Տրայկո Սիմեոնով
Տրայկո Սիմեոնով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1886 |
Ծննդավայր | Շումեն, Բուլղարիա |
Վախճանվել է | մայիսի 18, 1965 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանաստեղծ և գրող |
Լեզու | բուլղարերեն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Տրայկո Սիմեոնով (իրական անունը և ազգանունը՝ Տրիֆոն Ստոյանով Սիմեոնով, բուլղար․՝ Трифон Стоянов Симеонов, հուլիսի 9, 1886, Շումեն, Բուլղարիա - մայիսի 18, 1965, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի մանկագիր, գրող, թարգմանիչ, խմբագիր, մանկավարժ։ Բուլղարիայում երեխաների և երիտասարդության համար պրոլետարական պոեզիայի հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրայկո Սիմեոնովը ծնվել է 1886 թվականի հուլիսի 9-ին Շումեն քաղաքում` աղքատ արհեստավորի ընտանիքում։ Նրա ավագ եղբայրը՝ Սիմեոն Սիմեոնովը, եղել է սոցիալիստ, 1923 թվականի Սեպտեմբերյան հեղափոխության մասնակից, որի ճնշումից հետո փախչել է Խորհրդային Միություն, և մինչև իր կյանքը աշխատել է Խարկովի բուլղարական դպրոցում որպես ուսուցիչ։
Սիմեոնովը 1906 թվականին ավարտել է Շումենի մանկավարժական ուսումնարանը։ Հետո ավելի քան 30 տարի դասավանդել է Բուլղարիայի գյուղերում և քաղաքներում։ Իր քաղաքական համոզումների պատճառով 1925 թվականին ծառայությունից հեռացվել է։ Հետո վերականգնվել է աշխատանքում և մինչև 1934 թվականը շարունակել է մանկավարժական գործունեությունը։
Տրայկո Սիմեոնովը մահացել է 1965 թվականի մայիսի 18-ին Սոֆիայում՝ 78 տարեկան հասակում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք մանկական ոտանավորների, պատմվածքների, հեքիաթների, երգերի և թարգմանությունների հեղինակ։ Նրա դեբյուտը կայացել է 1907 թվականին «Соловей» պարբերականում, որտեղ տպագրվել է նրա «Սահադաշտ» բանաստեղծությունը։
Համագործակցել է երեխաների համար բազմաթիվ տպագրական հրատարակչությունների հետ՝ «Теменужка» (1912), «Детски свят» (1924-1925), «Детска градина» (1926), «Поточе» (1927-1934) և «Въздържателче» (1933-1936):
Խմբագրել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության առաջին մանկական պարբերականը՝ «Другарче» և «Светлина»:
1934 թվականից իրեն նվիրել է մանկական գրականությանը, գրել է երեխաների համար օպերետի և թատրոնի ստեղծագործություններ։
Ընտրյալ երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Золотая девушка (1918, 1923),
- Золотые облака (1926),
- Народные загадки (1926),
- Кто кого боится (1935),
- Горные фиалки (1937),
- Дед и внук (1939),
- Дождевые капли (1948),
- Майские песни (1956),
- Алые искры (1961),
- Друс, друс, конче (1962),
- Заенце-Баенце (1963),
- На перекате (1986),
- Поток(1990) և այլն։
«Ժողովրդական հանելուկներ և վանկախաղեր» (1950) գրքի կազմող։
Մի քանի օպերետների տեքստերի հեղինակ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Речник на българската литература, т. 3, с. 267 – 268. София, Изд. на БАН, 1982.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տրայկո Սիմեոնով(բուլղ.)
- Հուլիսի 9 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Շումեն քաղաքում ծնվածներ
- Մայիսի 18 մահեր
- 1965 մահեր
- Սոֆիա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բուլղարացի բանաստեղծներ
- Բուլղարացի գրողներ
- Բուլղարացի թարգմանիչներ
- Բուլղարացի մանկագիրներ
- 20-րդ դարի գրողներ
- Բուլղարացի մանկավարժներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով