Տինա Քասինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տինա Քասինս
Բնօրինակ անունTina Cousins
Ծնվել էապրիլի 20, 1974(1974-04-20)[1][2] (49 տարեկան) կամ ապրիլի 20, 1971(1971-04-20)[3] (52 տարեկան)
Լի-օն-Սի, Southend-on-Sea, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերդենս փոփ[4]
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող և մոդել
Գործիքներվոկալ
ԼեյբլXploded Music?
Կայքtinacousins.com

Տինա Քասինս (անգլ.՝ Tina Cousins, ապրիլի 20, 1974(1974-04-20)[1][2] կամ ապրիլի 20, 1971(1971-04-20)[3], Լի-օն-Սի, Southend-on-Sea, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգչուհի, կոմպոզիտոր և մոդել։ Տինան Մեծ Բրիտանիայի թոփ 20 սինգլների ցանկում ուներ հինգ սինգլ, երկուսը՝ սոլո, մյուսները՝ համագործակցելով այլ մարդկանց հետ, ներառյալ "Mysterious Times"-ը՝ Սաշի հետ, որով 1998 թվականին զբաղեցրել են 2-րդ տեղը։ Նա նաև ճանաչում գտավ ուրիշ երկրներում. զբաղեցրել է 4-րդ տեղը Շվեդիայի թոփ 30-ում, 5-րդ տեղը՝ Ավստրալիայի թոփ 30-ում և 7-րդ տեղը՝ Ֆինլանդիայի թոփ 20-ում։ Նա ուներ նաև ուրիշ սինգլները՝ «Pray» (1998 թվականին), «Killin Time» (1999 թվականին), «Forever» (1999 թվականին), «Just Around the Hill» (2000 թվականին) և «Wonderful Life» (2005 թվականին)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1998–2000 թվականներ։ Վաղ կարիերան և «Mysterious Times»-ը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քասինսի առաջին մեծ մուտքը երաժշտական ասպարեզ եղել է 1998 թվականին, երբ նա ելույթ է ունեցել Sash!-ի՝ German DJ/producer թիմում, «Mysterious Times» սինգլով։ Նախքան «Mysterious Times»ը, Քասինսը թողարկել է «Killin Time» և «Angel» սինգլները՝ համապատասխանաբար՝ 1997 թվականի մարտ և ապրիլ ամիսներին։

Հաջողությունների հասնելով «Mysterious Times»-ում՝ նա երկու և ավելի հիթերով ներկայացել է Մեծ Բրիտանիայի թոփ 20-ում, մասնավորապես՝ «Pray» երգով , որը թողարկվել է 1998 թվականի նոյեմբերին. այս երգով նա հաջողության է հասել նաև ԱՄՆ-ում։ 1999 թվականին վերաթողարկել է «Killin Time»-ը։ «Forever» և «Angel» սինգլները տեղ են գտել Մեծ Բրիտանիյի թոփ 50-ում։ Քասինսը իր «Forever» երգով հանդես է եկել նաև Ավստրալիայում, որտեղ արժանացել է ոսկե մրցանակի։ «Pray» երգով ևս նա հաջողության է հասել Ավստրալիայում՝ տեղ գրավելով Ավստրալիայի թոփ 10-ում և արժանանալով իր 2-րդ ոսկե մրցանակին։ Ավստրալիական գլխավոր հիթ շքերթում նա մնաց ավելի քան չորս ամիս։

Ավստրալիայում նա վերաթողարկեց իր «Nothing to Fear» երգը և Գրում Փեդրելսի միջոցով ստեղծեց երգի ռեմիքս տարբերակը։ Սա եղավ նրա ավստրալիական 3-րդ սինգլը, որի տեսահոլովակը ևս նկարահանվեց այստեղ։

Քասինսին միացան Բիլլի Փայփերը, Կլեոպատրան, Բ*Վայթչիդը և «Thank ABBA for the Music» խուբը։ Նրանց համատեղ սինգլը թողարկվել է և տեղ է գտել Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Շվեդիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թոփ 10-ում։ 2000 թվականին Տինան նորից սկսում է համագործակցել Sash!-ի հետ։ Ստեղծելով «Just Around the Hill» երգը՝ նրանք հայտնվում են Մեծ Բրիտանիայի թոփ 10-ում։

