ հանձնած ամենատարեց մարդն էր[5]։ Նրան կարդալու և գրելու դասեր էին տվել ինը և տասներկու տարեկան ծոռները[8]։

Կարդալու, գրելու և մաթեմատիկայի թեստը հանձնելիս Քարթյայանի Ամման 100 հնարավորից վաստակել է 98 միավոր՝ ստանալով լավագույն գնահատականը[6]։ Նա այսպես է մեկնաբանել քննություն հանձնելու նպատակը. «Ես այսքան շատ բան սովորեցի առանց որևէ պատճառի։ Թեստերն ինձ համար չափազանց հեշտ էին»[6]։ Հաջող հանձնած քննությունից հետո Քարտյայանի Ամման իր երկրում դարձել է հայտնի անձնավորություն․ կինոաստղ Մանջու Վորիերը հանդիպել է նրա հետ Դիվալիի ժամանակ, Կերալայի կրթության նախարար Չերանալուր Ռավինդրանաթը նրան նվիրել է նոութբուք, Կերալայի գլխավոր նախարար Պինարայի Վիջայանը նրան շնորհել է պատվոգիր[7][9][10]։ Ամման The Economic Times-ին ասել է, որ իր նպատակն է հաջորդ մակարդակի քննությունը հանձնել 100 տարեկանում[6]։

Քարթյայանի Ամման 2019 թվականին դարձել է Ուսուցման համագործակցության բարի կամքի դեսպան[11]։ 2020 թվականի մարտին նա արժանացել է Հնդկաստանի կառավարության՝ կանանց համար նախատեսված բարձրագույն քաղաքացիական «Նարի Շաքտի Պուրասկար» մրցանակին, որը շնորհել է երկրի նախագահ Ռամ Նաթ Քովինդը։ Այդ նպատակով Ամման ստիպված էր թռչել Դելի, թեպետ նախկինում ինքնաթիռ երբեք չէր նստել[12]։ Այդ մրցանակի մեկ այլ դափնեկիր էր Կերալայի բնակիչ Բհագերաթի Ամման, որը 105 տարեկանում ամենատարեց մարդն էր, ով հանձնել էր Aksharalaksham-ի քննությունը[13]։

Քարթյայանի Ամման վախճանվել է 2023 թվականի հոկտեմբերի 10-ի երեկոյան։ Նա մոտ 101 տարեկան էր[14]։

Ոգեշնչված Ամմայի պատմությունից՝ Վիկաս Խաննան նկարահանել է «Բոկոտն կայսրուհին» վավերագրական ֆիլմը, որը պատմում է նրա անցած ճանապարհի և ոգու մասին[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Nari Shakti award winner Karthyayani Amma passes away
  2. https://www.thedispatch.in/98-yrs-old-from-kerala-to-be-presented-nari-shakti-puraskar-heres-why/
  3. «Poster girl of Kerala's adult literacy programme, Karthyayani Amma dies at 101». The Indian Express (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. «Grannies of learning go digital». The New Indian Express. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 «96-year-old to take literacy exam». The Hindu (Indian English). IST. 2018 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 «96-year-old Karthyayani Amma clears Kerala's literacy exam, win hearts - A winner». The Economic Times. IST. 2018 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  7. 7,0 7,1 Bagchi, Poorbita Bagchi (2019 թ․ հունվարի 21). «Kerala: At 96, Karthyayani Amma Becomes Commonwealth Learning Goodwill Ambassador». The Logical Indian (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  8. Das, Ria (2019 թ․ հունվարի 21). «Karthyayani Amma Is Now Commonwealth Learning Goodwill Ambassador». She the people. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  9. «Karthyayani Amma, the star at 96, celebrates Diwali with Manju Warrier». Mathrubhumi (անգլերեն). IST. 2018 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  10. «Education minister gifts laptop to Karthyayani Amma». Mathrubhumi (անգլերեն). IST. 2018 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  11. «96-yr-old Karthyayani Amma becomes Commonwealth Goodwill Ambassador». Mathrubhumi (անգլերեն). IST. 2019 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  12. «At 98, Karthyayani Amma prepares for 1st flight; to receive Nari Shakti Puraskar on Women's Day». Mathrubhumi (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  13. Staff (2020 թ․ մարտի 7). «98 yrs old from Kerala to be presented Nari Shakti Puraskar: Here's Why?». The Dispatch. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  14. Bureau, The Hindu (2023 թ․ հոկտեմբերի 11). «Nari Shakti award winner Karthyayani Amma passes away» (Indian English). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 11-ին.
  15. Khanna, Vikas, Barefoot Empress, Karthiyana Amma, Doug Roland Films, Saffron Pen, Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 11-ին