Ցայ Սյուքուըն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցայ Սյուքուըն
Բնօրինակ անունչինարեն՝ 蔡徐坤
Ծնվել էօգոստոսի 2, 1998(1998-08-02) (25 տարեկան)
Վենչժոու, Չժեցզյան, Չինաստան
Երկիր Չինաստան
ԺանրերC-pop
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, դերասան և հեռուստատեսային դերասան
Գործիքներվոկալ
ԱնդամակցությունNine Percent?
 Cai Xukun Վիքիպահեստում

Ցայ Սյուքուըն (չինարեն՝ 蔡徐坤, օգոստոսի 2, 1998(1998-08-02), Վենչժոու, Չժեցզյան, Չինաստան), մայրցամաքային Չինաստանի երգիչ, օրիգինալ երաժշտության պրոդյուսեր, դերասան։ Ծնվել է Չժեցյան նահանգի Վընճոու քաղաքում։ 2012 թվականին, մասնակցելով «Դեպի վերև. երիտասարդներ» էստրադային շոուին, մտավ մայրցամաքային Չինաստանի շոու բիզնես։ 2015 թվականին նա մասնակցեց չին-կորեական «Ասիական աստղ» ռեալիթի շոուի առաջին և երկրորդ սեզոններին և 2016 թվականի հոկտեմբերին 10 տղաներից կազմված SWIN խմբում հաջողությամբ կատարեց իր պաշտոնական դեբյուտը։ Yihai Culture-ի հետ պայմանագիրը խզելու խնդրանքից հետո նա մասնակցել է iQiyi-ի «Idol Trainee»-ին, վերջում ծրագրում գրավել է առաջին տեղը և կատարել իր դեբյուտը՝ որպես NINE PERCENT-ի ավագ և կենտրոնական մասնակից։

Ցայ Սյուքուընի հայտնի անհատական օրիգինալ ստեղծագործությունները ներառում են «I Wanna Get Love»、«Hard To Get»、«Wait Wait Wait» սինգլները, «Lover, EP1» և վերջին «Fan» ալբոմը[1][2][3]։ Խմբային աշխատանքների առումով նա մասնակցել է «New World» խմբային երգի ստեղծմանը SWIN-S շրջանում։ NINE PERCENT-ին միանալուց հետո մասնակցել է «TO THE NINES» ալբոմում «Rule Breaker» երգի բառերի ստեղծմանը[4]։ Նրա երաժշտական ոճը բազմազան է և այն ընդգրկում է այնպիսի երաժշտական տարրեր, ինչպիսիք են Future R&B/Urban R&B, Hip-Hop և Oriental[5]:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցայ Սյուքուընը ծնվել է Չժեցյան նահանգի Վընճոու քաղաքում։ Հայրը Չժեցյանից է, իսկ մայրը Հունան նահանգի Հուայհուա քաղաքից է[6]։ Նա իր մանկության մի մասն անցկացրել է մորական տատիկի և պապիկի հետ Հուայհուայում և սովորել է տեղի Հեսյանգ տարրական դպրոցում[7]
{{{2}}} 深圳市南山第二实验学校[8]։ Այդ ընթացքում ընտրվել է որպես տնօրենի օգնական և աշակերտական խորհրդի նախագահ[9]։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Շենժեն և սովորել Նանշանի թիվ 2 փորձարարական միջնակարգ դպրոցում[8]։ Երբ նա տարրական դպրոցում էր, հրավեր ստացավ TFBOYS մայր ընկերությունից՝ որպես վերապատրաստվող, բայց քանի որ նա շատ փոքր էր, և նրա ծնողները կարծում էին, որ ուսումն ամենակարևորն է, նա հրաժարվեց այդ հնարավորությունից[10][11]։ 15 տարեկանում Ցայ Սյուքուընը, ով ավարտել էր իր միջնակարգ դպրոցը, մեկնեց ԱՄՆ՝ Կալիֆորնիայում սովորելու[12][13]։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ցայ Սյուքուընը հորինեց իր առաջին «Goodnight 13» երգը[14]։ Նույն թվականին նա մասնակցեց «Tong Yi Song Super Child Star Concert» ազգային ընտրական մրցույթին և եզրափակիչ փուլում ընդգրկվեց Շենժենի լավագույն եռյակի և երկրի լավագույն տասնյակի շարքերում[8][15]։ 2012 թվականի հունվարի 1-ին նա մասնակցել է «Tong Yi Song Super Child Star Concert»-ին՝ որպես երկրի լավագույն տասնյակում ընդգրկվածներից մեկը[16]։ Նույն թվականի ապրիլին նա մասնակցել է Հունան հեռուստատեսության «Դեպի վերև. երիտասարդներ» էստրադային շոուին և ընդգրկվել է երկրի լավագույն 200-յակի ցուցակում՝ դրանով իսկ մտնելով մայրցամաքային Չինաստանի շոու բիզնես[17][18]։ Հունիսի 26-ին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար Ծու Փինգի հետ համատեղ վարել է «Պիոների երգը» առաջին ազգային մանկական լավագույն երգչախմբային երգերի հավաքածուի և հեռարձակման բացման արարողությունը[19]։ Օգոստոսին Հունան արբանյակային հեռուստատեսությամբ հեռարձակվեց նրա առաջին «Հեքիաթի կեսը» հեռուստասերիալը, որտեղ նա երիտասարդության տարիներին խաղացել է Դու Յուֆընգի դերը[20][21]։ Դրանից հետո նա մասնակցել է նաև Հունան արբանյակային հեռուստատեսության «Ոստիկանուհի Լի Չուընչուընը» հեռուստասերիալին, որտեղ խաղում էր Սիսիի դերը[22][23]։ 2014 թվականի մարտի 4-ին էկրան բարձրացավ նրա առաջին ֆիլմը՝ «Կատարյալ կեղծ կին 168»։ Ֆիլում նա խաղում էր դեռահաս Հուոքըի դերը[24][25]։

