Տրակայի պատմական ազգային պարկ
Տրակայի պատմական ազգային պարկ | |
---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Տեղագրություն | Լիտվա, Տրակայի շրջան |
Կոորդինատներ | 54°38′20″ հս․. լ. 24°56′10″ ավ. ե.HGЯO |
Տարածք | 82 կմ² |
Հիմնադրված է | 1992 |
Կայք | tinp.lt/index.html/ |
Trakai Historical National Park Վիքիպահեստում |
Տրակայի պատմական ազգային պարկ պետական նշանակության պահպանության տարածք Լիտվայի հարավ-արևելքում՝ Տրակայի շրջանում։ Գլխավոր քաղաքը Տրակայն է` մայրաքաղաք Վիլնյուսից 25 կմ հեռավորության վրա։ Հանդիսանում է Եվրոպայի միակ պատմական ազգային պարկը[1][2]։ IUCN-ի դասակարգմամբ՝ Տրակայը II կատեգորիայի պարկ է[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս պատմական ազգային պարկի տարածքը պարունակում է Տրակայ քաղաքը և Հին Տրակայ գյուղը, որոնք բարձրարժեք են Լիտվայի պատմության համար[4]։
Տրակայի պատմական ազգային պարկը հիմնադրվել է 1992 թվականին Լիտվայի վերականգնողական սեյմի կողմից՝ նպատակ ունենալով պահպանել Լիտվայի պատմական պետականության մշակութային հուշարձանները, ինչպես նաև իսկական բնական շրջակայքը։ Այն Եվրոպայի միակ պատմական ազգային պարկն է։ 2003 թվականի հուլիսի 8-ին ազգային պարկը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[1][2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պարկը գտնվում է Լիտվայի Հանրապետության հարավարևելյան մասում՝ մայրաքաղաք Վիլնյուսից 25 կմ դեպի արևմուտք։ Այգին գտնվում է Ձուկիա բարձրավանդակում՝ ծովի մակարդակից 102-228 մ բարձրության վրա։ Գտնվում է Ձուկիայի արևելքում, պատմական Տրակայ քաղաքի կենտրոնում։ Պարկի տարածքը 8200 հա է։ Այստեղ կան ավելի քան 32 լճեր, որոնք զբաղեցնում են 1400 հա տարածք։ Դրանցից ամենամեծն են Գալվեն (361 հա), Սկաիստիսը (286 հա), Բերնարդինան (88 հեկտար) և Տոտորիշիուն (76 հեկտար)[1][2]։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը շրջապատված է խառը՝ լայնատերև և փշատերև անտառներով (3900 հա), որոնք արևելքում իրենց տեղը զիջում են ճահիճներին ու բլուրներին, իսկ հյուսիսում և արևմուտքում՝ հովիտներին։ Այս լանդշաֆտը իդեալական պայմաններ է ստեղծում բուսական և կենդանական աշխարհի բազմազանության համար, այդ թվում՝ համաեվրոպական նշանակության տեսակների, ինչպես նաև հազվագյուտ տեսակների լիտվական և եվրոպական ցուցակներում հայտնված տեսակների համար[1]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պարկի տարածքում կան մեծ թվով տեսարժան վայրեր, որոնցից հիմնականներն են[1].
- Հին քաղաք Տրակայ,
- Տրակայի կղզային ամրոց,
- Տրակայի թերակղզու ամրոց,
- Ուժուտրակիս,
- Հին Տրակայ՝ Լիտվայի մեծ իշխան Վիտովտի ծննդավայր[5],
- Դանիլիշկես՝ Վիլնյուսի շրջանի ամենահին հին հավատացյալ համայնքով գյուղ[6]։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական ազգային պարկի ամենամեծ զբոսաշրջային գրավչությունը թանգարանն է, որը հիմնադրվել է 1962 թվականին Տրակայ կղզային ամրոցում, որը վերականգնվել է ավերակներից 1955-1987 թվականներին։ Զբոսաշրջիկների կողմից ամենահաճախ այցելվող վայրերից են նաև Ուժուտրակիս Տիշկևիչի կալվածքը, Տրակայի Հին քաղաքը (ներառյալ թերակղզու ամրոցը) և Վարնիկայի կրթական արահետը[1][7]։ Ամրոցը կառուցվել է կարաիմյան ոճով[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 UNESCO World Heritage Centre. «Trakai Historical National Park». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Trakai Historical - National Park». www.visitlithuania.net. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Traku Istorinis Nacionalinis Parkas in Lithuania Protected Planet
- ↑ «Trakų istorinis nacionalinis parkas». Visuotinė lietuvių enciklopedija (լիտվերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Trakų pilys». Lietuvos vyriausiojo archyvaro tarnyba (լիտվերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-11-03-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «История общины». Официальный сайт ДПЦ Литвы. Древлеправославная Поморская Церковь Литвы. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Познавательная тропа по лесу Варникай». www.lithuania.travel. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
- ↑ По караимским публикациям 19 века Новые Троки были основаны по приказу Витовта специально для караимских переселенцев в 1218 году: „…ובשנת 1218 תתקע“ח לאלף החמשי וויטולט דוכוס הגדול של ליטא ערך מלחמה על הסטארים והשיג באי קרים ונלחם וישב שבי ויקח עמו מקירים 483 משפחות קראים ויוליכם לליטא ויצו לבנות להם עיר ויקרא אותה טראק החדשה ויתן להם כתב חרות ושדות ואדמה ויושיבם בעיר ההיא 330 משפחות……»( «…В 1218 году Великий Литовский Князь Витовт пошел войной на татар и дошел до острова Крыма, воевал, захватил в плен и взял с собой 483 караимские семьи и повел в Литву и приказал построить для них город, назвал его Новые Троки и дал им свободу, поля и земли и поселил в этом городе 330 семей …») .Авраам Фиркович// СЕФЕР АВНЭ ЗИКАРОН С.252— Вильна 1872 Արխիվացված 2018-09-29 Wayback Machine)(ספר אבני זכרון המאסף רשימות המצבות על קברי בני ישראל בחצי האי קירים אשר אסף ורשם… כמהר״ר אברהם פירקאוויץ ירו׳ נר״ו.). В 20 веке дата переселения былa изменена чтобы соответствовать годам правления Витовта
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Tourism.lt Արխիվացված 2007-07-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրակայի պատմական ազգային պարկ» հոդվածին։ |