Jump to content

Փենսիլվանիայի բալետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փենսիլվանիայի բալետ
Pennsylvania Ballet
Տեսակբալետի ընկերություն և ոչ առևտրային կազմակերպություն
գեղարվեստական ղեկավարՌոյ Կայսեր
Երկիր ԱՄՆ
Գտնվելու վայրըՖիլադելֆիա, ԱՄՆ
Հիմնադրման ամսաթիվ1963 թ
Կայքpaballet.org
 Pennsylvania Ballet Վիքիպահեստում

Փենսիլվանիայի բալետ (անգլ.՝ Pennsylvania Ballet), ամերիկյան բալետի առաջատար թատրոններից մեկը Ֆիլադելֆիայում։

Թատրոնի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենսիլվանիայի բալետը հիմնադրվել է 1963 թվականին Բարբարա Վայսբերգերի կողմից, ով Ջորջ Բալանչինի հետևորդներից մեկն էր։ Բալետը համարվում է Ֆիլադելֆիայի առաջատար մշակութային հաստատություններից մեկը, լավ հեղինակություն է վայելում իր կատարողական արվեստով, ժամանակակից և դասական խաղացանկի բազմազանությամբ ստացել է քննադատների բարձր գնահատանքը։

Որպես 1960-ական թվականների բալետային շարժման ղեկավար՝ թատրոնը 1968 թ հյուրախաղերով հանդես եկավ Նյու Յորքում։ 1987-1989 թթ Փենսիլվանիայի բալետը միավորվեց Միլվոկի բալետի հետ։ Նոր թատրոնն իր 43 պարողներով և մեծապես ընդլայնված խաղացանկով միակ կազմակերպությունն էր երկրում, որն իր պարողներին մեկ տարով աշխատանք էր առաջարկում։

1995 թվականին Փենսիլվանիայի բալետի հոգաբարձուները Ռոյ Կայսերին ընտրում են որպես գեղարվեստական ղեկավար։ Ռոյ Կայսերը, ում 1979 թվականին բալետ էր ընդունել Բարբարա Վայսբերգերը, 1990 թվականին կորդեբալետից դարձել էր արդեն մենապարող։ Մինչև իր ներկայիս պաշտոնն ստանձնելը Կայսերը 1992 թվականին բեմից հեռանալուց հետո դառնում է թատրոնի գլխավոր բալետմեյստերը և գեղարվեստական ղեկավար Քրիստոֆեր Դամբուազի օգնականը։

Կայսերի գլխավորությամբ թատրոնը ընդլայնեց իր բալանչինյան խաղացանկը բալետմեյստերներ Մերս Քանինհեմի, Քրիստոֆեր Դամբուազի, Թրեյ Մակինտայրի, Մեթյու Նինանի, Դավիթ Փարսոնսի, Վալ Կանիպարոլիի, Բենջամին Միլպիեի և Քրիստոֆեր Ուիլդոնի նորանոր բալետներով։ Հաջողություն են վայելում հատկապես վերջինիս «Կարապի լիճ» և Մեթյու Նինանի «Կարմինա Բուրանա» բալետները։

Ներկայումս թատրոնն ունի 37 պարողներ, ամեն թատերաշրջան ներկայացնում է 6 ծրագիր՝ դասական և նոր աշխատանքներով, որը հրապուրում է բազմատեսակ հանդիսատեսի և պարողների առջև նոր մարտահրավերներ է դնում։ Թատրոնը նաև հյուրախաղերով հանդես է գալիս ամբողջ Փենսիլվանիայում և Նյու Յորքում։ 2005 թվականի օգոստոսին առաջին անգամ մասնակցել է Էդինբուրգի միջազգային փառատոնին։

Թատրոնն այժմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենսիլվանիայի բալետի 14 անդամներ նկարահանվել են Դարրեն Արոնոֆսկու «Սև կարապ» ֆիլմում (2010 թ)[1]։

2012-2013 թթ խաղաշրջանում բալետը ներկայացնելու է 6 շոու Ֆիլադելֆիայի երաժշտական ակադեմիայում և Մերիամ թատրոնում։ Թատրոնը ծրագրել է 2012 թ հոկտեմբերին հյուրախաղերով հանդես գալ ՄակՔարտեր թատրոնում, իսկ 2013 թ հունիսին ներկա գտնվել «Բալետն Ամերիկայում» ծրագրին, որը տեղի կունենա Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոնում։ Այս ելույթների հետ մեկտեղ Փենսիլվանիայի բալետ II-ը հանդես կգա կրթական և ուսուցման ծրագրերով։

Փենսիլվանիայի բալետի պարողները 2012 թվականի դրությամբ[2]՝

Գլխավոր պարողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էմի Ալդրիջ
  • Ջուլի Դայանա
  • Լորեն Ֆեյդլի

  • Զաքարի Հենք
  • Յան Հասի
  • Ջերմել Ջոնսոն

  • Բրուք Մուր
  • Արանտքսա Օչոա
  • Ֆրենսիս Վեյեթ

Մենապարողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Իհդ
  • Էվելին Կոքակ

  • Աբիգայիլ Մենստեր
  • Ջոնգ Սակ Փարկ

  • Բարետ Վենս Վիդել
  • Գաբրիելա Յուդենիչ

  • Սամանտա Բարկզակ
  • Էդվարդ Բարնս
  • Լորա Բոուման
  • Դանիել Քուպեր
  • Կարալին Կուրսիո

