Ցայ Սյուքուըն
Ցայ Սյուքուըն | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | չինարեն՝ 蔡徐坤 |
Ծնվել է | օգոստոսի 2, 1998 (25 տարեկան) Վենչժոու, Չժեցզյան, Չինաստան |
Երկիր | ![]() |
Ժանրեր | C-pop |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, դերասան և հեռուստատեսային դերասան |
Գործիքներ | վոկալ |
Անդամակցություն | Nine Percent? |
![]() |
Ցայ Սյուքուըն (չինարեն՝ 蔡徐坤, օգոստոսի 2, 1998, Վենչժոու, Չժեցզյան, Չինաստան), մայրցամաքային Չինաստանի երգիչ, օրիգինալ երաժշտության պրոդյուսեր, դերասան։ Ծնվել է Ճըծյանգ նահանգի Վընճոու քաղաքում։ 2012 թվականին, մասնակցելով «Դեպի վերև. երիտասարդներ» էստրադային շոուին, մտավ մայրցամաքային Չինաստանի շոու բիզնես։ 2015 թվականին նա մասնակցեց չին-կորեական «Ասիական աստղ» ռեալիթի շոուի առաջին և երկրորդ սեզոններին և 2016 թվականի հոկտեմբերին 10 տղաներից կազմված SWIN խմբում հաջողությամբ կատարեց իր պաշտոնական դեբյուտը։ Yihai Culture-ի հետ պայմանագիրը խզելու խնդրանքից հետո նա մասնակցել է iQiyi-ի «Idol Trainee»-ին, վերջում ծրագրում գրավել է առաջին տեղը և կատարել իր դեբյուտը՝ որպես NINE PERCENT-ի ավագ և կենտրոնական մասնակից։
Ցայ Սյուքուընի հայտնի անհատական օրիգինալ ստեղծագործությունները ներառում են «I Wanna Get Love»、«Hard To Get»、«Wait Wait Wait» սինգլները, «Lover, EP1» և վերջին «Fan» ալբոմը[1][2][3]։ Խմբային աշխատանքների առումով նա մասնակցել է «New World» խմբային երգի ստեղծմանը SWIN-S շրջանում։ NINE PERCENT-ին միանալուց հետո մասնակցել է «TO THE NINES» ալբոմում «Rule Breaker» երգի բառերի ստեղծմանը[4]։ Նրա երաժշտական ոճը բազմազան է և այն ընդգրկում է այնպիսի երաժշտական տարրեր, ինչպիսիք են Future R&B/Urban R&B, Hip-Hop և Oriental[5]:
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցայ Սյուքուընը ծնվել է Ճըծյանգ նահանգի Վընճոու քաղաքում։ Հայրը Ճըծյանգից է, իսկ մայրը Հունան նահանգի Հուայհուա քաղաքից է[6]։ Նա իր մանկության մի մասն անցկացրել է մորական տատիկի և պապիկի հետ Հուայհուայում և սովորել է տեղի Հեսյանգ տարրական դպրոցում[7]։ Այդ ընթացքում ընտրվել է որպես տնօրենի օգնական և աշակերտական խորհրդի նախագահ [8]։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Շենժեն և սովորել Նանշանի թիվ 2 փորձարարական միջնակարգ դպրոցում[9]։ Երբ նա տարրական դպրոցում էր, հրավեր ստացավ TFBOYS մայր ընկերությունից՝ որպես վերապատրաստվող, բայց քանի որ նա շատ փոքր էր, և նրա ծնողները կարծում էին, որ ուսումն ամենակարևորն է, նա հրաժարվեց այդ հնարավորությունից[10][11]։ 15 տարեկանում Ցայ Սյուքուընը, ով ավարտել էր իր միջնակարգ դպրոցը, մեկնեց ԱՄՆ՝ Կալիֆորնիայում սովորելու[12][13]։
Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Ցայ Սյուքուընը հորինեց իր առաջին «Goodnight 13» երգը[14]։ Նույն թվականին նա մասնակցեց «Tong Yi Song Super Child Star Concert» ազգային ընտրական մրցույթին և եզրափակիչ փուլում ընդգրկվեց Շենժենի լավագույն եռյակի և երկրի լավագույն տասնյակի շարքերում[15][9]։ 2012 թվականի հունվարի 1-ին նա մասնակցել է «Tong Yi Song Super Child Star Concert»-ին՝ որպես երկրի լավագույն տասնյակում ընդգրկվածներից մեկը[16]։ Նույն թվականի ապրիլին նա մասնակցել է Հունան հեռուստատեսության «Դեպի վերև. երիտասարդներ» էստրադային շոուին և ընդգրկվել է երկրի լավագույն 200-յակի ցուցակում՝ դրանով իսկ մտնելով մայրցամաքային Չինաստանի շոու բիզնես[17][18]։ Հունիսի 26-ին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար Ծու Փինգի հետ համատեղ վարել է «Պիոների երգը» առաջին ազգային մանկական լավագույն երգչախմբային երգերի հավաքածուի և հեռարձակման բացման արարողությունը[19]։ Օգոստոսին Հունան արբանյակային հեռուստատեսությամբ հեռարձակվեց նրա առաջին «Հեքիաթի կեսը» հեռուստասերիալը, որտեղ նա երիտասարդության տարիներին խաղացել է Դու Յուֆընգի դերը[20][21]։ Դրանից հետո նա մասնակցել է նաև Հունան արբանյակային հեռուստատեսության «Ոստիկանուհի Լի Չուընչուընը» հեռուստասերիալին, որտեղ խաղում էր Սիսիի դերը[22][23]։ 2014 թվականի մարտի 4-ին էկրան բարձրացավ նրա առաջին ֆիլմը՝ «Կատարյալ կեղծ կին 168»։ Ֆիլում նա խաղում էր դեռահաս Հուոքըի դերը[24][25]։
2015 թվականի հուլիսին Ցայ Սյուքուընը, ով ավարտել էր իր ուսումը, ԱՄՆ-ից վերադարձավ Չինաստան, որպեսզի մասնակցի Անհուեյ արբանյակային հեռուստատեսության և Հարավային Կորեայի MBC հեռուստաընկերության համատեղ արտադրության «Ասիական աստղ» այդոլների ստեղծման ռեալիթի շոուին։ Ծրագրի առաջին եթերաշրջանում Ցայ Սյուքուընը եռամսյա փակ ինտենսիվ վերապատրաստում անցավ Հարավային Կորեայում և եզրափակչում մտավ երկրի 15 լավագույնների մեջ[26][27]։ 2016 թվականի սկզբին նա մասնակցեց «Ասիական աստղ»-ի երկրորդ եթերաշրջանին։ Երեք ամիս պայքարից հետո նա դարձավ այն մասնակիցներից մեկը, ով ստացավ լավագույն յոթ քարտերից մեկը[28]։ Երկրորդ եթերաշրջանի ավարտից հետո Ցայ Սյուքուընը մի քանի հաջողակ դեբյուտային մասնակիցների հետ վերադարձավ Չինաստան։ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին նրանք կատարեցին իրենց դեբյուտը որպես SWIN տղաների խումբ՝ պաշտոնապես մուտք գործելով մայրցամաքային Չինաստանի շոու բիզնես, որը ղեկավարվում էր Yihai Culture-ի կողմից[29]։ Քանի որ խումբն այն ժամանակ արդեն զգալի երկրպագուների բազա էր հավաքել, և՛ խմբի անդամները, և՛ նրանց երկրպագուները մեծ հույսեր էին կապում պրեմիերայի հետ։ Այնուամենայնիվ, Yihai-ի վատ մենեջմենթի պայմաններում խումբը չուներ բազմաթիվ ելույթներ և հրապարակային հայտնվելու հնարավորություններ, ինչը հանգեցրեց երկրպագուների բազայի և հայտնիության շարունակական անկմանը։ 2017 թվականի սկզբին Ցայ Սյուքուընը հայց է ներկայացրել ընկերության դեմ և պահանջում է խզել պայմանագիրը[30][31]։

2017 թվականի վերջին Ցայ Սյուքուընը մասնակցեց iQiyi-ի այդոլների տղամարդկանց խմբի «Idol Trainee» մրցութային ծրագրին։ Հաղորդման առաջին եթերաշրջանում նա առաջին անգամ արժանացավ ամբողջ հանդիսատեսի ռեյտինգային աստիճանին՝ կատարելով իր սեփական «I Wanna Get Love» երգը նախնական ելույթի ժամանակ[32]։ Նրա ելույթի հմտություններն ու ոճը, բեմական ներկայությունն ու անհատականությունը դեպի իրեն են քաշել հսկայական երկրպագուների բանակ և դարձրել լայն տարածում ունեցող անհատականություն[33]։ Գրեթե յուրաքանչյուր ելույթից հետո Ցայ Սյուքուընը ստացել է երկրպագուների ամենաշատ ձայները։ 2018 թվականի ապրիլի 6-ին նա գրավեց առաջին տեղը եզրափակչում, սկսեց իր կարիերան NINE PERCENT տղաների խմբում՝ որպես կենտրոնական կատարող, իսկ հետո դարձավ թիմի ավագը[34][35]։ Ապրիլի 12-ին Ցայ Սյուքուընը գլխավոր դերով հանդես եկավ «Աղջիկներն ինձ չեն կարող նեղացնել» վեբ-սերիալում, որը հեռարձակվում էր Յոուքույում։ Այնտեղ նա մարմնավորել է գլխավոր կերպար Յե Լինին[36]։ Մայիսի 3-ի դրությամբ վեբ-դրաման հեռարձակվել է ավելի քան 5,75 միլիոն անգամ[37]։ Մայիսի 23-ին նա և NINE PERCENT-ի մնացած անդամները «Happy Camp» սերիալում առաջին անգամ ունեցան իրենց հավաքական դեբյուտը[38][39]։
2018 թվականի հուլիսին Ցայ Սյուքուընը հիմնեց իր անձնական ստուդիան[40]։ Օգոստոսի 2-ին թողարկվեց առաջին անհատական EP «1»-ը[41][42][43]։ Նրա հիթային «Pull Up» երգի տեսահոլովակը ղեկավարվել և նկարահանվել է անձամբ Ցայ Սյուքուընի կողմից՝ գերազանցելով Ինյուեթայի երաժշտական V ցուցակի տվյալների 7 ռեկորդ[44][45][46]։ Օգոստոսի 19-ին նա իր դեբյուտից ի վեր հաղթել է «Ամենահայտնի պոտենցիալ երգիչ» անվանակարգում՝ «Asia New Song Chart 2018» ամենամյա մրցանակաբաշխությունում[47]։ Օգոստոսի 23-ին Ցայ Սյուքուընը թողարկեց մեկ այլ անգլերեն սինգլ՝ «Wait Wait Wait» վերնագրով[48]։ Հոկտեմբերի 12-ին ներկա գտնվեց «Bazaar Charity Night»-ին և կատարեց բացման արարողությունը[49]։ Հաջորդ երկու օրերի ընթացքում նա համագործակցեց Migu Music-ի հետ և Չընգդույում ու Շանհայում կազմակերպեցին երաժշտության փոխանակման ծրագրեր[50][51]։ Դեկտեմբերի 8-ին Ցայ Սյուքուընը մասնակցեց «Միկու Հույի երաժշտական փառատոնին» և կատարեց «Wait Wait Wait» երգը՝ արժանանալով երկու մեծ մրցանակների՝ «Տարվա լավագույն տասը ոսկե հիթերը» և «Տարվա լավագույն երգիչ՝ ռինգթոնների վաճառքով»[52]։ Տարեվերջին նա մասնակցել է «Ճըծյանգ արբանյակային հեռուստատեսության 2019 թվականի գլխավոր համերգ»-ին և «Վիշապի հեռուստատեսային երազանքների իրականացումը և արևելյան ամանորյա արարողություն»-ին[53][54][55]։

2019 թվականի հունվարի 16-ին՝ կեսգիշերին, Քուկոու երաժշտական հարթակում մեկնարկել է Ցայ Սյուքուընի և Ջեքի Չանի համատեղ «Դետեկտիվ Փու Սոնգլինգ» ֆիլմի գլխավոր երգը՝ «Laugh Together»[56][57]: Երկու օր անց պաշտոնապես թողարկվեց Սինա Վեյբոյի կողմից արտադրված «Ցայ Սյուքուըն. անավարտ» կարճամետրաժ ֆիլմերի շարքը։ Կարճամետրաժ ֆիլմն ընդհանուր առմամբ ունի 12 սերիա, որը հիմնականում պատմում է Ցայ Սյուքուընի ցանկությունների ու մարտահրավերների մասին[58]։ Նույն ամսին Ցայ Սյուքուընը երգեց «That Spring»[59] նոր օրիգինալ երգը «2019 Beijing Satellite TV Spring Festival Gala»-ում։ Այս երգը նաև նրա առաջին օրիգինալ երգն է, որն ամբողջությամբ չինարեն է[60][61]։ Փետրվարի 18-ին թողարկվեց երկրորդ ամբողջությամբ չինարեն «No Accident» սինգլը[62]։ Մարտի 15-ին նա Spotify-ում թողարկեց իր առաջին DJ ռեմիքս երգը՝ «Bigger»[63]: Այս երգը նաև նրա շրջագայության թգլխավոր երաժշտական եման է րև թայն ողարկվել է Չինաստանում մարտի 22-ին[64][65]։ Ապրիլին Ցայ Սյուքուընը սկսեց իր առաջին մենահամերգային շրջագայությունը՝ «Kun One North America/U.K. Tour 2019»[66]: Երկու ամիս տևած շրջագայությունը ներառում էր քաղաքներ, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը, Նյու Յորքը, Լոնդոնը և այլն[66]։ Հուլիսի 26-ին մեկնարկեց նրա երկրորդ մենահամերգը՝ «YOUNG»[67] ալբոմի թեմատիկայով։ Հաջորդ օրը «2019 Youth Mango Night»-ում առաջին անգամ այս ալբոմի երգերը հնչեցին ուղիղ եթերում[68]։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան նրանք Գուանչժոուում ավարտական համերգ անցկացրեցին NINE PERCENT խմբի հետ՝ պաշտոնապես հայտարարելով խմբի ավարտը[69]։ Դեկտեմբերի 25-ին նա կատարել է «Երիտասարդությունը քեզ հետ» հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանի երիտասարդական պրոդյուսերի ներկայացուցչի դերը[70], նույն ամսի 31-ին մասնակցել է «Ծիանգսու արբանյակային հեռուստատեսության 2020 ամանորյա համերգին»[71]։
