Փարիզը քնեց (ֆիլմ, 1923)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզը քնեց
ֆր.՝ Paris qui dort
ԵրկիրՖրանսիա
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, դրամա և համր կինո
Թեմախենթ գիտնական
Թվական1925
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՌենե Կլեր
ՊրոդյուսերԱնրի Դիաման Բերժե
Սցենարի հեղինակՌենե Կլեր
ԴերակատարներԱնրի Ռոլան, Ալբեր Պրեժան, Լուի Պրե Ֆիլս և Մարսել Վալե
ՕպերատորMaurice Desfassiaux?
ԵրաժշտությունԺան Վիներ
ՄոնտաժՌենե Կլեր
Պատմվածքի վայրՓարիզ
Տևողություն35 րոպե

«Փարիզը քնեց» (ֆր.՝ Paris qui dort, բառացի՝ «Փարիզը, որը քնած է», 1923), Ռենե Կլերի ֆրանսիական կարճամետրաժ համր գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 1923 թվականին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1925 թվականի փետրվարի 6-ին[1]։

Բնօրինակ ֆիլմի ոչ մի նմուշ չի մնացել, բայց կատարվել են մի քանի վերականգնումներ՝ փորձելով ավելի մոտենալ բնօրինակին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի առավոտ արթնանալով՝ Էյֆելյան աշտարակի պահակը՝ Ալբերտը, հայտնաբերում է, որ ամբողջ հսկայական քաղաքը բառացիորեն անշարժացել է. կանգ են առել մեքենաները, մարդիկ աշխատելիս պատահական դիրքերում սառած են մնացել։ Նա փորձում է պարզել նման տարօրինակ միջադեպի պատճառը։ Նրա որոնումներին միանում է այն ինքնաթիռի պատահական ուղևորների այլակազմ ընկերությունը (շրջիկ գործակալ, փողոցային գող և այլք), որը վայրէջք է կատարել նույն առավոտյան Փարիզում։

Սկզբում վայելելով ընդհանուր քնածությունը, որը թույլ է տալիս նրանց գնալ Մոնմարտրում կաբարե երեկույթի, շրջել քաղաքում, փող կամ մանր բաներ վերցնել քնած մարդկանցից կամ գողանալ այն ամենը, ինչ ցանկանում են, ներառյալ Մոնա Լիզան, նրանք ձանձրանում են, իսկ հետո վիճում։ Տղամարդկանց միջև քաշքշուկ է առաջանում իրենց խմբի միակ կնոջ պատճառով։ Չորս օր հետո նրանք հանկարծ հաղորդագրություն են լսում ռադիոյով այն մասին, որ չքնածներին խնդրվում է մոտենալ ինչ-որ հասցեով։ Գալով նշված վայր՝ խումբը հանդիպում է մի աղջկա, որը տեղեկացնում է՝ քնեցման մեղավորը եղել է իր գիտնական քեռին, որը քաղաք է ուղարկել իր հայտնագործած հատուկ ճառագայթները, որոնք չեն հասել մինչև աշտարակի գագաթ և մինչև թռչող ինքնաթիռ։ Խումբը գիտնականին խնդրում է մարդկանց դուրս բերել քնից, և նա որոշ ժամանակ անց մտածում է, թե ինչպես դա անել։

Հետո կյանքը վերսկսում է իր ընթացքն այնպես, որ բացի նրանցից ոչ ոք չգիտի, որ ամեն ինչ դադարել էր։ Աշտարակի պահակը, որը քաղաքով զբոսանքի է դուրս եկել գիտնականի զարմուհու հետ, հայտնաբերում է, որ նա փող չունի, և աղջկան համոզում է շեղել պրոֆեսորին ու կրկին կանգնեցնել քաղաքի կյանքը։ Նրանք դա անում են, բայց խաբեությունն արագ բացահայտվում է, և երիտասարդներին գողության փորձի պատճառով ոստիկանություն են տանում։ Այնտեղ նրանք պատմում են պրոֆեսորի փորձի մասին, բայց նրանց չեն հավատում և տանում են հոգեբուժարան, որտեղ նրանք հանդիպում են իրենց նախկին ուղեկիցներին, ովքեր նույնպես փորձել էին պատմել տեղի ունեցածի մասին։ Միևնույն ժամանակ խելագար գիտնականը գործընկերոջը բացատրում է, թե ինչպես է դադարեցրել ամբողջ շարժումը։ Շուտով նրանց բաց են թողնում, և պահակն ու գիտնականի զարմուհին աշտարակի գագաթից անվրդով հետևում են ներքևում գտնվող Փարիզին։

Տեխնիկական թերթիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անվանում՝ Paris qui Dort կամ Le Rayon de la mort
  • Ռեժիսոր՝ Ռենե Կլեր, օգնական՝ Կլոդ Օտան Լարա
  • Սցենար՝ Ռենե Կլեր
  • Մոնտաժ՝ Ռենե Կլեր
  • Պրոդյուսեր՝ Անրի Դիաման Բերժե
  • Հագուստ՝ Կլոդ Օտան Լարա
  • Ծագման երկիր՝ Ֆրանսիա
  • Ձևաչափ՝ սև-սպիտակ-1,33. 1 - համր կինո - 35 մմ
  • Ժանր՝ գիտական ֆանտաստիկա, ֆանտաստիկա
  • Տևողություն՝ 36 րոպե (1971 թվականի տարբերակ) - 66 րոպե (1999 թվականի վերականգնում) - 59 րոպե (2018 թվականի վերականգնում)
  • Թողարկման ամսաթիվ՝ 6 փետրվարի, 1925 թվական

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստեղծվել է մի խումբ էնտուզիաստների կողմից գրեթե առանց փողի։ Այն հետաքրքիր է «stop-տեսախցիկ»-ի ներդրմամբ՝ բնութագրելու համար «քնեցնող ճառագայթների մեքենայի» գործողությունները՝ կադրի բազմացման օրիգինալ օգտագործման եղանակով քնած քաղաքի տպավորություն ստեղծելու համար[2]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անրի Ռոլան՝ Ալբերտ
  • Չարլզ Մարտինելի՝ գիտնական
  • Լուի Պրե Ֆիլս՝ տեսուչ
  • Ալբեր Պրեժան՝ օդաչու
  • Մադլեն Ռոդրիգ՝ ուղևորների փոխադրող
  • Անտուան Ստակուետ՝ հարուստ մարդ
  • Մարսել Վալե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Paris qui dort - Fiche Film - La Cinémathèque française
  2. Ս. Վ. Կոմարով, Արտասահմանյան կինոյի պատմություն։ Հատոր 2 — Մ.: «Искусство», 1965.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]