Փառանձեմ Ավետիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փառանձեմ Ավետիքյան
1913 - 1990
ԾննդավայրԲանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ
Քաղաքացիություն Հայաստան

Փառանձեմ Վազգենի Ավետիքյան (1913, Բանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ - 1990), հայ բժիշկ, ռազմական գործիչ, Հայրենական Մեծ պատերազմի վետերան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառանձեմ Ավետիքյանը ծնվել է 1913 թվականին, Դաշկեսանի շրջանի Բանանց գյուղում[1]։ Երկու տարեկան հասակում զրկվել է հորից։ Սովորել է գյուղի ապա՝ Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումում, որն ավարտել է 1930 թվականին և չորս տարի զբաղվել է ուսուցչությամբ Փիփ և Կուշչի գյուղերում[2]։

Ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտը և 1940 թվականին ավարտել այն։ Որպես վարիչ աշխատանքի է նշանակվել Շամշադինի շրջանի Ղրղի գյուղի բժշկական տեղամասում։ Եղել է նաև ենթաշրջանի հինգ գյուղերին սպասարկող բժիշկը։

1941 թվականին զորակորվել է բանակ, ծառայության է անցել Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում, 20-րդ լեռնահրաձիգային, Սուվորովի շքանշանակիր դիվիզիայի 61-րդ հրետանային գնդում։

1942 թվականին տեղափոխվել հրաձիգային գունդ և նշանակվել գնդի սանծառայության պետ։ 1943 թվականին ռաձզմաճակատում ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Հյուսիսային Կովկասի, 1-ին և 3-րդ Բելոռուսական և 1-ին Ուկրաինական ռազմաճակատներում մասնակցել է գնդի մղած մարտերին՝ Հյուսիսային Կովկասի լեռնանցքից հասել մինչև Կուբան, Բելոռուսիա, Արևելյան Պրուսիա, Լեհաստան, Բեռլին, Չեխոսլովակիա[3]։ Հաղթանակի օրը դիմավորել է Պրահայում։

Բանակից զորացրվել է 1946 թվականին և վերադարձել Երևան։ Որպես օրդինատոր աշխատանքի է անցել քաղաքի 1-ին մանկական հիվանդանոցում, իսկ 1954-1982 թվականներին եղել է բաժնի վարիչ։ 1982 թվականից հետո շարունակել է աշխատել նույն հիվանդանոցում[4]։

Մահացել է 1990 թվականին[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանները
  • Կովկասի պաշտպանության մեդալ
  • Բեռլինի գրավման մեդալ
  • Մարտական ծառայությունների մեդալ
  • Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հղթանակի համար մեդալ
  • Աշխատանքային արիության համար երեք և Աշխատանքի վետերանի մեդալներ
  • Սոցիալիստական մրցության հաղթողի, առողջապահության գերազանցիկի և այլ կրծքանշանները
  • Ազատագրման 20-րդ ու 25-րդ և խորհրդային ժողովրդի ու նրա զինված ուժերի հաղթանակի 30-րդ ու 50-րդ տարեդարձներին նվիրված հուշամեդալները
  • Գլխավոր հրամանատարության կողմից Բեռլինի, Ֆրինդլյանդ, Գումբինինի և այլ քաղաքների գրավման համար տրված շնորհավորագրեր
  • ՀՍՍՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Армяне в боях за освобождение Белоруссии — Армянское Товарищество» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  2. Գրիգորյան, Ահարոն Վաղարշակի, Մելքումյան, Բագրատ Գրիգորի «Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում», Երևան։ Հայաստան, 1987, գիրք 2, էջ 41
  3. «Армяне Гандзака в Великой отечественной». yerkramas.org (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  4. Գրիգորյան, Ահարոն Վաղարշակի, Մելքումյան, Բագրատ Գրիգորի «Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում», Երևան։ Հայաստան, 1987, գիրք 2, էջ 42
  5. «Бессмертный полк. Армения. Аветикян Парандзем Вазгеновна». www.moypolk.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.