2020 թվականի մարտին Ցայ Սյուքուընը և Թոնգ Լիյան համատեղ երգեցին «Սարերն ու գետերն իմ հոգում են» հասարակական բարեգործական երգը՝ պայքարելու 2019 թվականի կորոնավիրուսային հիվանդության համաճարակի դեմ[72]։ Ապրիլին որպես հատուկ հյուր մասնակցել է «Run» ռեալիթի շոուի նկարահանմանը[73]։ Նույն թվականի մայիսի 24-ին Ցայ Սյուքուընը թողարկեց «Lover» երգը։
2021 թվականի մարտին որպես հատուկ հյուր մասնակցել է «Run» ռեալիթի շոուի նկարահանմանը։ Ապրիլի 13-ին թողարկվեց նրա երրորդ «Fan» սոլո ալբոմը[74]։ Նույն օրը թողարկվեցին «#0000FF», «Ֆանտազիա» և «Համր ֆիլմ»-ը։ Հունիսի 1-ին թողարկվեց «Strange» երգերից մեկը «Fan» սոլո ալբոմում։ Հուլիսի 15-ին թողարկվեց ալբոմի հինգերորդ «Feeling Her» երգը։ Օգոստոսի 30-ին միաժամանակ թողարկվեցին 5 երգեր՝ «Dream (Band.ver)», «Interlude-», «Desire», «HAHA» և «Nobody cares»: Սեպտեմբերի 16-ին թողարկվեց ալբոմի վերջին՝ «Love and Pain» երգը։ Ցայ Սյուքուընը նաև աշխատել է որպես «Fantasy» և «Feeling Her» տեսահոլովակների ռեժիսոր։ Վեյբոյում թողարկված Ցայ Սյուքուընի ինտերակտիվ տեսահոլովակը «Fan»-ի համար առաջին ներքին ինտերակտիվ տեսահոլովակն է։
Բարեգործական միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին Ցայ Սյուքուընը մասնակցեց հասարակական բարեգործական միջքաղաքային վազքի միջոցառմանը, որն օգնում է աուտիզմ ունեցող երեխաներին[35][75]։
2018 թվականի ապրիլի 28-ին Ցայ Սյուքուընը և NINE PERCENT խմբի անդամները 2 միլիոն յուան նվիրաբերեցին Han Hong Love բարեգործական հիմնադրամին։ Օգոստոսին Ցայ Սյուքուընը 32,000 յուան նվիրաբերեց Շենչժենի Լուոհու շրջանի Ռենայի վերականգնողական ծառայության կենտրոնին[76]։ Հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Bazaar Charity Night»-ին, կատարել բացման շոուն և նվիրաբերել 600.000 յուան[77]։ Նոյեմբերի 29-ին Ցայ Սյուքուընը գնաց Սիչուան և մասնակցեց Migu Music-ի նախաձեռնած «Երաժշտական էներգիայի ճամփորդությանը» միջոցառմանը, նաև երաժշտական փոխանակում սկսեց ազգային երաժիշտ Ծիա Շըշուայպոյի հետ։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել չինական եզակի հին երաժշտական մշակույթի և երաժշտական գործիքների մասին իրազեկվածությունը, ինչպես նաև խթանել չինական ավանդական երաժշտական մշակույթը[78]։ Դեկտեմբերի 14-ին Ցայ Սյուքուընը մասնակցեց Ջեքի Չանի նախաձեռնած «Աղքատության հաղթահարման դեմ պայքարին. աստղային լույս» հասարակական բարեգործական ակցիային։ Նա մեկնեց Հայնան նահանգի Դանժոու քաղաք, որպեսզի ծանոթանա տեղական ոչ նյութական մշակութային ժառանգություններին և ծովային բադերի արդյունաբերության զարգացմանը, և թե ինչպես է Դանժոուի ծովային բադերի ձվերի զարգացման մեթոդը նպաստել տեղական աղքատության հաղթահարմանն օգնելուն[79]։ Ցայ Սյուքուընը նաև կոչ է արել իր երկրպագուներին իրենց հնարավորությունների սահմաններում նպաստել բարեգործությանը[80]։
2019 թվականի հունիսի 18-ին Մալիցիում առաջացած թայֆունի հետևանքով նվիրաբերվել է 100,000 յուան։ Հունիսի 19-ին Ցայ Սյուքուընը 100,000 յուան է նվիրաբերել աղքատության դեմ հաղթահարման Չինաստանի հիմնադրամին, հենց որ իմացել է Յիպինում տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Օգոստոսի 2-ին Ցայ Սյուքուընը իր ծննդյան օրը վաճառեց պաշտոնական Q թողարկման տիկնիկներ։ Նա վաճառված յուրաքանչյուր ապրանքից օգտագործեց 8,2 յուան հասարակական բարեգործական նվիրատվությունների համար՝ նվիրաբերելով ավելի քան 640,000 յուան։ Հոկտեմբերին Ցայ Սյուքուընը միացավ Չինաստանի երեխաների և պատանիների հիմնադրամին և ստեղծեց Kwai Project Love Fund-ը[81]։ Նույն ամսվա 16-ին Ցայ Սյուքուընի ստուդիան 630 000 յուան է նվիրաբերել Kwai Project հատուկ հիմնադրամին։
2020 թվականի հունվարի 26-ին Ցայ Սյուքուընը 600,000 յուան նվիրաբերեց Ուհանին, որը պայքարում էր համաճարակի դեմ։ Հուլիսի 23-ին աղքատության հաղթահարման Չինաստանի հիմնադրամը և Ցայ Սյուքուընը 308 բաժին հացահատիկ և յուղ են բաժանել Յանցզի գետի հարավում գտնվող Պոյանգ շրջանում։ Օգոստոսի 3-ին նրա ստուդիան նույնպես 820,000 յուան է նվիրաբերել Kwai Project Special Fund-ին։ Սեպտեմբերի 12-ին շտապօգնության մեքենա է նվիրաբերել Հոնցզյան ժողովրդական հիվանդանոցին։
2021 թվականի հուլիսի 21-ին Ցայ Սյուքուընը 300,000 յուան և 600,000 շիշ եռացրած ջուր է նվիրաբերել Master Kong-ի համար՝ ջրհեղեղից տուժած Հենան նահանգին։ Հուլիսի 23-ին նրա ստուդիան 300,000 յուան է նվիրաբերել Kwai Project հատուկ հիմնադրամին։ Օգոստոսի 2-ին այ Սյուքուընը Սինծյանգ ծածկոցներ է նվիրել լրատվամիջոցների ընկերներին։
Պատվավոր մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի ապրիլից մինչև մայիս Ցայ Սյուքուընի առաջին «I Wanna Get Love» սինգլը մոտ երեք շաբաթ անընդմեջ գլխավորում էր «Մայրցամաքային չինական երաժշտական փոփ աղյուսակը»[82]։ Դեկտեմբերի 4-ին նա շահեց «Տարվա տղամարդ» տիտղոսը MAHB-ի 15-րդ տարվա տղամարդ արարողության ժամանակ[83]։
2019 թվականի հունվարի 10-ին Չինաստանում Ջամայկայի դեսպանատան կողմից Ցայ Սյուքուընին շնորհվել է «Չինաստան-Ջամայկա բարեկամության դեսպան և Չինաստան-Ջամայկա երիտասարդության նշանավոր առաջնորդ» կոչումը[84]։ Հունվարի 18-ին NBA-ը Sina Weibo-ի միջոցով պաշտոնապես հայտարարեց, որ Ցայ Սյուքուընը դարձել է NBA-ի առաջին Չինաստանի ամանորյա դեսպանը և թողարկել ամանորյա գովազդային ֆիլմ, որը համատեղ նկարահանվել էր Ցայ Սյուքուընի և NBA-ի աստղեր Անտետոկունմպոյի, Լիլարդի և Քլեյ Թոմփսոնի կողմից[85]։ Հուլիսի 10-ին Ցայ Սյուքուընը դարձավ Դիսնեյի «Առյուծ արքան» ֆիլմի գովազդային դեսպանը[86]։
2019 թվականի օգոստոսի 20-ին Ցայ Սյուքուընը զբաղեցրել է 34-րդ տեղը Forbes Չինաստանի 2019 թվականի հայտնի մարդկանց ցուցակում[87]։ Օգոստոսի 30-ին 2019 թվականի iQIYI Scream Night չինական երգի և երաժշտության փառատոնում դասվել է արժանացել է ոսկե երգերի առաջին խումբ, տարվա լավագույն բեմական կատարման տղամարդ երգիչ և 2019 թվականի լավագույն չինացի երիտասարդ երգիչ մրցանակներին[88]։ Դեկտեմբերի 14-ին Միգու Հուեյ մրցնակաբաշխության ժամանակ Ցայ Սյուքուընը արժանացավ այնպիսի մրցանակների, ինչպիսիք են՝ տարվա լավագույն 10 ոսկե երգերը, տարվա ամենագրավիչ տղամարդ երգիչը, տարվա լավագույն տեսահոլովակը, CRBT-ի վաճառքի երգիչ և տարվա ամենահայտնի երգիչ «YOUNG» ալբոմով[89]։
2020 թվականի օգոստոսի 27-ին Ցայ Սյուքուընը զբաղեցրել է 31-րդ տեղը Forbes Չինաստանի 2020 թվականի հայտնի մարդկանց ցուցակում[90]։ Դեկտեմբերի 6-ին նա շահեց չորս մրցանակ M-Zone երաժշտական փառատոնում՝ ամենամյա լավագույն 10 ոսկե երգերը, տարվա լավագույն տղամարդ երգիչը մայրցամաքային Չինաստանում, տարվա ամենահայտնի տղամարդ երգիչը մայրցամաքային Չինաստանում և տարվա ամենահայտնի երգիչ[91]։ Դեկտեմբերի 10-ին Ցայ Սյուքուընը MAHB Mr. Fashion արարողության ժամանակ արժանացել է հեղինակավոր «Տարվա տղամարդ» մրցանակին[92]։
2021 թվականի հունվարի 23-ին TMEA Tencent Music Entertainment-ի 2-րդ փառատոնում Ցայ Սյուքուընը հաղթել է տարվա ամենահմայիչ երգիչ և տարվա ամենաազդեցիկ երգիչ-երգահան մրցանակները, իսկ նրա «Lover» սինգլը տեղ է գտել տարվա լավագույն սինգլների տասնյակում[93]։ Փետրվարի 28-ին արժանացել է Weibo-ի տարվա օրիգինալ երաժիշտ մրցանակին[94]։ Դեկտեմբերի 11-ին TMEA Tencent Entertainment երաժշտական 3-րդ փառատոնում Ցայ Սյուքուընը շահեց տարվա ամենաազդեցիկ պրոդյուսեր մրցանակը և տարվա լավագույն տասը ոսկե երգերից մեկը՝ «Feeling Her» երգով [95]։
Երաժշտական ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմ | Ալբոմի մասին տեղեկություններ |
---|---|
1st | «1»
|
2nd | «YOUNG»
|
3rd | «Fan»
|
Single[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթի | Վերնագիր | Նշում |
---|---|---|
2017 թվական | «Ես ուզում եմ սեր» | Առաջին սոլո սինգլ |
2018 թվական | «Սպասիր, սպասիր, սպասիր» | |
2019 թվական | «Միասին ծիծաղել» | «Դետեկտիվ Փու Սոնգլինգ» ֆիլմի թեմատիկ երգ |
«Այդ գարունը» | Առաջին սոլո սինգլը չինարեն լեզվով | |
«Ոչ պատահական» | ||
«Ավելի մեծ» | Առաջին EDM պարերգը, «One» արտասահմանյան շրջագայության թեմատիկ երգը | |
«Դժվար է ստանալ» | ||
«Երազանք» | Ներառված է NINE PERCENT խմբի «Limited Memory» ալբոմում | |
«Վերածնունդ» | Օրիգինալ տարբերակը ավելի շատ ռոք ոճի է, և կա նաև միքս էլեկտրոնային երաժշտության օրիգինալ տարբերակով | |
«Ձմեռային երազները ճախրում են» | 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի գովազդային երգ[96] | |
2020 թվական | «Սարերն ու գետերն իմ հոգում են» | Հակահամաճարակային հասարակական բարեգործության երգեր |
«Տուն» | Հակահամաճարակային հասարակական բարեգործության երգեր | |
«Սիրահար» | ||
«Պիտակ» | Չհրապարակված աղբյուր | |
2022 թվական | «Գրկիր ինձ» | Սինգլ |
Կինո և հեռուստատեսային աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Վերնագիր | Դեր | Նշում |
---|---|---|---|
2014 | «Կատարյալ կեղծ կին 168» | Դեռահաս Հուո Քը | Մեծահասակի դերը խաղում է Հե Ծիոնգը |
Հեռուստատեսային դրամա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Վերնագիր | Հեռարձակման հարթակ | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
2012 | «Հեքիաթի կեսը» | Հունան արբանյակային հեռուստատեսություն | Երիտասարդ Դու Յուֆընգ | Մեծահասակի դերը խաղում է Լի Ծուըն Հըն |
«Ոստիկանուհի Լի Չուընչուընը» | Սիսի | |||
2018 | «Աղջիկներն ինձ չեն կարող նեղացնել» | Յուքու | Յե Լին | Առաջին գլխավոր դերը |
Էստրադային շոու[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Վերնագիր | Հեռարձակման հարթակ | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