2015 թվականի հուլիսին Ցայ Սյուքուընը, ով ավարտել էր իր ուսումը, ԱՄՆ-ից վերադարձավ Չինաստան, որպեսզի մասնակցի Անհուեյ արբանյակային հեռուստատեսության և Հարավային Կորեայի MBC հեռուստաընկերության համատեղ արտադրության «Ասիական աստղ» այդոլների ստեղծման ռեալիթի շոուին։ Ծրագրի առաջին եթերաշրջանում Ցայ Սյուքուընը եռամսյա փակ ինտենսիվ վերապատրաստում անցավ Հարավային Կորեայում և եզրափակչում մտավ երկրի 15 լավագույնների մեջ[26][27]։ 2016 թվականի սկզբին նա մասնակցեց «Ասիական աստղ»-ի երկրորդ եթերաշրջանին։ Երեք ամիս պայքարից հետո նա դարձավ այն մասնակիցներից մեկը, ով ստացավ լավագույն յոթ քարտերից մեկը[28]։ Երկրորդ եթերաշրջանի ավարտից հետո Ցայ Սյուքուընը մի քանի հաջողակ դեբյուտային մասնակիցների հետ վերադարձավ Չինաստան։ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին նրանք կատարեցին իրենց դեբյուտը որպես SWIN տղաների խումբ՝ պաշտոնապես մուտք գործելով մայրցամաքային Չինաստանի շոու բիզնես, որը ղեկավարվում էր Yihai Culture-ի կողմից[29]։ Քանի որ խումբն այն ժամանակ արդեն զգալի երկրպագուների բազա էր հավաքել, և՛ խմբի անդամները, և՛ նրանց երկրպագուները մեծ հույսեր էին կապում պրեմիերայի հետ։ Այնուամենայնիվ, Yihai-ի վատ մենեջմենթի պայմաններում խումբը չուներ բազմաթիվ ելույթներ և հրապարակային հայտնվելու հնարավորություններ, ինչը հանգեցրեց երկրպագուների բազայի և հայտնիության շարունակական անկմանը։ 2017 թվականի սկզբին Ցայ Սյուքուընը հայց է ներկայացրել ընկերության դեմ և պահանջում է խզել պայմանագիրը[30][31]։

Ցայ Սյուքուընը 2018 թվականի նոյեմբերի 17-ին

2017 թվականի վերջին Ցայ Սյուքուընը մասնակցեց iQiyi-ի այդոլների տղամարդկանց խմբի «Idol Trainee» մրցութային ծրագրին։ Հաղորդման առաջին եթերաշրջանում նա առաջին անգամ արժանացավ ամբողջ հանդիսատեսի ռեյտինգային աստիճանին՝ կատարելով իր սեփական «I Wanna Get Love» երգը նախնական ելույթի ժամանակ[32]։ Նրա ելույթի հմտություններն ու ոճը, բեմական ներկայությունն ու անհատականությունը դեպի իրեն են քաշել հսկայական երկրպագուների բանակ և դարձրել լայն տարածում ունեցող անհատականություն[33]։ Գրեթե յուրաքանչյուր ելույթից հետո Ցայ Սյուքուընը ստացել է երկրպագուների ամենաշատ ձայները։ 2018 թվականի ապրիլի 6-ին նա գրավեց առաջին տեղը եզրափակչում, սկսեց իր կարիերան NINE PERCENT տղաների խմբում՝ որպես կենտրոնական կատարող, իսկ հետո դարձավ թիմի ավագը[34][35]։ Ապրիլի 12-ին Ցայ Սյուքուընը գլխավոր դերով հանդես եկավ «Աղջիկներն ինձ չեն կարող նեղացնել» վեբ-սերիալում, որը հեռարձակվում էր Յոուքույում։ Այնտեղ նա մարմնավորել է գլխավոր կերպար Յե Լինին[36]։ Մայիսի 3-ի դրությամբ վեբ-դրաման հեռարձակվել է ավելի քան 5,75 միլիոն անգամ[37]։ Մայիսի 23-ին նա և NINE PERCENT-ի մնացած անդամները «Happy Camp» սերիալում առաջին անգամ ունեցան իրենց հավաքական դեբյուտը[38][39]։

2018 թվականի հուլիսին Ցայ Սյուքուընը հիմնեց իր անձնական ստուդիան[40]։ Օգոստոսի 2-ին թողարկվեց առաջին անհատական EP «1»-ը[41][42][43]։ Նրա հիթային «Pull Up» երգի տեսահոլովակը ղեկավարվել և նկարահանվել է անձամբ Ցայ Սյուքուընի կողմից՝ գերազանցելով Ինյուեթայի երաժշտական V ցուցակի տվյալների 7 ռեկորդ[44][45][46]։ Օգոստոսի 19-ին նա իր դեբյուտից ի վեր հաղթել է «Ամենահայտնի պոտենցիալ երգիչ» անվանակարգում՝ «Asia New Song Chart 2018» ամենամյա մրցանակաբաշխությունում[47]։ Օգոստոսի 23-ին Ցայ Սյուքուընը թողարկեց մեկ այլ անգլերեն սինգլ՝ «Wait Wait Wait» վերնագրով[48]։ Հոկտեմբերի 12-ին ներկա գտնվեց «Bazaar Charity Night»-ին և կատարեց բացման արարողությունը[49]։ Հաջորդ երկու օրերի ընթացքում նա համագործակցեց Migu Music-ի հետ և Չընգդույում ու Շանհայում կազմակերպեցին երաժշտության փոխանակման ծրագրեր[50][51]։ Դեկտեմբերի 8-ին Ցայ Սյուքուընը մասնակցեց «Միկու Հույի երաժշտական փառատոնին» և կատարեց «Wait Wait Wait» երգը՝ արժանանալով երկու մեծ մրցանակների՝ «Տարվա լավագույն տասը ոսկե հիթերը» և «Տարվա լավագույն երգիչ՝ ռինգթոնների վաճառքով»[52]։ Տարեվերջին նա մասնակցել է «Չժեցյան արբանյակային հեռուստատեսության 2019 թվականի գլխավոր համերգ»-ին և «Վիշապի հեռուստատեսային երազանքների իրականացումը և արևելյան ամանորյա արարողություն»-ին[53][54][55]։

Ցայ Սյուքուընը «2019 Պեկինի արբանյակային հեռուստատեսության գարնանային փառատոնի գալա» ասուլիսում

2019 թվականի հունվարի 16-ին՝ կեսգիշերին, Քուկոու երաժշտական հարթակում մեկնարկել է Ցայ Սյուքուընի և Ջեքի Չանի համատեղ «Դետեկտիվ Փու Սոնգլինգ» ֆիլմի գլխավոր երգը՝ «Laugh Together»[56][57]: Երկու օր անց պաշտոնապես թողարկվեց Սինա Վեյբոյի կողմից արտադրված «Ցայ Սյուքուըն. անավարտ» կարճամետրաժ ֆիլմերի շարքը։ Կարճամետրաժ ֆիլմն ընդհանուր առմամբ ունի 12 սերիա, որը հիմնականում պատմում է Ցայ Սյուքուընի ցանկությունների ու մարտահրավերների մասին[58]։ Նույն ամսին Ցայ Սյուքուընը երգեց «That Spring»[59] նոր օրիգինալ երգը «2019 Beijing Satellite TV Spring Festival Gala»-ում։ Այս երգը նաև նրա առաջին օրիգինալ երգն է, որն ամբողջությամբ չինարեն է[60][61]։ Փետրվարի 18-ին թողարկվեց երկրորդ ամբողջությամբ չինարեն «No Accident» սինգլը[62]։ Մարտի 15-ին նա Spotify-ում թողարկեց իր առաջին DJ ռեմիքս երգը՝ «Bigger»[63]: Այս երգը նաև նրա շրջագայության թգլխավոր երաժշտական եման է րև թայն ողարկվել է Չինաստանում մարտի 22-ին[64][65]։ Ապրիլին Ցայ Սյուքուընը սկսեց իր առաջին մենահամերգային շրջագայությունը՝ «Kun One North America/U.K. Tour 2019»[66]: Երկու ամիս տևած շրջագայությունը ներառում էր քաղաքներ, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը, Նյու Յորքը, Լոնդոնը և այլն[66]։ Հուլիսի 26-ին մեկնարկեց նրա երկրորդ մենահամերգը՝ «YOUNG»[67] ալբոմի թեմատիկայով։ Հաջորդ օրը «2019 Youth Mango Night»-ում առաջին անգամ այս ալբոմի երգերը հնչեցին ուղիղ եթերում[68]։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան նրանք Գուանչժոուում ավարտական համերգ անցկացրեցին NINE PERCENT խմբի հետ՝ պաշտոնապես հայտարարելով խմբի ավարտը[69]։ Դեկտեմբերի 25-ին նա կատարել է «Երիտասարդությունը քեզ հետ» հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանի երիտասարդական պրոդյուսերի ներկայացուցչի դերը[70], նույն ամսի 31-ին մասնակցել է «Ծիանգսու արբանյակային հեռուստատեսության 2020 ամանորյա համերգին»[71]։

2020 թվականի մարտին Ցայ Սյուքուընը և Թոնգ Լիյան համատեղ երգեցին «Սարերն ու գետերն իմ հոգում են» հասարակական բարեգործական երգը՝ պայքարելու 2019 թվականի կորոնավիրուսային հիվանդության համաճարակի դեմ[72]։ Ապրիլին որպես հատուկ հյուր մասնակցել է «Run» ռեալիթի շոուի նկարահանմանը[73]։ Նույն թվականի մայիսի 24-ին Ցայ Սյուքուընը թողարկեց «Lover» երգը։

2021 թվականի մարտին որպես հատուկ հյուր մասնակցել է «Run» ռեալիթի շոուի նկարահանմանը։ Ապրիլի 13-ին թողարկվեց նրա երրորդ «Fan» սոլո ալբոմը[74]։ Նույն օրը թողարկվեցին «#0000FF», «Ֆանտազիա» և «Համր ֆիլմ»-ը։ Հունիսի 1-ին թողարկվեց «Strange» երգերից մեկը «Fan» սոլո ալբոմում։ Հուլիսի 15-ին թողարկվեց ալբոմի հինգերորդ «Feeling Her» երգը։ Օգոստոսի 30-ին միաժամանակ թողարկվեցին 5 երգեր՝ «Dream (Band.ver)», «Interlude-», «Desire», «HAHA» և «Nobody cares»: Սեպտեմբերի 16-ին թողարկվեց ալբոմի վերջին՝ «Love and Pain» երգը։ Ցայ Սյուքուընը նաև աշխատել է որպես «Fantasy» և «Feeling Her» տեսահոլովակների ռեժիսոր։ Վեյբոյում թողարկված Ցայ Սյուքուընի ինտերակտիվ տեսահոլովակը «Fan»-ի համար առաջին ներքին ինտերակտիվ տեսահոլովակն է։

Բարեգործական միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Ցայ Սյուքուընը մասնակցեց հասարակական բարեգործական միջքաղաքային վազքի միջոցառմանը, որն օգնում է աուտիզմ ունեցող երեխաներին[35][75]։

2018 թվականի ապրիլի 28-ին Ցայ Սյուքուընը և NINE PERCENT խմբի անդամները 2 միլիոն յուան նվիրաբերեցին Han Hong Love բարեգործական հիմնադրամին։ Օգոստոսին Ցայ Սյուքուընը 32,000 յուան նվիրաբերեց Շենչժենի Լուոհու շրջանի Ռենայի վերականգնողական ծառայության կենտրոնին[76]։ Հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Bazaar Charity Night»-ին, կատարել բացման շոուն և նվիրաբերել 600.000 յուան[77]։ Նոյեմբերի 29-ին Ցայ Սյուքուընը գնաց Սիչուան և մասնակցեց Migu Music-ի նախաձեռնած «Երաժշտական էներգիայի ճամփորդությանը» միջոցառմանը, նաև երաժշտական փոխանակում սկսեց ազգային երաժիշտ Ծիա Շըշուայպոյի հետ։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել չինական եզակի հին երաժշտական մշակույթի և երաժշտական գործիքների մասին իրազեկվածությունը, ինչպես նաև խթանել չինական ավանդական երաժշտական մշակույթը[78]։ Դեկտեմբերի 14-ին Ցայ Սյուքուընը մասնակցեց Ջեքի Չանի նախաձեռնած «Աղքատության հաղթահարման դեմ պայքարին. աստղային լույս» հասարակական բարեգործական ակցիային։ Նա մեկնեց Հայնան նահանգի Դանժոու քաղաք, որպեսզի ծանոթանա տեղական ոչ նյութական մշակութային ժառանգություններին և ծովային բադերի արդյունաբերության զարգացմանը, և թե ինչպես է Դանժոուի ծովային բադերի ձվերի զարգացման մեթոդը նպաստել տեղական աղքատության հաղթահարմանն օգնելուն[79]։ Ցայ Սյուքուընը նաև կոչ է արել իր երկրպագուներին իրենց հնարավորությունների սահմաններում նպաստել բարեգործությանը[80]։

