Jump to content

Տոկարևի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոկարևի եկամտաբեր տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Բոլշայա Սադովայա փողոց (Դոնի Ռոստով)
Ճարտարապետական ոճէկլեկտիկ ճարտարապետություն, նեոբարոկկո, Rococo Revival? և նեոդասականություն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ն. Ի. Տոկարևի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Н. И. Токарева), շենք Դոնի Ռոստովի Բոլշայա Սադովայա փողոցում, Չեխովի պողոտայի խաչմերուկի մոտ։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[1]։

Տոկարևի եկամտաբեր տունը նախահեղափոխական բացիկի վրա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկամտաբեր տունը կառուցվել է 1905 թվականին[1] ռոստովցի վաճառական և սպիրտի-օղու գործարանի սեփականատեր Նիկոլայ Իլյիչ Տոկարևի կողմից։ Մինչև 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը եկամտաբեր տանը տեղակայված են եղել Ս. Բաբախանովի հրուշակեղենի խանութը, Ռուսական թատերական ընկերությունը, «Կարագ-Պանիր» խանութը, Մ. Ռոզենբլյումի դեղատնային անոթների և խցանների պահեստը[2]։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո եկամտաբեր տունն ազգայնացվեց, և այնտեղ սկսեց գործել քաղաքային տասներորդ հիվանդանոցը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը գրեթե չի տուժել։ Երբ 1945 թվականին Ուինսթոն Չերչիլի կինը` Կլեմենտինա Չերչիլը, այցելել է Դոնի Ռոստով, նրան տեղավորել են հենց այդ տանը[3]։

1990-ական թվականների վերջում, քաղաքի հոբելյանի առթիվ, նախկին եկամտաբեր շենքը վերանորոգեցին «Սպեցռեստավրացիա» ինստիտուտի աշխատակիցները` ճարտարապետ Յ. Սոլնիշկինի նախագծով[2]։ Ներկայումս շենքում գործում է քաղաքային №10 պոլիկլինիկան։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռահարկ եկամտաբեր տունը կառուցվել է էկլեկտիզմի ոգով, նրա ձևավորման մեջ համատեղվում են բարոկկոյի, ռոկոկոյի և կլասիցիզմի տարրեր։ Շենքի ճարտարապետագեղարվեստական նկարագիրը որոշում են ելուստավորումներն ու վրանածածկային եզրերով էրկերները։ Առաջին հարկը ձևավորված է կոպտատաշ քարով։ Լուսամուտատեղերը զարդարված են բազմազան երեսկալներով, երկրորդ հարկում դրանք ավարտվում են եռանկյունաձև, իսկ երրորդում` ուղղանկյունաձև զարդաքիվերով։ Ճակատը զարդարված է բազմաթիվ ծեփակերտ տարրերով, դրասանգներով, վահանազարդերով և ախավեղագեսով[2]։ Երրորդ հարկի միջապատում տեղադրված է օձը և գավաթը ձեռքին կնոջ քանդակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — С. 274—275. — ISBN 5-8456-0489-3
  3. Родион Петров Визит по-английски Արխիվացված 2013-12-02 Wayback Machine // Ростов официальный. — 2012. — № 31 (922).