Ցեյ Լուն
Ցեյ Լուն չինարեն՝ 蔡伦 | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 50 և ոչ ուշ քան 62 |
Ծննդավայր | Leiyang, Guiyang Commandery, Հան դինաստիա |
Մահացել է | 121[1] |
Մահվան վայր | Լոյան, Հան դինաստիա |
Քաղաքացիություն | Հան դինաստիա |
Մասնագիտություն | գյուտարար, քաղաքական գործիչ և ներքինի |
Cai Lun Վիքիպահեստում |
Ցեյ Լուն (անգլ.՝ Cai Lun, չինարեն՝ 蔡倫, ոչ վաղ քան 50 և ոչ ուշ քան 62, Leiyang, Guiyang Commandery, Հան դինաստիա - 121[1], Լոյան, Հան դինաստիա)՝ չինական Խան դինաստիայի ներկայացուցիչ, որին վերագրվում է թղթի գյուտը։
Ցեյ Լուն ծնվել է Լեիյան քաղաքում, որը գտնվում է Խունյան նահանգի ներկայիս Խենյան շրջանում։ Մ. թ. 75 թվականին նա հայտնվում է կայսերական պալատում արդեն որպես ներքինի, իսկ 105 թվականին հանդես է գալիս թղթի տեխնիկական արտադրության բարելավման թեմայով զեկույցով՝ նշանավորելով իր գործունեությունը և անձը։ Այս իրադարձությունից հետո կայսր Խե Դին (Լյու Չժաո) շնորհում է նրան նախարարի բարձրագույն տիտղոս և տալիս մեծ հարստություն։ Սակայն նա հայտնվում է պալատական խժդժության մեջ կայսեր Ան Դիի օրոք, և վերջ է տալիս իր կյանքին ինքնասպանությամբ՝ խմելով թույն։
Թղթի ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան Ցեյ Լունի թղթի հայտնագործումը, թղթի համար նյութ էր ծառայում կանեփի տերևները, իսկ ավելի վաղ շրջանում հումք էին հանդիսանում արհեստական մետաքսի կոկոնները։ Ցեյ Լուն թուղթը մշակելիս օգտագործում էր մանրաթելեր, փայտի մոխիր, կաշի և կանեփ։ Այս ամենը խառնում էր ջրով և ստացված զանգվածը լցնում էր թղթի համար նախատեսված հատուկ կաղապարների մեջ (փայտից շրջանակներ՝ պատրաստված բամբուկի մազմզուկներով)։ Այնուհետև արևի տակ չորացնելուց հետո, նա այդ մասսան հարթեցնում էր հատուկ քարերի միջոցով։ Արդյունքում ստացվում էր բավական ամուր մակերես ունեցող թուղթ։ Ցեյ Լունի գյուտից հետո, թղթի արտադրությունը սկսեց արագ կատարելագործվել։ Թուղթն էլ ավելի ամուր դարձնելու համար սկսեցին ավելացնել օսլա, սոսինձ, բնական ներկանյութեր և այլն։
-
1
-
2
-
3
-
4
-
5
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Б.Байер, У. Бирштайн и др. История человечества 2002 ISBN 5-17-012785-5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեյ Լուն» հոդվածին։ |
|