2019 թվականի հունիսի 18-ին Մալիցիում առաջացած թայֆունի հետևանքով նվիրաբերվել է 100,000 յուան։ Հունիսի 19-ին Ցայ Սյուքուընը 100,000 յուան է նվիրաբերել աղքատության դեմ հաղթահարման Չինաստանի հիմնադրամին, հենց որ իմացել է Յիպինում տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Օգոստոսի 2-ին Ցայ Սյուքուընը իր ծննդյան օրը վաճառեց պաշտոնական Q թողարկման տիկնիկներ։ Նա վաճառված յուրաքանչյուր ապրանքից օգտագործեց 8,2 յուան հասարակական բարեգործական նվիրատվությունների համար՝ նվիրաբերելով ավելի քան 640,000 յուան։ Հոկտեմբերին Ցայ Սյուքուընը միացավ Չինաստանի երեխաների և պատանիների հիմնադրամին և ստեղծեց Kwai Project Love Fund-ը[81]։ Նույն ամսվա 16-ին Ցայ Սյուքուընի ստուդիան 630 000 յուան է նվիրաբերել Kwai Project հատուկ հիմնադրամին։

2020 թվականի հունվարի 26-ին Ցայ Սյուքուընը 600,000 յուան նվիրաբերեց Ուհանին, որը պայքարում էր համաճարակի դեմ։ Հուլիսի 23-ին աղքատության հաղթահարման Չինաստանի հիմնադրամը և Ցայ Սյուքուընը 308 բաժին հացահատիկ և յուղ են բաժանել Յանցզի գետի հարավում գտնվող Պոյանգ շրջանում։ Օգոստոսի 3-ին նրա ստուդիան նույնպես 820,000 յուան է նվիրաբերել Kwai Project Special Fund-ին։ Սեպտեմբերի 12-ին շտապօգնության մեքենա է նվիրաբերել Հոնցզյան ժողովրդական հիվանդանոցին։

2021 թվականի հուլիսի 21-ին Ցայ Սյուքուընը 300,000 յուան և 600,000 շիշ եռացրած ջուր է նվիրաբերել Master Kong-ի համար՝ ջրհեղեղից տուժած Հենան նահանգին։ Հուլիսի 23-ին նրա ստուդիան 300,000 յուան է նվիրաբերել Kwai Project հատուկ հիմնադրամին։ Օգոստոսի 2-ին Ցայ Սյուքուընը Սինծյանգ ծածկոցներ է նվիրել լրատվամիջոցների ընկերներին։

Պատվավոր մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլից մինչև մայիս Ցայ Սյուքուընի առաջին «I Wanna Get Love» սինգլը մոտ երեք շաբաթ անընդմեջ գլխավորում էր «Մայրցամաքային չինական երաժշտական փոփ աղյուսակը»[82]։ Դեկտեմբերի 4-ին նա շահեց «Տարվա տղամարդ» տիտղոսը MAHB-ի 15-րդ տարվա տղամարդ արարողության ժամանակ[83]։

2019 թվականի հունվարի 10-ին Չինաստանում Ջամայկայի դեսպանատան կողմից Ցայ Սյուքուընին շնորհվել է «Չինաստան-Ջամայկա բարեկամության դեսպան և Չինաստան-Ջամայկա երիտասարդության նշանավոր առաջնորդ» կոչումը[84]։ Հունվարի 18-ին NBA-ը Sina Weibo-ի միջոցով պաշտոնապես հայտարարեց, որ Ցայ Սյուքուընը դարձել է NBA-ի առաջին Չինաստանի ամանորյա դեսպանը և թողարկել ամանորյա գովազդային ֆիլմ, որը համատեղ նկարահանվել էր Ցայ Սյուքուընի և NBA-ի աստղեր Անտետոկունմպոյի, Լիլարդի և Քլեյ Թոմփսոնի կողմից[85]։ Հուլիսի 10-ին Ցայ Սյուքուընը դարձավ Դիսնեյի «Առյուծ արքան» ֆիլմի գովազդային դեսպանը[86]։

2019 թվականի օգոստոսի 20-ին Ցայ Սյուքուընը զբաղեցրել է 34-րդ տեղը Forbes Չինաստանի 2019 թվականի հայտնի մարդկանց ցուցակում[87]։ Օգոստոսի 30-ին 2019 թվականի iQIYI Scream Night չինական երգի և երաժշտության փառատոնում դասվել է արժանացել է ոսկե երգերի առաջին խումբ, տարվա լավագույն բեմական կատարման տղամարդ երգիչ և 2019 թվականի լավագույն չինացի երիտասարդ երգիչ մրցանակներին[88]։ Դեկտեմբերի 14-ին Միգու Հուեյ մրցնակաբաշխության ժամանակ Ցայ Սյուքուընը արժանացավ այնպիսի մրցանակների, ինչպիսիք են՝ տարվա լավագույն 10 ոսկե երգերը, տարվա ամենագրավիչ տղամարդ երգիչը, տարվա լավագույն տեսահոլովակը, CRBT-ի վաճառքի երգիչ և տարվա ամենահայտնի երգիչ «YOUNG» ալբոմով[89]։

2020 թվականի օգոստոսի 27-ին Ցայ Սյուքուընը զբաղեցրել է 31-րդ տեղը Forbes Չինաստանի 2020 թվականի հայտնի մարդկանց ցուցակում[90]։ Դեկտեմբերի 6-ին նա շահեց չորս մրցանակ M-Zone երաժշտական փառատոնում՝ ամենամյա լավագույն 10 ոսկե երգերը, տարվա լավագույն տղամարդ երգիչը մայրցամաքային Չինաստանում, տարվա ամենահայտնի տղամարդ երգիչը մայրցամաքային Չինաստանում և տարվա ամենահայտնի երգիչ[91]։ Դեկտեմբերի 10-ին Ցայ Սյուքուընը MAHB Mr. Fashion արարողության ժամանակ արժանացել է հեղինակավոր «Տարվա տղամարդ» մրցանակին[92]։

2021 թվականի հունվարի 23-ին TMEA Tencent Music Entertainment-ի 2-րդ փառատոնում Ցայ Սյուքուընը հաղթել է տարվա ամենահմայիչ երգիչ և տարվա ամենաազդեցիկ երգիչ-երգահան մրցանակները, իսկ նրա «Lover» սինգլը տեղ է գտել տարվա լավագույն սինգլների տասնյակում[93]։ Փետրվարի 28-ին արժանացել է Weibo-ի տարվա օրիգինալ երաժիշտ մրցանակին[94]։ Դեկտեմբերի 11-ին TMEA Tencent Entertainment երաժշտական 3-րդ փառատոնում Ցայ Սյուքուընը շահեց տարվա ամենաազդեցիկ պրոդյուսեր մրցանակը և տարվա լավագույն տասը ոսկե երգերից մեկը՝ «Feeling Her» երգով[95]։

