Տոնգարիրո
Տոնգարիրո | |
---|---|
անգլ.՝ Mount Tongariro | |
Տոնգարիրոյի տեսքը հյուսիսից լուսանկարված 2000 թվականին | |
Տեսակ | լեռ |
Երկիր | Նոր Զելանդիա |
Վարչատարածքային միավոր | Taupō District? և Ruapehu District? |
Լեռնաշղթա | North Island Volcanic Plateau? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1978 մետր |
Պահպանման տարածք | Թոնգարիրո ազգային պարկ |
Սմիթսոնիան կոդ | 241080 |
Տոնգարիրո[1] (անգլ.՝ Mount Tongariro), հրաբուխ Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու կենտրոնական մասում։
Լեռնազանգվածը բաղկացած է մինչև 1978 մ բարձրության հասնող 12 կոնաձև գագաթներից[2], որը տեղակայված է համանուն ազգային պարկի տարածքում, որը Նոր Զելանդիայի ազգային պարկերից ամենահինն է։ Հրաբխային առաջին ժայթքումը տեղի է ունեցել մոտ 250 հազար տարի առաջ։ 1839 թվականից սկսված գրանցվել է ավելի քան 70 ժայթքում, վերջինը՝ 2012 թվականին[3]։ Լեռնաշղթայի մերձակայքում գտնվում է երիտասարդ ակտիվ հրաբուխ՝ Նգաուրուխոե (2291 մ)[4]։
Նգաուրուխոեի և Տոնգարիրոյի միջև տեղադրվել է հայտնի քայլարշավային երթուղի[5]։ 2000-2003 թվականներին հրաբուխների լանջերին իրականացվել է «Մատանիների տիրակալ» եռապատման նկարահանումները[6]։
2012 թվականի օգոստոսի 7-ին, 115 տարվա ընթացքում առաջին անգամ, հրաբուխը արթնացավ, չեղարկվեցին տասնյակ թռիչքներ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տոնգարիրո հրաբուխ
- ↑ «Global Volcanism Program». Smithsonian Institution.
- ↑ Вулкан Тонгариро проснулся после векового сна
- ↑ Тонгариро հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ Tongariro Crossing Trek
- ↑ «Lord of the rings tour». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Вулкан из "Властелина колец" проснулся». Versii.com. 8 августа 2012 года.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Volcano Live
- Volcano World
- Historic volcanic activity — Tongariro and Ngāuruhoe — Te Ara Encyclopedia of New Zealand
- The Volcanic Outburst at Te Mari, Tongariro — Տոնգարիրոյի մասին 1892 թվականին գրված հոդված։
- Տոնգորիոայի լեռնային հանգստավայրի նկարագրություն Արխիվացված 2010-11-24 Wayback Machine