Տոկարևի եկամտաբեր տուն
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով և Բոլշայա Սադովայա փողոց (Դոնի Ռոստով) |
Ճարտարապետական ոճ | էկլեկտիկ ճարտարապետություն, նեոբարոկկո, Rococo Revival? և նեոդասականություն |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Ն. Ի. Տոկարևի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Н. И. Токарева), շենք Դոնի Ռոստովի Բոլշայա Սադովայա փողոցում, Չեխովի պողոտայի խաչմերուկի մոտ։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկամտաբեր տունը կառուցվել է 1905 թվականին[1] ռոստովցի վաճառական և սպիրտի-օղու գործարանի սեփականատեր Նիկոլայ Իլյիչ Տոկարևի կողմից։ Մինչև 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը եկամտաբեր տանը տեղակայված են եղել Ս. Բաբախանովի հրուշակեղենի խանութը, Ռուսական թատերական ընկերությունը, «Կարագ-Պանիր» խանութը, Մ. Ռոզենբլյումի դեղատնային անոթների և խցանների պահեստը[2]։
Խորհրդային իշխանության հաստատումից հետո եկամտաբեր տունն ազգայնացվեց, և այնտեղ սկսեց գործել քաղաքային տասներորդ հիվանդանոցը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը գրեթե չի տուժել։ Երբ 1945 թվականին Ուինսթոն Չերչիլի կինը` Կլեմենտինա Չերչիլը, այցելել է Դոնի Ռոստով, նրան տեղավորել են հենց այդ տանը[3]։
1990-ական թվականների վերջում, քաղաքի հոբելյանի առթիվ, նախկին եկամտաբեր շենքը վերանորոգեցին «Սպեցռեստավրացիա» ինստիտուտի աշխատակիցները` ճարտարապետ Յ. Սոլնիշկինի նախագծով[2]։ Ներկայումս շենքում գործում է քաղաքային №10 պոլիկլինիկան։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եռահարկ եկամտաբեր տունը կառուցվել է էկլեկտիզմի ոգով, նրա ձևավորման մեջ համատեղվում են բարոկկոյի, ռոկոկոյի և կլասիցիզմի տարրեր։ Շենքի ճարտարապետագեղարվեստական նկարագիրը որոշում են ելուստավորումներն ու վրանածածկային եզրերով էրկերները։ Առաջին հարկը ձևավորված է կոպտատաշ քարով։ Լուսամուտատեղերը զարդարված են բազմազան երեսկալներով, երկրորդ հարկում դրանք ավարտվում են եռանկյունաձև, իսկ երրորդում` ուղղանկյունաձև զարդաքիվերով։ Ճակատը զարդարված է բազմաթիվ ծեփակերտ տարրերով, դրասանգներով, վահանազարդերով և ախավեղագեսով[2]։ Երրորդ հարկի միջապատում տեղադրված է օձը և գավաթը ձեռքին կնոջ քանդակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — С. 274—275. — ISBN 5-8456-0489-3
- ↑ Родион Петров Визит по-английски Արխիվացված 2013-12-02 Wayback Machine // Ростов официальный. — 2012. — № 31 (922).