Jump to content

Տինգո-Մարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրոշ Զինանշան

ԵրկիրՊերու Պերու
ՀամայնքRupa-Rupa District?
Հիմնադրված էհոկտեմբերի 15, 1938 թ.
ԲԾՄ647 մետր
Բնակչություն46 191 մարդ (2017)[1]
Պաշտոնական կայքmunitingomaria.gob.pe/mplp/
Տինգո-Մարիա (Պերու)##
Տինգո-Մարիա (Պերու)

Տինգո-Մարիա (իսպ.՝ Tingo María), Պերուի Հուանուկո շրջանի Լեոնսիո Պրադո շրջանի վարչական կենտրոնը։ Քաղաքի բնակչությունը 55.000 մարդ է (2007 թվականի տվյալներով)։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 660 մ բարձրության վրա, Լիմայից 545 կմ հյուսիս։

Տինգո-Մարիայի շրջակայքը համարվում է այն վայրը, որտեղ հայտնաբերվել է թիթեռների ամենամեծ թվաքանակը (ի դեպ, Պերուն թիթեռների ամենամեծ տեսականին ունեցող երկիրն է, այստեղ հայտնաբերվել է 3450 տեսակ), ինչը արտացոլված է Ավանի զինանշանի վրա որպես նրա խորհրդանիշներից մեկը[2]։

Քաղաքի անվան ծագման տարածված տարբերակը պնդում է, որ «Տինգո»-ն ծագում է կեչուա լեզվից, ինչը նշանակում է գետերի միախառնում։ Քաղաքի անվան երկրորդ մասը, ըստ ավանդության, վերաբերում է Մարիա անունով մի կնոջ, որը հայտնաբերվել է գետում խեղդված։

Քաղաքի ոչ պաշտոնական անունը «Ամազոնի դուռ» է։

Քաղաքը հիմնադրվել է 1938 թվականի հոկտեմբերի 15-ին Մոնսոն և Հուալագա գետերի միախառնման վայրում՝ Պերուի արևադարձային անտառների շարքում։ Ագրիկոլա գյուղատնտեսական կայանը հիմնադրվել է այստեղ։ 1942 թվականին ԱՄՆ կառավարությունը միջոցներ է հատկացրել կայանի համար, իսկ 1960 թվականին ավելացրել գյուղատնտեսական հողերի սահմանները ավելի քան 40,000 ակրով (160 կմ), Վալագա գետի հարթ ջրհեղեղի երկայնքով։

Քաղաքի կլիման տաք է և արևադարձային։ Միջին տարեկան ջերմաստիճանը տատանվում է 18 °C-ից մինչև 35 °C՝ 77.5% խոնավությամբ։ Տարեկան տեղումները 3000 մմ են։ Կան կարճատև հորդառատ անձրևներ, բայց արևադարձային կլիմայի պատճառով քաղաքը տաք է ամբողջ տարին[3]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Cooperativa Agroindustrial Naranjillo-ն զբաղվում է կակաոյի արտադրությամբ և արտասահմանում վաճառքով։

Քաղաքն ունի օդանավակայան, որն իրականացնում է ամենօրյա ներքին չվերթներ։

Քաղաքում գործում է մի քանի կրթական հաստատություն՝ տարրականից մինչև բարձրագույն կրթություն։

Քաղաքում է գտնվում National University of the Forest (UNAS)[4]։ Այստեղ կա 7 ֆակուլտետ, բուսաբանական այգի և անհրաժեշտ սարքավորումներ։ Համալսարանի մոտ է գտնվում 180 կմ2 տարածք ունեցող Տինգո-Մարիա ազգային պարկը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մոտակայքում կան բազմաթիվ քարանձավներ, որոնցից ամենահայտնին Cueva de las Lechuzas-ն է։ Այն բնակեցված է գիշերային բու թռչուններով (Steatornis caripensis)[5][6]։

Քաղաքի խորհրդանիշը La bella durmiente լեռնաշղթան է (Քնած գեղեցկուհի), որն ուրվագծով նման է պառկած կնոջ։ Կեչուա լեզվում լեռը կոչվում է Pumarinri (պումայի ականջ)։ Երկու տեսարժան վայրերն էլ գտնվում են Տինգո-Մարիա ազգային պարկից 6,5 կմ հեռավորության վրա։

Այստեղ հայտնի է նաև աղի լիճը, որը համարվում է բուժիչ։

Քաղաքն ունի հուշարձաններ՝ ի պատիվ օդաչու և ազգային հերոս Խոսե Կինոնես Գոնսալեսի, ինչպես նաև գնդապետ Լեոնսիո Պրադոյի։

Շիպիբո-կոնիբո «Բեն-Ջեմա» բնակավայրը վերստեղծվել է Ուալյագա գետի ափին 2007 թվականին և զբոսաշրջիկներին գրավում է հնդկացիների ավանդական վարպետությամբ, իր մշակույթի և ավանդույթների ցուցադրմամբ։

Քաղաքի մյուս տեսարժան վայրերը ներառում են Ռամոնա Կամտիլյայի այգին, հրապարակը, Սան Միգել ջրվեժը, Հրաշքների ծովածոցը, Բուսաբանական այգին և այլ հիշարժան վայրեր։

  • Մայիսի 14 - Տինգո-Մարիա ազգային պարկի ամենամյա տոնակատարություն։
  • Հունիսի 24 - Սուրբ Հովհաննեսի տոն։ Այս օրը պարեր են կազմակերպվում խարույկների և ծառերի շուրջ, գետերի ափերին։
  • Հուլիսի 28 և 29 - Պերուի ազգային տոները։
  • Հոկտեմբերի 15 - քաղաքի օր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.inei.gob.pe/media/MenuRecursivo/publicaciones_digitales/Est/Lib1541/index.htm
  2. Каабак Л. В., Сочивко А. В. Бабочки мира. — М.: Аванта+, 2003. — ISBN 5-94623-008-5.
  3. «Clima Tingo Maria: Temperatura, Climograma y Tabla climática para Tingo Maria - Climate-Data.org». es.climate-data.org. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  4. «Principal | UNIVERSIDAD NACIONAL AGRARIA DE LA SELVA» (իսպաներեն). www.unas.edu.pe. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  5. Peru.com, Redacción (2014 թ․ օգոստոսի 15). «Cueva de las Lechuzas: Un curioso lugar en Tingo María (FOTOS)». Perú.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  6. «Incrementan tarifa de ingreso a Cueva de las Lechuzas». Inforegion (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]