Տիրան Կարապետյան (նկարիչ)
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիրան Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1882 |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս[1] |
Վախճանվել է | հունիսի 26, 1963 (80 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա (1905)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Տիրան Կարապետյան (հուլիսի 2, 1882, Կահիրե, Եգիպտոս[1] - հունիսի 26, 1963, Կահիրե, Եգիպտոս[1]), եգիպտահայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագիտական կրթությունն ստացել է Կահիրեում՝ Ե. Դեմիրճյանի մոտ։ 1900 - 1905 թթ. սովորել է Փարիզի Ժյուլիան ակադեմիայում՝ աշակերտելով Ժ. Պ. Լորանսին և Բ. Կոնստանին։ Կարապետյանի ստեղծագործական անհատականության ձևավորմանը նպաստել է Պ. Սեզանի արվեստը։
Լավագույն աշխատանքներից են՝ «Չալմայով արաբը», «Կարմրազգեստ կինը», «Կոմպոզիցիա», «Միստիկական ճամփորդություն»։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում (1932, 1942, 1945 թվականներին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 309)։ |