Jump to content

Քառակուսի արմատի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քառակուսի արմատ

Քառակուսի արմատի օր, ոչ պետական տոն, որը նշվում է մեկ հարյուրամյակի ընթացքում 9 անգամ։ Օր, երբ և՛ ամսաթիվը, և՛ ամսվա հերթական համարը հանդիսանում են տարեթվի վերջին երկու թվանշանների քառակուսի արմատ (օրինակ՝ 2004 թվականի փետրվարի 2՝ 02/02/04)[1]։

Տոնի պատմությունը և արդիականությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տոնը նշվել է 1981 թվականի սեպտեմբերի 9-ին (09/09/81)։ Տոնի հիմնադիրը ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Ռեդֆուդ Սիթի քաղաքի բնակիչ, դպրոցի ուսուցիչ Ռոն Գորդոնն է (Ron Gordon2009 թվականի դրությամբ Գորդոնը շարունակում է հրապարակել հոդվածներ իր մտածած տոնի մասին՝ 2009 թվականի մարտի 2֊ից սկսած ակտիվ համագործակցելով «Oakland Tribune» թերթի հետ[2]։ Նրա աղջիկը Ֆեյսբուքի էջում բացել է այս տոնի երկրպագուների խումբ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ներկայացնել տոնը նշելու իր տարբերակը[3]։

Տոնական սեղանի գլխավոր ուտեստը եփած արմատապտուղներն են և մաթեմատիկական քառակուսի արմատի նշանի տեսքով թխվածքը[3]։

Ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթեմատիկական օբյեկտիվության պատճառով այս տոնը նշվում է մեկ հարյուրամյակի ընթացքում ընդամենը 9 անգամ (յոթ անգամ՝ հարյուրամյակի առաջին կեսին և երկու անգամ՝ երկրորդ կեսին), և մշտապես միևնույն օրերին։

համար ամսաթիվ ամիս տարեթիվ օրինաչափություն
1 01 հունվար хх01 թիվ 01/01/01
2 02 փետրվար хх04 թիվ 02/02/04
3 03 մարտ хх09 թիվ 03/03/09
4 04 ապրիլ хх16 թիվ 04/04/16
5 05 մայիս хх25 թիվ 05/05/25
6 06 հունիս хх36 թիվ 06/06/36
7 07 հուլիս хх49 թիվ 07/07/49
8 08 օգոստոս хх64 թիվ 08/08/64
9 09 սեպտեմբեր хх81 թիվ 09/09/81

Այս դեպքում հետաքրքիր է նկատել, որ տոների միջև ընկած ժամանակահատվածը ըստ տարեթվերի կազմում է կենտ թվերի շարունակական հաջորդականություն՝ 3, 5, 7 և այլն։

Հետաքրքիր դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2001 թվականի հունվարի 1 ֊ տոնը համընկավ նոր հարյուրամյակի սկզբի հետ։
  • 2004 թվականի փետրվարի 2 - տոնը համընկավ արջամկան օրվա հետ[4]։
  • 2009 թվականի մարտի 3 - տոնահանդեսի կազմակերպիչ Ռոն Գորդոնը կազմակերպեց հատուկ մրցույթ, որի մրցանակը 339 $ էր[3]։
  • 2016 թվականի ապրիլի 4 - տոնը համընկավ համացանցի օրվա հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wong, Nicole C. (2004 թ․ փետրվարի 2). «A day getting to the root». The Mercury News. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
  2. Հոդված «Have a rootin' tootin' Square Root Day», հեղինակ՝ Անժելա Հիլ
  3. 3,0 3,1 3,2 Ամերիկացի մաթեմատիկները նշում են Քառակուսի արմատի օրը
  4. Քառակուսի արմատի օր Արխիվացված 2017-08-10 Wayback Machine (ռուս.)