2005–2008 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Քասինսը թողարկում է «Wonderful Life» երգի կատարման հինգ տարիների արդյունքում առաջին սինգլը՝ Black- ի երգի փեփոխված տարբերակը, որի օրիգինալը թողարկվել էր Ավստրալիայում։ 2007 թվականին «Wonderful Life»-ը Hoyts-ի կողմից ընտրվել է որպես առաջնակարգ երաժշտական թեմա։ «Wonderful Life»-ը Ավստրալիայում հասել է մինչև 15-րդ հորիզոնականը և թոփ 50-ում մնացել չորս ամիս շարունակ՝ դառնալով ամենամեծ ռադիոհիթը։

Հաջորդ սինգլը եղել է «Come to Me»-ն։ Երկու սինգլներն էլ վերցվել են նրա «Mastermind» ալբոմից, որը գտնվել է Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի թոփ 50-ում։ Երրորդ սինգլը վերցվել է «Pretty Young Thing» ալբոմից, որը թողարկվել է 2 CD-ների վրա, որոնցից մեկը 1000 տպաքանակով էր։ Սինգլը տեղ է գտել Ավստրալիայի թոփ 30-ում։

2009 թվականից մինչև հիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարտի 7-ին Քասինսը իր վեբ-կայքում հրապարակեց, որ նոր թրեյք է ձայնագրել մի ֆիլմի համար և այն կոչվում է «Can't Hold Back»: Այդ երգը թողարկվել է 2009 թվականի ամռանը Michael Gray's Eye Industries-ի կողմից, Bellatrax-ի հետ համատեղ, Ամերիկայում և Մեծ Բրիտանիայում։ 2009 թվականի ապրիլին Քասինսը հայտարարեց իր ձայնագրած «Sex on Fire» երգի քովերի մասին (օրիգինալը Kings of Leon.): Թրեյքի պրոդյուսերն էր Topham & Twigg-ը, այն թողարկվել է Մեծ Բրիտանիայում սեպտեմբերի 2-ին։ Երգչուհին պայմանագիր ստորագրեց Sony Music International- հետ 2010 թվականի սեպտեմբերին, և «Sex on Fire»-ը աշխարհում հանրահայտություն ձեռք բերեց արդեն 2010 թվականի աշնանը[5]։ «Sex on Fire»-ը YouTube-ում տեղադրվել է 2010 թվականի հոկտեմբերին։ Տեսահոլովակը ուշագրավ է իր անկեղծ տեսարաններով։ Popjustice-ը՝ փոփ-երաժշտական բլոգը, այն նկարագրում է որպես «մի ահավոր և զարմանալի բան»։

2010 թվականից Թինան նաև թողարկել է նոր սինգլներ «Everlong»-ի հետ միասին՝ «Love comes back», «Diamonds» և «When tomorrow comes»:

2014 թվականին, «Kalsi and Applejack»-ի հետ միասին նա ձայնագրել և նոր screams-թրեք է հրապարակել։ 2015 թվականին նա Probaker-ի և Kalsi-ի ձայնագրել է «bullet in the gun» -թրեք՝ վերականգնելով 90-ականների վերջի Planet Perfecto-ի պարային հիթը։

Քասինսը իր ժամանակը պարբերաբար անցկացնում է Ավստրալիայում և Մեծ Բրիտանիայում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասները Peak chart positions Վկայական
ՄԲ
[6]
ԱՎՍՏՐԱԼԻԱ
[7]
ՖԻՆ
[8]
ՀՈԼ
[9]
ՇՈՏ
[10]
ՇՎԵԴԻԱ
[11]
Killing Time
  • Թողարկվել է1999 թվականին
  • Պիտակ՝ Big Records
50 23 11 69 56 41
  • Ավստրալիա։ Ոսկի[12]
  • Ֆինլանդիա՝ Ոսկի[13]
Mastermind
  • Թողարկվել է 2005 թվականի սեպտեմբերին
  • Պիտակ՝ Big Records
48

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Frequently Asked Questions (for the fans)Tina Cousins.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. http://www.allmusic.com/artist/tina-cousins-mn0000928971/songs
  5. «Popjustice.com». Popjustice.com. 2010 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
  6. «UK Albums». Official Charts Company. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  7. «Australian Albums». australian-charts.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  8. «Finnish Albums». finnishcharts.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  9. «Netherlands Albums». dutchcharts.nl. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  10. «Scottish Albums». Official Charts Company. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  11. «Swedish Albums». swedishcharts.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  12. «ARIA Charts Accreditations - 2000 Albums». Australian Recording Industry Association. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  13. «Finnish Charts Accreditations». Musiikkituottajat – IFPI Finland. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]