Տոկիոյի արվեստի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոկիոյի արվեստի համալսարան
Տեսակազգային համալսարան, arts educational institution? և համալսարան
Հիմնադրված էմայիսի 31, 1949
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունԹայթո և Տոկիո
Կայքgeidai.ac.jp(ճապոներեն) և geidai.ac.jp/english/(անգլ.)
Տոկիոյի արվեստի համալսարան (Ճապոնիա)##
Տոկիոյի արվեստի համալսարան (Ճապոնիա)
Տոկիոյի արվեստի համալսարան, Ճապոնիա
 Tokyo University of the Arts Վիքիպահեստում

Տոկիոյի արվեստի համալսարան (ճապ.՝ 東京芸術大学 то:кё: гэйдзюцу дайгаку), Ճապոնիայի արվեստի ամենահին և հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը ստեղծվել է 1949 թվականին Տոկիոյի գեղարվեստի դպրոցի (ճապ.՝ 東京美術学校 то:кё: бидзюцу гакко:) և Տոկիոյի երաժշտական դպրոցի (ճապ.՝ 東京音楽学校 то:кё: онгаку гакко:) միաձուլման հետևանքով (երկուսն էլ հիմնադրվել են 1887 թվականին)։ Սկզբում համալսարանը նախատեսված է եղել միայն տղամարդկանց համար։ Կանայք համալսարան ընդունվել են 1946 թվականից։ 1963 թվականին բացվել է ասպիրանտուրան, 1977 թվականից հնարավոր է դարձել ստանալ դոկտորական աստիճան[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորպուսները գտնվում են Թայթո շրջանում, գլխավոր կորպուսը տեղակայված է Տոկիոյի Ուենո այգում։ Համալսարանի ֆակուլտետները գտնվում են նաև Տորիդեում, Ադաթիում (Տոկիո) և Յոկոհամայում։

Համալսարանն ունի երկու հանրակացարան, որոնցից մեկը (ճապոնացի ուսանողների համար) գտնվում է Ներիմայում, իսկ մյուսը՝ (օտարերկրյա ուսանողների համար) Մացուդոյում։

Հայտնի դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «II. Program Overview and Basic Philosophy | Doctoral Program | Tokyo University of the Arts Research Center». www.geidai.ac.jp. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  2. Биография Такамура, «Portraits of Modern Japanese Historical Figures», National Diet Library. (անգլերեն) Accessed 2010-09-02.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոկիոյի արվեստի համալսարան» հոդվածին։