2012 | «Դեպի վերև. երիտասարդներ» | Հունան արբանյակային հեռուստատեսություն | Խաղացող | Ազգային Թոփ 200 |
2015 | «Ասիական աստղ» առաջին եթերաշրջան | MBC&ԱՆհուեյ արբանյակային հեռուստատեսություն | Trainee | RED-X թիմ, Ազգային Թոփ 15 |
2016 | «Ասիական աստղ» երկրորդ եթերաշրջան | Մտել է թոփ 3 | ||
2018 | «Idol Trainee» | IQIYI | Գրավել է առաջին տեղը | |
2020 | «Երիտասարդությունը քեզ հետ 2» | Երիտասարդական պրոդյուսերի ներկայացուցիչ | Այդլ աղջիկների խմբերը մրցում են ռեալիքի շոույում | |
«Run» չորրորդ եթերաշրջան | Ճըծյանգ արբանյակային հեռուստատեսություն | Մշտական անդամ | ||
«Run, The Yellow River Chapter» հատուկ եթերաշրջան | ||||
2021 | «Run» հինգերորդ եթերաշրջան | |||
2022 | «Run» վեցերորդ եթերաշրջան | |||
«Boiling Campus» | Tencent Video | Seething producer | ||
«Run, Let's Wealth Together» հատուկ եթերաշրջան | Ճըծյանգ արբանյակային հեռուստատեսություն | Մշտական անդամ |
Հարակից իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պայմանագրի դադարեցում Yihai Entertainment-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի փետրվարի 10-ին Ցայ Սյուքուընը դատի է տվել Shanghai Yihai Entertainment Co., Ltd.-ին, որտեղ գտնվում էր այդ պահին՝ պնդելով, որ իր հետ վատ են վերաբերվել և պահանջել է խզել պայմանագիրը։ Ցայ Սյուքուընը նշել է, որ Yihai-ի զարգացման ընթացքում ոչ միայն որևէ եկամուտ չի ստացել, այլև ստիպված է եղել ստորագրել 1,1 միլիոն յուանի պայմանագիր[97][98]։ «Idol Trainee»-ի հեռարձակումից կարճ ժամանակ անց Յիհայը հակընդդեմ հայց ներկայացրեց 2018 թվականի մարտին Ցայ Սյուքուընի կողմից պայմանագրի խախտման դեմ՝ պահանջելով, որ նա վճարի Յիհային 50 միլիոն յուան լուծարված պայմանագրի և վնասների համար[99]։ Ապրիլի 25-ին կայացած առաջին դատավարության ժամանակ Յիհայը պահանջեց, որ Ցայ Սյուքուընը շարունակի պահպանել պայմանագրի պայմանները և վճարի Յիհային հեռուստատեսային դրամաներից, ելույթներից և էստրադային շոուներից ստացված եկամուտի 70%-ը[100][101]։
2018 թվականի հոկտեմբերին դատարանը առաջին ատյանում կայացրեց վճիռ՝ մերժելով Yihai-ի հայցը, և Yihai Entertainment-ը բողոքարկեց որոշումը։ 2019 թվականի հունվարին դատարանն այս հարցով երկրորդ դատաքննությունն անցկացրեց, և վերջնական վճիռը հրապարակվեց մինչև փետրվարի 19-ը[102]։ Ցայ Սյուքուընը շահեց դատը և հաջողությամբ խզեց պայմանագիրը[30]։
Ցայ Սյուքուընի՝ բասկետբոլի տեսահոլովակի դեպք[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունվարի 18-ին NBA-ը Sina Weibo-ում պաշտոնապես հայտարարեց, որ Ցայ Սյուքուընը NBA-ի Չինաստանի առաջին ամանորյա դեսպանն է, և երեք խաղացողների մասնակցությամբ գովազդային տեսահոլովակ նկարահանեց, ինչը կասկածներ առաջացրեց։ Երկրպագուները հետևել են Ցայ Սյուքուընի նախորդ հաղորդումներում գնդակով խաղալու հատվածները և կասկածի տակ են դրել նրա հմտությունները։ Միևնույն ժամանակ, գնդակով խաղալու հատվածներ նաև տեղծվում էին ցանցի օգտագործողների կողմից՝ ծաղրի կամ նմանակման համար[103]։
2019 թվականի ապրիլի 12-ին «Շանհայ Ճընգցը» իրավաբանական ընկերությունը և «Շանհայ Թիենշանգ» իրավաբանական ընկերությունը վստահվել են անձամբ Կայ Սյուկունի կողմից, և փաստաբանի ծանուցման նամակ են ուղարկել Shanghai Kuanyu Digital Technology Co., Ltd.-ին, որը գրանցված է bilibili-ի ցանցային հեռարձակման աուդիո-վիզուալ ծրագրի լիցենզիայի համար։ Հոդվածում նշվում է, որ bilibili-ն ունի չարամտորեն խմբագրված Ցայ Սյուքուընի կատարմանից արյունոտ և բռնի տեսանյութեր, որոնք կասկածվում են դիտավորյալ զրպարտության և կերպարի չարաշահման մեջ, ինչը լրջորեն խախտել է Ցայ Սյուքուընի օրինական իրավունքները։ Հաջորդաբար Ցայ Սյուքուընի ստուդիան նույնպես փոխանցել է փաստաբանի այս նամակը[104]։ Նույն օրը bilibili-ն պատասխանել է փաստաբանի ծանուցման նամակին՝ ասելով, որ «կարծում է, որ օրենքն ունի իր դատողությունը»[105]։
Կեղծարարության վեճ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի փետրվարի 23-ին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը լուրեր է հրապարակում ժամանցային որոշ աստղերի կեղծարարության մասին։ Նորություններում հայտնվել են Ցայ Սյուքուընի և բազմաթիվ հայտնի աստղերի անունները[106][107]։ Այս միջադեպը բուռն քննարկումների տեղիք տվեց մայրցամաքային Չինաստանի ԶԼՄ-ներում[108]։ Հունիսի 10-ին Պեկինի հասարակական անվտանգության բյուրոն The Beijing News-ի թղթակցին հայտնեց, որ Star Aid հավելվածը, որն օգնում էր բոլոր աստղերի երկրպագուներին ստեղծել մեծ թվով Weibo-ի վերատեղադրումներ, առգրավվել է օրենքի համաձայն[109]։ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին ծրագրի մշակողը մեղավոր է ճանաչվել համակարգչային տեղեկատվական համակարգեր ներխուժող ծրագրեր տրամադրելու համար և դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման և 100,000 յուան տուգանքի[110]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Wait Wait Wait composer»։ MOJIM։ Արխիվացված օրիգինալից 2019-02-17-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ «I wanna get Love composer»։ MOJIM։ Արխիվացված օրիգինալից 2019-02-17-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ «EP composer»։ MOJIM։ Արխիվացված օրիգինալից 2019-02-17-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ «Rule Breaker lyricist»։ MOJIM։ Արխիվացված օրիգինալից 2019-02-17-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ 文风 (2018-08-02)։ 黄易清, ed.։ «蔡徐坤“K”全球发布会»։ 中青在线 (zh-cn)։ Արխիվացված օրիգինալից 2019-05-28-ին։ Վերցված է 2019-05-22
- ↑ 谭辉 (2018-09-13)։ 卢芳琼, ed.։ «蔡徐坤竟然是湖南怀化人!为洪江市旅游代言化身“带货王”»։ 红网։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2020-06-03։ «“洪江市是我母亲的家乡,也是我的第二故乡,欢迎各位来洪江市畅游,体验洪江市的甜与美。”视频中,蔡徐坤向广大粉丝和网友发出诚挚的邀请。»
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝A2
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «[ENG SUB] 180624 Day Day Up with Cai Xukun»։ YouTube։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-06-29
- ↑ 9,0 9,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝B2
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 段敬芳, ed. (2015-07-12)։ «TFboys遗珠蔡徐坤因学业退出 遭何洁质问可惜»։ 新华网։ Արխիվացված օրիգինալից 2020-07-11-ին։ Վերցված է 2020-07-11
- ↑ 梁雅婷 (2018-01-23)։ «【偶像練習生】蔡徐坤曾被選中加入Tfboys 主持灑盬︰後悔嗎?»։ 香港01։ Արխիվացված օրիգինալից 2020-07-14-ին։ Վերցված է 2020-07-13
- ↑ HK 芭姐 @ Harper's BAZAAR։ «繼金城武後,蔡徐坤成 Prada 代言人,到底誰是蔡徐坤?»։ Harper's BAZAAR HK (zh-Hant)։ Արխիվացված օրիգինալից 2022-05-31-ին։ Վերցված է 2021-11-27
- ↑ «蔡徐坤的征途与星辰»։ 人民网։ 2019-02-28։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ 林阆, 蒋顺发; 邹露; 肖淼; 李艾霖 (2019-09-23)։ 杨静茹, ed.։ «蔡徐坤 干掉偏见 封面人物»։ 《南方人物周刊》 (2019年第28期)։ ISSN 1672-8335։ Արխիվացված օրիգինալից 2020-06-30-ին։ Վերցված է 2020-06-28
- ↑ «酷笔娃联袂低碳贝贝唱响童一首歌»։ 酷笔娃։ 2011-12-20։ Վերցված է 2019-05-22։ «经过评委们认真细致公平公正的评分,最后刘宇青、蔡徐坤、张嘉欣赢得了最后胜利,顺利晋级超级童星演唱会»(չաշխատող հղում)
- ↑ 米缸先生, ed. (2014-09-10)։ «童一首歌低碳贝贝超级童星演唱会»։ 联创特航։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-24-ին։ Վերցված է 2019-05-22
- ↑ «向上吧!少年 20120604 小正太蔡徐坤萌翻观众»։ 搜狐视频։ 2012-06-04։ Արխիվացված օրիգինալից 2018-08-13-ին։ Վերցված է 2019-04-24
- ↑ 马嫚丽 (2012-05-07)։ 衣云鹤, ed.։ «《向上吧!少年》海选成功落幕 200强名单出炉»։ 搜狐։ Արխիվացված օրիգինալից 2015-06-10-ին։ Վերցված է 2019-05-23
- ↑ 焦莹, ed. (2012-07-17)։ «“红领巾之歌”首届全国少年儿童优秀合唱歌曲征集展播活动»։ CNTV։ Արխիվացված օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2019-05-22
- ↑ 有料妹 (2018-12-19)։ «早报超有料 | 蔡徐坤、杨幂为春晚代言 《阿丽塔》确定引进»։ 1905电影网։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-06-28
- ↑ TF021, ed. (2019-06-24)։ «蔡徐坤工作室辟谣绯闻,因被网友质疑与周洁琼一起换了情侣头(⁎⁍̴̛ᴗ⁍̴̛⁎)像»։ 北晚新视觉։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-06-28
- ↑ «《女刑警李春春》 演员表»։ 豆瓣։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-05-21
- ↑ «他C位出道 人气直逼鹿晗 粉丝流量强大 蔡徐坤你凭什么?»։ 北京文艺网։ 2018-05-22։ Արխիվացված օրիգինալից 2022-03-31-ին։ Վերցված է 2019-06-28
- ↑ «《完美假妻168》 演员表»։ 豆瓣։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-05-22
- ↑ «不普通蔡徐坤:2014年蔡徐坤参演首部电影 饰演何炅小时候哭戏动人»։ 芒果TV։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-05-22
- ↑ 辛佳 (2015-08-06)։ 二丫, ed.։ «《星动亚洲》蔡妍闻宋承宪恋爱错愕忙求证»։ 新浪։ Արխիվացված օրիգինալից 2015-08-21-ին։ Վերցված է 2019-05-21
- ↑ 阿菲, ed. (2015-10-13)։ «星动亚洲十五强《TOP NOW》展成熟面貌»։ 新浪։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-05-21
- ↑ «梁咏琪当众“移情别恋” 表白“低音王子”»։ 腾讯։ 2016-05-20։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-05-21
- ↑ 郑丽珠 (2016-10-19)։ «男团SWIN毕业出道 2支小分队分攻音乐影视»։ 网易։ Արխիվացված օրիգինալից 2018-04-16-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ 30,0 30,1 张赫 (2019-02-19)։ 吴冬妮, ed.։ «蔡徐坤持续两年合约纠纷案胜诉,律师解读案件»։ 新京报։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-05-16
- ↑ 高菱璝 (2018-03-01)։ «《偶像練習生》蔡徐坤爆告前公司 詐欺未成年、霸王條款曝光»։ ETtoday星光雲։ Արխիվացված օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ «【偶像练习生】蔡徐坤:评级揭晓不负众望获全场首A»։ 2018-01-19։ Արխիվացված օրիգինալից 2018-06-21-ին։ Վերցված է 2019-04-24
- ↑ 张赫 (2018-12-10)։ 吴奇函, ed.։ «蔡徐坤:曾经历低谷,没想过爆红»։ 新京报։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-05-23
- ↑ Ran, LXY (2018-04-06)։ 冬冬, ed.։ «偶练九人团出道!蔡徐坤范丞丞无悬念 林彦俊爆冷»։ 新浪։ Արխիվացված օրիգինալից 2019-03-27-ին։ Վերցված է 2019-05-21
- ↑ 35,0 35,1 陈恺, ed. (2018-08-02)։ «《偶像练习生》C位出道 蔡徐坤正能量赢得粉丝热爱»։ 网易։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ «Watch Idol Producer Winner Cai Xukun's New Drama Premiering Apr12!»։ Drama Panda։ 2018-04-11։ Արխիվացված օրիգինալից 2019-03-27-ին։ Վերցված է 2018-05-10
- ↑ 张楠, ed. (2018-05-03)։ «《我才不会被女孩子欺负呢》蔡徐坤是否会pick卢洋洋备受关注»։ 网易։ Արխիվացված օրիգինալից 2019-03-27-ին։ Վերցված է 2019-03-18
