Տիրան Կարապետյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիրան Կարապետյան
Ծնվել էհուլիսի 2, 1882(1882-07-02)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունիսի 26, 1963(1963-06-26) (80 տարեկանում)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Տիրան Կարապետյան (1882, հուլիսի 2, Կահիրե-1963, հունիսի 26, Կահիրե), եգիպտահայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական կրթությունն ստացել է Կահիրեում՝ Ե. Դեմիրճյանի մոտ։ 1900 - 1905 թթ. սովորել է Փարիզի Ժյուլիան ակադեմիայում՝ աշակերտելով Ժ. Պ. Լորանսին և Բ. Կոնստանին։ Կարապետյանի ստեղծագործական անհատականության ձևավորմանը նպաստել է Պ. Սեզանի արվեստը։

Լավագույն աշխատանքներից են՝ «Չալմայով արաբը», «Կարմրազգեստ կինը», «Կոմպոզիցիա», «Միստիկական ճամփորդություն»։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում (1932, 1942, 1945 թվականներին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 309 CC-BY-SA-icon-80x15.png