Jump to content

Փաք Քյոն Վոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փաք Քյոն Վոն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1901(1901-06-24)
ԾննդավայրԴեգու, Հարավային Կորեա
Մահացել էօգոստոսի 7, 1933(1933-08-07) (32 տարեկան)
Մահվան վայրHakone, Ashigarashimo district, Կանագավա, Ճապոնիա
Քաղաքացիություն Կորեական կայսրություն և  Ճապոնական կայսրություն
ԿրթությունՏոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունօդաչու
 Park Kyung-won Վիքիպահեստում

Փաք Քյոն Վոն (կորեերեն՝ 박경원 հունիսի 24, 1901(1901-06-24), Դեգու, Հարավային Կորեա - օգոստոսի 7, 1933(1933-08-07), Hakone, Ashigarashimo district, Կանագավա, Ճապոնիա), ճապոնական գաղութային տիրապետության ժամանակ Կորեայի առաջին կին օդաչուն[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաք Քյոն Վոնի վթարված ինքնաթիռը

Փաք Քյոն Վոնը ծնվել է 1901 թվականին Դեգու քաղաքում[2], կահույքագործի ընտանիքում։ 1925 թվականին հեռացել է Կորեայից, որն այդ ժամանակ եղել է ճապոնական գաղութի ներքին տարածք և ընդունվել Տոկիոյի պրեֆեկտուրայում գտնվող Տատիկավա քաղաքի Ճապոնիայի ավիացիոն դպրոցը։ Նա եղել է լավագույն ուսանողներից մեկը։ 1927 թվականին ստացել է երրորդ կարգի օդաչու վկայական, իսկ մեկ տարի անց՝ երկրորդ կարգի վկայական[3]։

1933 թվականին նրան ընտրել են հանձնարարություն կատարելու․ նա Տոկիոյից Ճապոնական ծովի վրայով պետք է թռչեր Կորեա, այնուհետև՝ Մանջոու-Գո, սակայն Խակոնե ավանի շրջանում թռիչքից 42 րոպե անց նրա ինքնաթիռը վթարի է ենթարկվել և ընկել, ինչի հետևանքով Փաք Քյոն Վոնը զոհվել է[4]։

Կորեայում Փաք Քյոն Վոնի մասին նկարահանվել է ֆիլմ՝ «Կապույտ ծիծեռնակ»[5]։ Ֆիլմի թողարկումից հետո կորեական ազգայնականության մոտ բողոքի ալիք բարձրացավ նրանք հաշվի են առել այն, որ Փաքը համագործակցում էր ճապոնական գաղութային իշխանությունների հետ, արժանի չէ, որ նրա պատվին նկարահանվեր ֆիլմ։

Ճապոնիայի Ատամի քաղաքի Բայեն-մատի շրջանում կանգնեցվել է Փաք Քյոն Վոնի հուշարձանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Name Kyung-Won». The Meaning Of The Name (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  2. «映画『青燕』、韓国初の女性飛行士めぐり論争 | Chosun Online エンタメコリア | 朝鮮日報». web.archive.org. 2007 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  3. «Japan Beyond Stereotypes Weblog». weblog.naruhodo.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  4. Limited, Alamy. «Stock Photo - Park Kyung-won, Korean Aviatrix». Alamy (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  5. Purnama, Marcella (2011 թ․ սեպտեմբերի 30). «Blue Swallow (2005)». marcella purnama (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]