Երաժշտական ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմ Ալբոմի մասին տեղեկություններ
1st «1»
  • Թողարկման ամսաթիվ՝ 2 օգոստոսի, 2018թ
  • Լեզու՝ անգլերեն, չինարեն
  • Ձայնագրող ընկերություն՝ Yongdao Star Entertainment
  • Ձևաչափ՝ թվային ալբոմ
2nd «YOUNG»
  • Թողարկման ամսաթիվ 26 հուլիսի, 2019թ
  • Լեզու՝ չինարեն, անգլերեն
  • Ձայնագրող ընկերություն՝ Ծիամեյ Լիենչուանգ
  • Ձևաչափ՝ թվային ալբոմ
3rd «Fan»
  • Թողարկման ամսաթիվ՝ 13 ապրիլի, 2021թ
  • Լեզու՝ չինարեն
  • Ձայնագրող ընկերություն՝ Շանհայ Շենչժեն
  • Ձևաչափ՝ թվային ալբոմ

Single[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթի Վերնագիր Նշում
2017 թվական «Ես ուզում եմ սեր» Առաջին սոլո սինգլ
2018 թվական «Սպասիր, սպասիր, սպասիր»
2019 թվական «Միասին ծիծաղել» «Դետեկտիվ Փու Սոնգլինգ» ֆիլմի թեմատիկ երգ
«Այդ գարունը» Առաջին սոլո սինգլը չինարեն լեզվով
«Ոչ պատահական»
«Ավելի մեծ» Առաջին EDM պարերգը, «One» արտասահմանյան շրջագայության թեմատիկ երգը
«Դժվար է ստանալ»
«Երազանք» Ներառված է NINE PERCENT խմբի «Limited Memory» ալբոմում
«Վերածնունդ» Օրիգինալ տարբերակը ավելի շատ ռոք ոճի է, և կա նաև միքս էլեկտրոնային երաժշտության օրիգինալ տարբերակով
«Ձմեռային երազները ճախրում են» 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի գովազդային երգ[96]
2020 թվական «Սարերն ու գետերն իմ հոգում են» Հակահամաճարակային հասարակական բարեգործության երգեր
«Տուն» Հակահամաճարակային հասարակական բարեգործության երգեր
«Սիրահար»
«Պիտակ» Չհրապարակված աղբյուր
2022 թվական «Գրկիր ինձ» Սինգլ

Կինո և հեռուստատեսային աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Վերնագիր Դեր Նշում
2014 «Կատարյալ կեղծ կին 168» Դեռահաս Հուո Քը Մեծահասակի դերը խաղում է Հե Ծիոնգը

Հեռուստատեսային դրամա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Վերնագիր Հեռարձակման հարթակ Դեր Նշում
2012 «Հեքիաթի կեսը» Հունան արբանյակային հեռուստատեսություն Երիտասարդ Դու Յուֆընգ Մեծահասակի դերը խաղում է Լի Ծուըն Հըն
«Ոստիկանուհի Լի Չուընչուընը» Սիսի
2018 «Աղջիկներն ինձ չեն կարող նեղացնել» Յուքու Յե Լին Առաջին գլխավոր դերը

Էստրադային շոու[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Վերնագիր Հեռարձակման հարթակ Դեր Նշում
2012 «Դեպի վերև. երիտասարդներ» Հունան արբանյակային հեռուստատեսություն Խաղացող Ազգային Թոփ 200
2015 «Ասիական աստղ» առաջին եթերաշրջան MBC&ԱՆհուեյ արբանյակային հեռուստատեսություն Trainee RED-X թիմ, Ազգային Թոփ 15
2016 «Ասիական աստղ» երկրորդ եթերաշրջան Մտել է թոփ 3
2018 «Idol Trainee» IQIYI Գրավել է առաջին տեղը
2020 «Երիտասարդությունը քեզ հետ 2» Երիտասարդական պրոդյուսերի ներկայացուցիչ Այդլ աղջիկների խմբերը մրցում են ռեալիքի շոույում
«Run» չորրորդ եթերաշրջան Չժեցյան արբանյակային հեռուստատեսություն Մշտական անդամ
«Run, The Yellow River Chapter» հատուկ եթերաշրջան
2021 «Run» հինգերորդ եթերաշրջան
2022 «Run» վեցերորդ եթերաշրջան
«Boiling Campus» Tencent Video Seething producer
«Run, Let's Wealth Together» հատուկ եթերաշրջան Չժեցյան արբանյակային հեռուստատեսություն Մշտական անդամ

Հարակից իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագրի դադարեցում Yihai Entertainment-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 10-ին Ցայ Սյուքուընը դատի է տվել Shanghai Yihai Entertainment Co., Ltd.-ին, որտեղ գտնվում էր այդ պահին՝ պնդելով, որ իր հետ վատ են վերաբերվել և պահանջել է խզել պայմանագիրը։ Ցայ Սյուքուընը նշել է, որ Yihai-ի զարգացման ընթացքում ոչ միայն որևէ եկամուտ չի ստացել, այլև ստիպված է եղել ստորագրել 1,1 միլիոն յուանի պայմանագիր[97][98]։ «Idol Trainee»-ի հեռարձակումից կարճ ժամանակ անց Յիհայը հակընդդեմ հայց ներկայացրեց 2018 թվականի մարտին Ցայ Սյուքուընի կողմից պայմանագրի խախտման դեմ՝ պահանջելով, որ նա վճարի Յիհային 50 միլիոն յուան լուծարված պայմանագրի և վնասների համար[99]։ Ապրիլի 25-ին կայացած առաջին դատավարության ժամանակ Յիհայը պահանջեց, որ Ցայ Սյուքուընը շարունակի պահպանել պայմանագրի պայմանները և վճարի Յիհային հեռուստատեսային դրամաներից, ելույթներից և էստրադային շոուներից ստացված եկամուտի 70%-ը[100][101]։

2018 թվականի հոկտեմբերին դատարանը առաջին ատյանում կայացրեց վճիռ՝ մերժելով Yihai-ի հայցը, և Yihai Entertainment-ը բողոքարկեց որոշումը։ 2019 թվականի հունվարին դատարանն այս հարցով երկրորդ դատաքննությունն անցկացրեց, և վերջնական վճիռը հրապարակվեց մինչև փետրվարի 19-ը[102]։ Ցայ Սյուքուընը շահեց դատը և հաջողությամբ խզեց պայմանագիրը[30]։

