Տոնգարիրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոնգարիրո
անգլ.՝ Mount Tongariro
Tongariro.jpg
Տոնգարիրոյի տեսքը հյուսիսից լուսանկարված 2000 թվականին
Տեսակլեռ
ԵրկիրFlag of New Zealand.svg Նոր Զելանդիա
Վարչատարածքային միավորՈւակիթո
ԼեռնաշղթաQ3297701?
Բարձրությունը ծովի մակարդակից1978 մետր
Սմիթսոնիան կոդ241080

Տոնգարիրո[1] (անգլ.՝ Mount Tongariro), հրաբուխ Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու կենտրոնական մասում։

Լեռնազանգվածը բաղկացած է մինչև 1978 մ բարձրության հասնող 12 կոնաձև գագաթներից[2], որը տեղակայված է համանուն ազգային պարկի տարածքում, որը Նոր Զելանդիայի ազգային պարկերից ամենահինն է։ Հրաբխային առաջին ժայթքումը տեղի է ունեցել մոտ 250 հազար տարի առաջ։ 1839 թվականից սկսված գրանցվել է ավելի քան 70 ժայթքում, վերջինը՝ 2012 թվականին[3]։ Լեռնաշղթայի մերձակայքում գտնվում է երիտասարդ ակտիվ հրաբուխ՝ Նգաուրուխոե (2291 մ)[4]։

Նգաուրուխոեի և Տոնգարիրոյի միջև տեղադրվել է հայտնի քայլարշավային երթուղի[5]։ 2000-2003 թվականներին հրաբուխների լանջերին իրականացվել է «Մատանիների տիրակալ» եռապատման նկարահանումները[6]։

2012 թվականի օգոստոսի 7-ին, 115 տարվա ընթացքում առաջին անգամ, հրաբուխը արթնացավ, չեղարկվեցին տասնյակ թռիչքներ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տոնգարիրո հրաբուխ
  2. «Global Volcanism Program»։ Smithsonian Institution 
  3. Вулкан Тонгариро проснулся после векового сна
  4. Тонгариро հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  5. Tongariro Crossing Trek
  6. «Lord of the rings tour»։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-25-ին 
  7. «Вулкан из "Властелина колец" проснулся»։ Versii.com։ 8 августа 2012 года 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]