- ↑ «Nine percent将录快本 首次全员合体登综艺节目»։ 温州网։ 2018-05-17։ Արխիվացված օրիգինալից 2019-05-23-ին։ Վերցված է 2019-05-23
- ↑ 湖南卫视芒果TV官方频道 China HunanTV Official Channel (2018-06-02), 《快乐大本营》20180602期:NINE PERCENT合体花样秀演技 蔡徐坤拜师谢娜化身暖心骑士 Happy Camp【湖南卫视官方频道】, արխիվացված օրիգինալից 2020-02-04-ին, https://archive.today/20200204141510/https://www.youtube.com/watch?v=GfcUtLmsVR4, վերցված է 2019-03-18
- ↑ «Cai Xukun personal studio officially set up fans: finally have a home»։ Jqknews։ Արխիվացված օրիգինալից 2019-04-13-ին։ Վերցված է 2018-12-14
- ↑ «蔡徐坤首张个人EP《1》上线 三首单曲尽显“kun”式才情»։ 中国日报։ Արխիվացված օրիգինալից 2018-08-25-ին։ Վերցված է 2018-08-26
- ↑ QQ Music (2019-01-01)։ «《Pull Up》首发当天就拿下人气榜“十个一位”,更是人气榜7项认证单曲记录保持者»։ QQ音乐官方微博։ Արխիվացված օրիգինալից 2019-09-02-ին։ Վերցված է 2019-09-02
- ↑ «2018年度音乐榜单发布 流量担当蔡徐坤《pull up》荣登榜首»։ 中国新闻网։ 2019-01-04։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ «蔡徐坤首张专辑《1》发布»։ 人民网։ 2018-08-04։ Արխիվացված օրիգինալից 2018-08-06-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ «音悦V榜周榜榜单 2019年第25期»։ 音悦台։ Արխիվացված օրիգինալից 2018-08-20-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ «180919 蔡徐坤《Pull up》MV破多项新纪录 优秀的作品总会发光»։ 爱豆։ 2018-09-19։ Արխիվացված օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ «蔡徐坤获最受欢迎潜力男歌手 全新作品即将上线»։ 国际在线։ 2018-08-21։ Արխիվացված օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-05-23
- ↑ «蔡徐坤登电子刊首封 对话自我自省沉淀»։ 新华网։ 2018-10-18։ Արխիվացված օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ «2018芭莎明星慈善夜艺人阵容曝光,四大看点为爱相约»։ 中国日报։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-03-18
- ↑ «蔡徐坤空降成都 与粉丝畅聊音乐故事»։ 成都音乐网։ 2018-10-15։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ «NINE PERCENT将音乐盛典合体 蔡徐坤个唱筹备中»։ 新浪։ 2018-10-15։ Արխիվացված օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ «蔡徐坤斩获年度金曲奖项 音乐盛典咪咕汇现场献唱引粉丝高潮»։ 腾讯։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-03-18
- ↑ «蔡徐坤陈立农尤长靖化身领跑官加盟浙江跨年»։ 环球网։ 2018-12-24։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-05-23
- ↑ «蔡徐坤王子异邓伦确认加盟东方卫视跨年盛典»։ 环球网։ 2018-12-27։ Արխիվացված օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-05-23
- ↑ «本周最佳着装:跨年夜男星各显神通 蔡徐坤陈立农并列夺冠»։ 新浪։ 2019-01-03։ Արխիվացված օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-05-23
- ↑ «成龙联袂蔡徐坤演绎贺年歌《一起笑出来》 酷狗独家首发»։ Yes娱乐։ 2019-01-18։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ 蔡徐坤官方专属频道 Kun's Official Channel (2019-01-21), 成龙(Jackie Chan)&蔡徐坤(Cai XuKun)《一起笑出来》MV, արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին, https://web.archive.org/web/20200906111512/https://www.youtube.com/watch?v=rDxE4aEVkDY, վերցված է 2019-03-15
- ↑ «预告:#明星制片人微计划#之蔡徐坤1月18日上线»։ 新浪։ 2019-01-18։ Արխիվացված օրիգինալից 2019-01-18-ին։ Վերցված է 2019-05-11
- ↑ «NINE PERCENT行程表 2019年1月»։ 爱豆։ Արխիվացված օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ «北京卫视春晚节目单曝光 杨幂与蔡徐坤同台表演»։ 网易։ 2019-02-05։ Արխիվացված օրիգինալից 2019-02-05-ին։ Վերցված է 2019-05-16
- ↑ 北京卫视官方频道 China BeijingTV Official Channel (2019-02-05), 2019北京春晚 — 耳朵和眼睛的盛宴!蔡徐坤深情开嗓《那年春天》杨幂唯美走台伴舞, արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին, https://web.archive.org/web/20200906111512/https://www.youtube.com/watch?v=9rXg2zpmQDE, վերցված է 2019-03-15
- ↑ 蔡徐坤官方专属频道 Kun's Official Channel (2019-02-26), KUN/蔡徐坤/Cai XuKun - No Exception(没有意外) MV, արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին, https://web.archive.org/web/20200906111512/https://www.youtube.com/watch?v=BYWkIVpsH-s, վերցված է 2019-03-15
- ↑ «Bigger by KUN»։ Spotify։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-05-19
- ↑ «[NINE PERCENT][新闻]190315 蔡徐坤海外公演主题曲《Bigger》预告曝光 艾瑞巴蒂一起来揉面了!»։ 爱豆։ 2019-03-15։ Արխիվացված օրիգինալից 2019-05-25-ին։ Վերցված է 2019-05-19
- ↑ «蔡徐坤海外公演主题曲《Bigger》炸裂上线 电音风格触发律动脉搏»։ Billboard։ 2019-03-22։ Արխիվացված օրիգինալից 2019-04-03-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ 66,0 66,1 «蔡徐坤坦言人气给不了安全感 已更加适应娱乐圈»։ 新京报։ 2019-05-10։ Արխիվացված օրիգինալից 2019-05-10-ին։ Վերցված է 2019-05-21
- ↑ 刘文思, ed. (2019-07-26)։ «1分21秒唱片等级登顶 在蔡徐坤《YOUNG》派对找寻青春答案»։ 北青网։ Արխիվացված օրիգինալից 2019-07-27-ին։ Վերցված է 2019-07-27
- ↑ 莫东, ed. (2019-07-27)։ «李宇春吴青峰田馥甄齐聚《青春芒果夜》 跨界燃炸全场»։ 中国娱乐网։ Արխիվացված օրիգինալից 2019-07-27-ին։ Վերցված է 2019-07-27
- ↑ 漠er凡, ed. (2019-10-12)։ «NINEPERCENT回忆18个月点滴 泪洒“最后的舞台”»։ 新浪։ Արխիվացված օրիգինալից 2019-10-12-ին։ Վերցված է 2019-10-13
- ↑ 韩冲, ed. (2019-12-25)։ «《青春有你2》官宣青春制作人代表 蔡徐坤加盟»։ 网易։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2020-01-18
- ↑ «2020江苏跨年 | 蔡徐坤的新年祝福是“早生贵子”?!粉丝:就当“在线求婚”了»։ 荔枝新闻։ 2019-12-31։ Արխիվացված օրիգինալից 2020-01-01-ին։ Վերցված է 2020-01-01
