Փաք Քյոն Վոն
Փաք Քյոն Վոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 24, 1901 |
Ծննդավայր | Դեգու, Հարավային Կորեա |
Մահացել է | օգոստոսի 7, 1933 (32 տարեկան) |
Մահվան վայր | Hakone, Ashigarashimo district, Կանագավա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Tokyo Institute of Technology? |
Մասնագիտություն | օդաչու |
Park Kyung-won Վիքիպահեստում |
Փաք Քյոն Վոն (կորեերեն՝ 박경원 հունիսի 24, 1901, Դեգու, Հարավային Կորեա - օգոստոսի 7, 1933, Hakone, Ashigarashimo district, Կանագավա, Ճապոնիա), ճապոնական գաղութային տիրապետության ժամանակ Կորեայի առաջին կին օդաչուն[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փաք Քյոն Վոնը ծնվել է 1901 թվականին Դեգու քաղաքում[2], կահույքագործի ընտանիքում: 1925 թվականին հեռացել է Կորեայից, որն այդ ժամանակ եղել է ճապոնական գաղութի ներքին տարածք և ընդունվել Տոկիոյի պրեֆեկտուրայում գտնվող Տատիկավա քաղաքի Ճապոնիայի ավիացիոն դպրոցը։ Նա եղել է լավագույն ուսանողներից մեկը: 1927 թվականին ստացել է երրորդ կարգի օդաչու վկայական, իսկ մեկ տարի անց՝ երկրորդ կարգի վկայական[3]։
1933 թվականին նրան ընտրել են հանձնարարություն կատարելու․ նա Տոկիոյից Ճապոնական ծովի վրայով պետք է թռչեր Կորեա, այնուհետև՝ Մանջոու-Գո, սակայն Խակոնե ավանի շրջանում թռիչքից 42 րոպե անց նրա ինքնաթիռը վթարի է ենթարկվել և ընկել, ինչի հետևանքով Փաք Քյոն Վոնը զոհվել է[4]:
Կորեայում Փաք Քյոն Վոնի մասին նկարահանվել է ֆիլմ՝ «Կապույտ ծիծեռնակ»[5]: Ֆիլմի թողարկումից հետո կորեական ազգայնականության մոտ բողոքի ալիք բարձրացավ նրանք հաշվի են առել այն, որ Փաքը համագործակցում էր ճապոնական գաղութային իշխանությունների հետ, արժանի չէ, որ նրա պատվին նկարահանվեր ֆիլմ:
Ճապոնիայի Ատամի քաղաքի Բայեն-մատի շրջանում կանգնեցվել է Փաք Քյոն Վոնի հուշարձանը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Name Kyung-Won»։ The Meaning Of The Name (en-US)։ Վերցված է 2019-07-19
- ↑ «映画『青燕』、韓国初の女性飛行士めぐり論争 | Chosun Online エンタメコリア | 朝鮮日報»։ web.archive.org։ 2007-09-30։ Վերցված է 2019-07-19
- ↑ «Japan Beyond Stereotypes Weblog»։ weblog.naruhodo.com։ Վերցված է 2019-07-19
- ↑ Limited Alamy։ «Stock Photo - Park Kyung-won, Korean Aviatrix»։ Alamy (անգլերեն)։ Վերցված է 2019-07-19
- ↑ Purnama Marcella (2011-09-30)։ «Blue Swallow (2005)»։ marcella purnama (անգլերեն)։ Վերցված է 2019-07-19