  • Էնդրյու Դեյլի
  • Լիլիան դի Պիացա
  • Մեգան Դիքինսոն
  • Հոլի Լին Ֆուսկո
  • Ալեքսանդրա Հյուս

  • Ռեյչել Ջամբուա
  • Ռեյչել Մար
  • Էլիզաբեթ Մաթիր
  • Լորին Մաթիս
  • Ալեքսանդր Փիթերս

  • Ալեքս Ռետքլիֆ Լի
  • Ջոնաթան Ստայլս
  • Էրիկ Թրոփ
  • Ամիր Յոգև

  • Էմի Հոլիհան

  • Հարիսոն Մոնակո

Փենսիլվանիայի բալետ II

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենսիլվանիայի բալետ II-ը ստեղծվել է 2002 թվականին Ջոյս և Հերբերտ Քիների կողմից։ Բալետի այս ճյուղը ստեղծվել է որպես նախապրոֆեսիոնալ ուսումնական հաստատություն։ Այստեղի պարողները փորձերը հաճախակի կազմակերպում են հիմնական բալետի պարողների հետ և մեծ ներկայացումների ժամանակ հանդես են գալիս այս կամ այն բալետում։ Երկրորդ բալետը կազմված է 8 պարողներից, որոնց ղեկավարում է Ուիլյամ Դեգրեգորին։ Այստեղի պարողներն ընդգրկված են նաև շատ կրթական և ուսումնական ծրագրերում։

Ուսումնական ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենսիլվանիայի բալետը մեծապես ընդլայնել է իր ուսումնական ծրագրերը, որի արդյունքում ամեն տարի այստեղ սովորում են 11000 երեխաներ։ Փենսիլվանիայի բալետ II-ը շուրջ 25 շոու է կազմակերպում Ֆիլադելֆիայի համայնքների համար։

Գեղարվեստական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գեղարվեստական ղեկավար՝ Ռոյ Կայսեր[3]
  • Բալետմեյստեր՝ Ջեֆրի Գրիլբեր[4]
  • Բալետմեյստեր-ռեպետիտոր՝ Թամարա Հեդլի[5]
  • Փենսիլվանիայի բալետ II-ի ղեկավար՝ Ուիլյամ Դեգրեգորի[6]
  • Գեղարվեստական ղեկավարի օգնական՝ Մայքլ Շերիդան[7]
  • Բալետմեյստեր՝ Մեթյու Նինան[8]
  • Երեխաների ղեկավար՝ Քրիստին Քոքս

Ռոյ Կայսերը Փենսիլվանիայի բալետի գեղարվեստական ղեկավարն է։ Նա թատրոնի գլխավոր պարողն էր մինչև 1992 թվականը։ Մասնակցում է նաև Նյու Յորքի Բալետմեյստերական ինստիտուտի ծրագրերին[9]

Ջեֆրի Գրիլբերը թատրոնի բալետմեյստերն է 1986 թվականից։ Նա իր կարիերան սկսել է թատրոնում 1975 թվականին, երբ ընդունվել է որպես ուսանող, այնուհետև շարունակել է իր կարիերան հասնելով գլխավոր պարողի։

Թամարա Հեդլին ընդունվել է թատրոն 1975 թվականին, եղել է թատրոնի գլխավոր պարուհիներից մեկը։

Ուիլյամ Դեգրեգորին թատրոնի գլխավոր պարողներից է եղել։ Դարձել է Փենսիլվանիայի բալետ II-ի ղեկավարն այն ստեղծվելու օրվանից՝ 2002 թվականից։

Մայքլ Շերիդանը պարել է թատրոնում և այժմ հանդիսանում է գեղարվեստական ղեկավարի օգնականը։

Մեթյու Նինանը Փենսիլվանիայի թատրոնի բալետմեյստերներից է։ Պարել է թատրոնում 1994-2007 թվականներին։

Քրիստին Քոքսը Փենսիլվանիայի բալետի երեխաների բաժնի ղեկավարն է։ Հանդիսանում է նաև Բալետ Իքս թատրոնի համահիմնադիրը։

2012-2013 թատերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ադոլֆ Ադանի «Ժիզել»[10], հոկտեմբերի 18-28, 2012 թ
  • Ջորջ Բալանչինի «Շելկունչիկ»[11], դեկտեմբերի 8-30, 2012 թ
  • Քրիստոֆեր Ուիլդոնի «Կենդանիների կարնավալը»[13], մայիսի 9-12, 2013 թ
  • Ուիլյամ Ֆորսայթի «Ֆորսայթ և Կիլիան»[14], հունիսի 13-16, 2013 թ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սև կարապ» ֆիլմի մասին
  2. «Փենսիլվանիայի բալետի պարողները». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  3. «Ռոյ Կայսեր». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  4. «Ջեֆրի Գրիլբեր». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Թամարա Հեդլի». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «Ուիլյամ Դեգրեգորի». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  7. «Մայքլ Շերիդան». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «Մեթյու Նինան». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  9. «Փենսիլվանիայի բալետի գեղարվեստական ղեկավար Ռոյ Կայսերը քննարկում է թատրոնի նոր դարաշրջանը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  10. ««Ժիզել» բալետը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  11. ««Շելկունչիկ» բալետը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  12. ««Ամառային գիշերվա երազը» բալետը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  13. ««Կենդանիների կարնավալը» բալետը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  14. ««Ֆորսայթ և Կիլիան»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.