Ցայ Սյուքուընի՝ բասկետբոլի տեսահոլովակի դեպք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 18-ին NBA-ը Sina Weibo-ում պաշտոնապես հայտարարեց, որ Ցայ Սյուքուընը NBA-ի Չինաստանի առաջին ամանորյա դեսպանն է, և երեք խաղացողների մասնակցությամբ գովազդային տեսահոլովակ նկարահանեց, ինչը կասկածներ առաջացրեց։ Երկրպագուները հետևել են Ցայ Սյուքուընի նախորդ հաղորդումներում գնդակով խաղալու հատվածները և կասկածի տակ են դրել նրա հմտությունները։ Միևնույն ժամանակ, գնդակով խաղալու հատվածներ նաև տեղծվում էին ցանցի օգտագործողների կողմից՝ ծաղրի կամ նմանակման համար[103]։

2019 թվականի ապրիլի 12-ին «Շանհայ Ճընգցը» իրավաբանական ընկերությունը և «Շանհայ Թիենշանգ» իրավաբանական ընկերությունը վստահվել են անձամբ Կայ Սյուկունի կողմից, և փաստաբանի ծանուցման նամակ են ուղարկել Shanghai Kuanyu Digital Technology Co., Ltd.-ին, որը գրանցված է bilibili-ի ցանցային հեռարձակման աուդիո-վիզուալ ծրագրի լիցենզիայի համար։ Հոդվածում նշվում է, որ bilibili-ն ունի չարամտորեն խմբագրված Ցայ Սյուքուընի կատարմանից արյունոտ և բռնի տեսանյութեր, որոնք կասկածվում են դիտավորյալ զրպարտության և կերպարի չարաշահման մեջ, ինչը լրջորեն խախտել է Ցայ Սյուքուընի օրինական իրավունքները։ Հաջորդաբար Ցայ Սյուքուընի ստուդիան նույնպես փոխանցել է փաստաբանի այս նամակը[104]։ Նույն օրը bilibili-ն պատասխանել է փաստաբանի ծանուցման նամակին՝ ասելով, որ «կարծում է, որ օրենքն ունի իր դատողությունը»[105]։