- ↑ 孔令强 (2020-03-24)։ «愿君归来若春风!蔡徐坤佟丽娅演唱《山河无恙在我胸》致敬抗疫英雄»։ 上游新闻։ Արխիվացված օրիգինալից 2020-05-10-ին։ Վերցված է 2020-05-10
- ↑ 鱼肉 (2020-04-28)։ «熟悉的红毯!《奔跑吧》开录 蔡徐坤为Baby提裙子»։ 1905电影网։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2020-04-29
- ↑ 郑蕊 (2021-04-13)։ 卢扬, ed.։ «蔡徐坤新专辑《迷》上线3小时销量超200万张»։ 北京商报网։ Արխիվացված օրիգինալից 2021-10-17-ին։ Վերցված է 2021-04-13
- ↑ 蔡 徐坤 (2014-03-29)։ «Sina Weibo Post» (zh-cn)։ 新浪微博։ Արխիվացված օրիգինալից 2020-08-25-ին։ Վերցված է 2019-03-15
- ↑ «迁新址--旧貌换新颜系列行动» (zh-cn)։ 深圳市罗湖区仁爱康复服务中心։ 2018-11-17։ Արխիվացված օրիգինալից 2019-05-27-ին։ Վերցված է 2019-03-15
- ↑ «芭莎慈善夜捐款名单曝光杨幂捐五十万建爱心教室»։ 网易 (zh-cn)։ 2018-12-23։ Արխիվացված օրիգինալից 2019-05-27-ին։ Վերցված է 2019-05-18
- ↑ «蔡徐坤成都学彝族月琴 未来创作将融入传统音乐元素»։ 中国新闻网 (zh-cn)։ 2018-11-29։ Արխիվացված օրիգինալից 2019-05-27-ին։ Վերցված է 2019-05-20
- ↑ «蔡徐坤推介的儋州跑海鸭蛋 海南爱心扶贫网也有卖»։ 南海网 (zh-cn)։ 2018-12-14։ Արխիվացված օրիգինալից 2019-05-27-ին։ Վերցված է 2019-05-23
- ↑ «酷我音乐《榜样阅读》蔡徐坤:要乐观的去接受一切»։ 华声在线 (zh-cn)։ 2019-03-15։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-27-ին։ Վերցված է 2018-12-07
- ↑ 我是弥尔 (2019-10-17)։ «蔡徐坤宣布启动葵计划 投身公益事业引粉丝点赞»։ 新浪։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2020-01-10
- ↑ Mainland China CPOP MV 2 (2018-05-07), Mainland China Cpop Single Chart第13期 蔡徐坤新王登基1, YouTube, արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին, https://web.archive.org/web/20200906111535/https://www.youtube.com/watch?v=7T0JWmrwPNc, վերցված է 2018-06-14
- ↑ «8位不同领域男性获封第十五届MAHB年度先生»։ 中国新闻网
- ↑ «蔡徐坤被授予中牙友好大使称号»։ 新华网։ Արխիվացված օրիգինալից 2019-04-15-ին։ Վերցված է 2019-03-15
- ↑ «蔡徐坤成为首位NBA新春贺岁形象大使»։ 人民网։ 2019-01-21։ Արխիվացված օրիգինալից 2019-05-18-ին։ Վերցված է 2019-05-18
- ↑ «蔡徐坤“助攻”狮子王 迪士尼的“算盘”打对了吗?»։ 每日经济新闻։ 2019-07-12։ Արխիվացված օրիգինալից 2019-07-15-ին։ Վերցված է 2019-07-15
- ↑ «福布斯中国发布100名人榜,吴京黄渤胡歌位列前三»։ 福布斯中國։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-20-ին։ Վերցված է 2019-11-16
- ↑ «华人歌曲音乐盛典在澳门落幕 薛之谦李宇春获最受欢迎男女歌手»։ 腾讯娱乐։ 2019-08-31։ Արխիվացված օրիգինալից 2019-08-30-ին։ Վերցված է 2019-09-04
- ↑ «乐坛大咖助阵咪咕汇 31个年度奖项引领真乐趋势»։ 2019-12-15
- ↑ «2020福布斯中国名人榜»։ 福布斯։ 2020-08-27։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-02-ին։ Վերցված է 2020-11-12
- ↑ «舞台见证实力 蔡徐坤斩获第十四届咪咕汇多个音乐奖项»։ 2021-12-12։ Արխիվացված օրիգինալից 2022-05-31-ին։ Վերցված է 2022-04-08
- ↑ «2020MAHB年度先生盛典启幕 谭咏麟陈坤宁静张雨绮蔡徐坤领衔出席»։ 2020-12-11
- ↑ «《情人》酷狗热评破9万 蔡徐坤在腾讯音乐娱乐盛典狂揽3奖»։ 中国日报։ 2021-01-26։ Արխիվացված օրիգինալից 2021-02-26-ին։ Վերցված է 2022-04-08
- ↑ «蔡徐坤郎朗毛不易王源张艺兴获微博年度音乐人»։ 新浪新闻։ 2021-02-28։ Արխիվացված օրիգինալից 2022-05-31-ին։ Վերցված է 2022-04-08
- ↑ «TMEA年度音乐盛典,蔡徐坤华晨宇纷纷获奖,网友:冯提莫怎么没去»։ 搜狐网։ 2021-12-11։ Արխիվացված օրիգինալից 2022-05-31-ին։ Վերցված է 2022-04-08
- ↑ 周慧晓婉 (2019-12-06)։ 徐美琳, ed.։ «蔡徐坤、佟丽娅献唱北京2022年冬奥会推广曲»։ 新京报։ Արխիվացված օրիգինալից 2020-02-02-ին։ Վերցված է 2020-03-16
- ↑ «独家!蔡徐坤律师函曝光 原合同中惊现天价违约金»։ 新浪։ 2018-03-05։ Արխիվացված օրիգինալից 2018-03-14-ին։ Վերցված է 2019-05-23
- ↑ «蔡徐坤维权案开庭:零收入被逼签110万元欠条 与前公司愿调解»։ 搜狐։ Արխիվացված օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2019-03-15
- ↑ «蔡徐坤合约案今日再开庭 被告三月反诉赔五千万»։ 新浪։ 2018-04-25։ Արխիվացված օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ «蔡徐坤合约案一审未宣判 公司曾让其写110万欠条»։ 网易։ 2018-04-25։ Արխիվացված օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ Lost (2018-04-26)։ «Cai Xukun lawsuit»։ Lost։ Արխիվացված օրիգինալից 2019-01-12-ին։ Վերցված է 2019-01-11
- ↑ «蔡徐坤合约解除尘埃落定!独家曝光一审二审判决书»։ 新浪։ 2019-02-19։ Արխիվացված օրիգինալից 2019-02-19-ին։ Վերցված է 2019-03-15
- ↑ «蔡徐坤给NBA当形象大使,凭什么?»։ Pedata։ Արխիվացված օրիգինալից 2019-04-21-ին։ Վերցված է 2019-04-21
- ↑ 张赫 (2019-04-12)։ 徐美琳, ed.։ «蔡徐坤工作室向B站发律师函,称存在涉嫌故意诽谤等内容»։ 新京报։ Արխիվացված օրիգինալից 2019-04-16-ին։ Վերցված է 2020-04-26
- ↑ Blue, ed. (2019-04-12)։ «B站回应蔡徐坤方律师声明:相信法律自有公断»։ 新浪娱乐։ 新浪։ Արխիվացված օրիգինալից 2019-04-13-ին։ Վերցված է 2019-04-13
- ↑ «陸星微博評論、轉發破億!「注水數據」1塊買10個粉絲»։ ETtoday新聞雲։ 2019-02-23։ Արխիվացված օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ «央视点名批评数据造假!资本扎堆的偶像产业,被泼冷水!»։ 每日经济新闻։ 2019-02-28։ Արխիվացված օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ «央视批"流量明星"数据造假 微博:做出调整也需法律完善»։ 人民网։ 2019-02-25։ Արխիվացված օրիգինալից 2019-05-10-ին։ Վերցված է 2019-05-26
- ↑ «蔡徐坤1亿转发量幕后推手“星援app”被端»։ 新京报։ 2019-06-10։ Արխիվացված օրիգինալից 2019-06-10-ին։ Վերցված է 2019-06-10
- ↑ 王健 (2021-03-10)։ «流量造假:“蔡徐坤微博转发过亿”幕后推手一审获刑»։ 澎湃新闻։ Արխիվացված օրիգինալից 2021-06-12-ին։ Վերցված է 2021-03-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ցայ Սյուքուըն Վիքիպահեստում |
---|
|