Կեղծարարության վեճ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 23-ին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը լուրեր է հրապարակում ժամանցային որոշ աստղերի կեղծարարության մասին։ Նորություններում հայտնվել են Ցայ Սյուքուընի և բազմաթիվ հայտնի աստղերի անունները[106][107]։ Այս միջադեպը բուռն քննարկումների տեղիք տվեց մայրցամաքային Չինաստանի ԶԼՄ-ներում[108]։ Հունիսի 10-ին Պեկինի հասարակական անվտանգության բյուրոն The Beijing News-ի թղթակցին հայտնեց, որ Star Aid հավելվածը, որն օգնում էր բոլոր աստղերի երկրպագուներին ստեղծել մեծ թվով Weibo-ի վերատեղադրումներ, առգրավվել է օրենքի համաձայն[109]։ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին ծրագրի մշակողը մեղավոր է ճանաչվել համակարգչային տեղեկատվական համակարգեր ներխուժող ծրագրեր տրամադրելու համար և դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման և 100,000 յուան տուգանքի[110]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wait Wait Wait composer». MOJIM. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  2. «I wanna get Love composer». MOJIM. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  3. «EP composer». MOJIM. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  4. «Rule Breaker lyricist». MOJIM. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  5. 文风 (2018 թ․ օգոստոսի 2). 黄易清 (ed.). «蔡徐坤"K"全球发布会». 中青在线 (Chinese (China)). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  6. 谭辉 (2018 թ․ սեպտեմբերի 13). 卢芳琼 (ed.). «蔡徐坤竟然是湖南怀化人!为洪江市旅游代言化身"带货王"». 红网. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին. «"洪江市是我母亲的家乡,也是我的第二故乡,欢迎各位来洪江市畅游,体验洪江市的甜与美。"视频中,蔡徐坤向广大粉丝和网友发出诚挚的邀请。»
  7. 刘艳 (2015 թ․ հունիսի 24). 邓志义 (ed.). «鹤翔学校的艺术新星——蔡徐坤». 怀化新闻网 (Chinese (China)). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  8. 8,0 8,1 8,2 «南山第二实验学校简介». 南山第二实验学校. 2017 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  9. «[ENG SUB] 180624 Day Day Up with Cai Xukun». YouTube. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  10. 段敬芳, ed. (2015 թ․ հուլիսի 12). «TFboys遗珠蔡徐坤因学业退出 遭何洁质问可惜». 新华网. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  11. 梁雅婷 (2018 թ․ հունվարի 23). «【偶像練習生】蔡徐坤曾被選中加入Tfboys  主持灑盬︰後悔嗎?». 香港01. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  12. HK, 芭姐 @ Harper's BAZAAR. «繼金城武後,蔡徐坤成 Prada 代言人,到底誰是蔡徐坤?». Harper's BAZAAR HK (ավանդական չինարեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  13. «蔡徐坤的征途与星辰». 人民网. 2019 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  14. 林阆; 蒋顺发; 邹露; 肖淼; 李艾霖 (2019 թ․ սեպտեմբերի 23). 杨静茹 (ed.). «蔡徐坤 干掉偏见 封面人物». 《南方人物周刊》 (2019年第28期). ISSN 1672-8335. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. «酷笔娃联袂低碳贝贝唱响童一首歌». 酷笔娃. 2011 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին. «经过评委们认真细致公平公正的评分,最后刘宇青、蔡徐坤、张嘉欣赢得了最后胜利,顺利晋级超级童星演唱会»(չաշխատող հղում)
  16. 米缸先生, ed. (2014 թ․ սեպտեմբերի 10). «童一首歌低碳贝贝超级童星演唱会». 联创特航. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  17. «向上吧!少年 20120604 小正太蔡徐坤萌翻观众». 搜狐视频. 2012 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  18. 马嫚丽 (2012 թ․ մայիսի 7). 衣云鹤 (ed.). «《向上吧!少年》海选成功落幕 200强名单出炉». 搜狐. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  19. 焦莹, ed. (2012 թ․ հուլիսի 17). «"红领巾之歌"首届全国少年儿童优秀合唱歌曲征集展播活动». CNTV. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  20. 有料妹 (2018 թ․ դեկտեմբերի 19). «早报超有料 | 蔡徐坤、杨幂为春晚代言 《阿丽塔》确定引进». 1905电影网. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  21. TF021, ed. (2019 թ․ հունիսի 24). «蔡徐坤工作室辟谣绯闻,因被网友质疑与周洁琼一起换了情侣头(⁎⁍̴̛ᴗ⁍̴̛⁎)像». 北晚新视觉. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: editors list (link)
  22. «《女刑警李春春》 演员表». 豆瓣. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  23. «他C位出道 人气直逼鹿晗 粉丝流量强大 蔡徐坤你凭什么?». 北京文艺网. 2018 թ․ մայիսի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  24. «《完美假妻168》 演员表». 豆瓣. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  25. «不普通蔡徐坤:2014年蔡徐坤参演首部电影 饰演何炅小时候哭戏动人». 芒果TV. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  26. 辛佳 (2015 թ․ օգոստոսի 6). 二丫 (ed.). «《星动亚洲》蔡妍闻宋承宪恋爱错愕忙求证». 新浪. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  27. 阿菲, ed. (2015 թ․ հոկտեմբերի 13). «星动亚洲十五强《TOP NOW》展成熟面貌». 新浪. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  28. «梁咏琪当众"移情别恋" 表白"低音王子"». 腾讯. 2016 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  29. 郑丽珠 (2016 թ․ հոկտեմբերի 19). «男团SWIN毕业出道 2支小分队分攻音乐影视». 网易. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  30. 30,0 30,1 张赫 (2019 թ․ փետրվարի 19). 吴冬妮 (ed.). «蔡徐坤持续两年合约纠纷案胜诉,律师解读案件». 新京报. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  31. 高菱璝 (2018 թ․ մարտի 1). «《偶像練習生》蔡徐坤爆告前公司 詐欺未成年、霸王條款曝光». ETtoday星光雲. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  32. «【偶像练习生】蔡徐坤:评级揭晓不负众望获全场首A». 2018 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  33. 张赫 (2018 թ․ դեկտեմբերի 10). 吴奇函 (ed.). «蔡徐坤:曾经历低谷,没想过爆红». 新京报. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  34. Ran; LXY (2018 թ․ ապրիլի 6). 冬冬 (ed.). «偶练九人团出道!蔡徐坤范丞丞无悬念 林彦俊爆冷». 新浪. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  35. 35,0 35,1 陈恺, ed. (2018 թ․ օգոստոսի 2). «《偶像练习生》C位出道 蔡徐坤正能量赢得粉丝热爱». 网易. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  36. «Watch Idol Producer Winner Cai Xukun's New Drama Premiering Apr12!». Drama Panda. 2018 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  37. 张楠, ed. (2018 թ․ մայիսի 3). «《我才不会被女孩子欺负呢》蔡徐坤是否会pick卢洋洋备受关注». 网易. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  38. «Nine percent将录快本 首次全员合体登综艺节目». 温州网. 2018 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  39. 湖南卫视芒果TV官方频道 China HunanTV Official Channel (2018 թ․ հունիսի 2), 《快乐大本营》20180602期:NINE PERCENT合体花样秀演技 蔡徐坤拜师谢娜化身暖心骑士 Happy Camp【湖南卫视官方频道】, Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին, Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին
  40. «Cai Xukun personal studio officially set up fans: finally have a home». Jqknews. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  41. «蔡徐坤首张个人EP《1》上线 三首单曲尽显"kun"式才情». 中国日报. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  42. QQ, Music (2019 թ․ հունվարի 1). «《Pull Up》首发当天就拿下人气榜"十个一位",更是人气榜7项认证单曲记录保持者». QQ音乐官方微博. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  43. «2018年度音乐榜单发布 流量担当蔡徐坤《pull up》荣登榜首». 中国新闻网. 2019 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  44. «蔡徐坤首张专辑《1》发布». 人民网. 2018 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  45. «音悦V榜周榜榜单 2019年第25期». 音悦台. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  46. «180919 蔡徐坤《Pull up》MV破多项新纪录 优秀的作品总会发光». 爱豆. 2018 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  47. «蔡徐坤获最受欢迎潜力男歌手 全新作品即将上线». 国际在线. 2018 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  48. «蔡徐坤登电子刊首封 对话自我自省沉淀». 新华网. 2018 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  49. «2018芭莎明星慈善夜艺人阵容曝光,四大看点为爱相约». 中国日报. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  50. «蔡徐坤空降成都 与粉丝畅聊音乐故事». 成都音乐网. 2018 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  51. «NINE PERCENT将音乐盛典合体 蔡徐坤个唱筹备中». 新浪. 2018 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  52. «蔡徐坤斩获年度金曲奖项 音乐盛典咪咕汇现场献唱引粉丝高潮». 腾讯. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  53. «蔡徐坤陈立农尤长靖化身领跑官加盟浙江跨年». 环球网. 2018 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  54. «蔡徐坤王子异邓伦确认加盟东方卫视跨年盛典». 环球网. 2018 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  55. «本周最佳着装:跨年夜男星各显神通 蔡徐坤陈立农并列夺冠». 新浪. 2019 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  56. «成龙联袂蔡徐坤演绎贺年歌《一起笑出来》 酷狗独家首发». Yes娱乐. 2019 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  57. 蔡徐坤官方专属频道 Kun's Official Channel (2019 թ․ հունվարի 21), 成龙(Jackie Chan)&蔡徐坤(Cai XuKun)《一起笑出来》MV, Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին, Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին
  58. «预告:#明星制片人微计划#之蔡徐坤1月18日上线». 新浪. 2019 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  59. «NINE PERCENT行程表 2019年1月». 爱豆. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  60. «北京卫视春晚节目单曝光 杨幂与蔡徐坤同台表演». 网易. 2019 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  61. 北京卫视官方频道 China BeijingTV Official Channel (2019 թ․ փետրվարի 5), 2019北京春晚 — 耳朵和眼睛的盛宴!蔡徐坤深情开嗓《那年春天》杨幂唯美走台伴舞, Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին, Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին
  62. 蔡徐坤官方专属频道 Kun's Official Channel (2019 թ․ փետրվարի 26), KUN/蔡徐坤/Cai XuKun - No Exception(没有意外) MV, Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին, Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին
  63. «Bigger by KUN». Spotify. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  64. «[NINE PERCENT][新闻]190315 蔡徐坤海外公演主题曲《Bigger》预告曝光 艾瑞巴蒂一起来揉面了!». 爱豆. 2019 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  65. «蔡徐坤海外公演主题曲《Bigger》炸裂上线 电音风格触发律动脉搏». Billboard. 2019 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  66. 66,0 66,1 «蔡徐坤坦言人气给不了安全感 已更加适应娱乐圈». 新京报. 2019 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  67. 刘文思, ed. (2019 թ․ հուլիսի 26). «1分21秒唱片等级登顶 在蔡徐坤《YOUNG》派对找寻青春答案». 北青网. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
  68. 莫东, ed. (2019 թ․ հուլիսի 27). «李宇春吴青峰田馥甄齐聚《青春芒果夜》 跨界燃炸全场». 中国娱乐网. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
  69. 漠er凡, ed. (2019 թ․ հոկտեմբերի 12). «NINEPERCENT回忆18个月点滴 泪洒"最后的舞台"». 新浪. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  70. 韩冲, ed. (2019 թ․ դեկտեմբերի 25). «《青春有你2》官宣青春制作人代表 蔡徐坤加盟». 网易. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  71. «2020江苏跨年 | 蔡徐坤的新年祝福是"早生贵子"?!粉丝:就当"在线求婚"了». 荔枝新闻. 2019 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
  72. 孔令强 (2020 թ․ մարտի 24). «愿君归来若春风!蔡徐坤佟丽娅演唱《山河无恙在我胸》致敬抗疫英雄». 上游新闻. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  73. 鱼肉 (2020 թ․ ապրիլի 28). «熟悉的红毯!《奔跑吧》开录 蔡徐坤为Baby提裙子». 1905电影网. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  74. 郑蕊 (2021 թ․ ապրիլի 13). 卢扬 (ed.). «蔡徐坤新专辑《迷》上线3小时销量超200万张». 北京商报网. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  75. 蔡, 徐坤 (2014 թ․ մարտի 29). «Sina Weibo Post» (Chinese (China)). 新浪微博. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  76. «迁新址--旧貌换新颜系列行动» (Chinese (China)). 深圳市罗湖区仁爱康复服务中心. 2018 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  77. «芭莎慈善夜捐款名单曝光杨幂捐五十万建爱心教室». 网易 (Chinese (China)). 2018 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  78. «蔡徐坤成都学彝族月琴 未来创作将融入传统音乐元素». 中国新闻网 (Chinese (China)). 2018 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.
  79. «蔡徐坤推介的儋州跑海鸭蛋 海南爱心扶贫网也有卖». 南海网 (Chinese (China)). 2018 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  80. «酷我音乐《榜样阅读》蔡徐坤:要乐观的去接受一切». 华声在线 (Chinese (China)). 2019 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  81. 我是弥尔 (2019 թ․ հոկտեմբերի 17). «蔡徐坤宣布启动葵计划 投身公益事业引粉丝点赞». 新浪. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  82. Mainland China CPOP MV 2 (2018 թ․ մայիսի 7), Mainland China Cpop Single Chart第13期 蔡徐坤新王登基1, YouTube, Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին, Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  83. «8位不同领域男性获封第十五届MAHB年度先生». 中国新闻网.
  84. «蔡徐坤被授予中牙友好大使称号». 新华网. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  85. «蔡徐坤成为首位NBA新春贺岁形象大使». 人民网. 2019 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  86. «蔡徐坤"助攻"狮子王 迪士尼的"算盘"打对了吗?». 每日经济新闻. 2019 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
  87. «福布斯中国发布100名人榜,吴京黄渤胡歌位列前三». 福布斯中國. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  88. «华人歌曲音乐盛典在澳门落幕 薛之谦李宇春获最受欢迎男女歌手». 腾讯娱乐. 2019 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  89. «乐坛大咖助阵咪咕汇 31个年度奖项引领真乐趋势». 2019 թ․ դեկտեմբերի 15.
  90. «2020福布斯中国名人榜». 福布斯. 2020 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  91. «舞台见证实力 蔡徐坤斩获第十四届咪咕汇多个音乐奖项». 2021 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
  92. «2020MAHB年度先生盛典启幕 谭咏麟陈坤宁静张雨绮蔡徐坤领衔出席». 2020 թ․ դեկտեմբերի 11.
  93. «《情人》酷狗热评破9万 蔡徐坤在腾讯音乐娱乐盛典狂揽3奖». 中国日报. 2021 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
  94. «蔡徐坤郎朗毛不易王源张艺兴获微博年度音乐人». 新浪新闻. 2021 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
  95. «TMEA年度音乐盛典,蔡徐坤华晨宇纷纷获奖,网友:冯提莫怎么没去». 搜狐网. 2021 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
  96. 周慧晓婉 (2019 թ․ դեկտեմբերի 6). 徐美琳 (ed.). «蔡徐坤、佟丽娅献唱北京2022年冬奥会推广曲». 新京报. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
  97. «独家!蔡徐坤律师函曝光 原合同中惊现天价违约金». 新浪. 2018 թ․ մարտի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  98. «蔡徐坤维权案开庭:零收入被逼签110万元欠条 与前公司愿调解». 搜狐. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  99. «蔡徐坤合约案今日再开庭 被告三月反诉赔五千万». 新浪. 2018 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  100. «蔡徐坤合约案一审未宣判 公司曾让其写110万欠条». 网易. 2018 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  101. Lost (2018 թ․ ապրիլի 26). «Cai Xukun lawsuit». Lost. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  102. «蔡徐坤合约解除尘埃落定!独家曝光一审二审判决书». 新浪. 2019 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  103. «蔡徐坤给NBA当形象大使,凭什么?». Pedata. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  104. 张赫 (2019 թ․ ապրիլի 12). 徐美琳 (ed.). «蔡徐坤工作室向B站发律师函,称存在涉嫌故意诽谤等内容». 新京报. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.
  105. Blue, ed. (2019 թ․ ապրիլի 12). «B站回应蔡徐坤方律师声明:相信法律自有公断». 新浪娱乐. 新浪. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  106. «陸星微博評論、轉發破億!「注水數據」1塊買10個粉絲». ETtoday新聞雲. 2019 թ․ փետրվարի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  107. «央视点名批评数据造假!资本扎堆的偶像产业,被泼冷水!». 每日经济新闻. 2019 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  108. «央视批"流量明星"数据造假 微博:做出调整也需法律完善». 人民网. 2019 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  109. «蔡徐坤1亿转发量幕后推手"星援app"被端». 新京报. 2019 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  110. 王健 (2021 թ․ մարտի 10). «流量造假:"蔡徐坤微博转发过亿"幕后推手一审获刑». 澎湃新闻. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցայ Սյուքուըն» հոդվածին։