Տիկալ
Տեսակ | հնագիտական հուշարձան |
---|---|
Մասն է | Tikal National Park? |
Երկիր | Գվատեմալա[1] |
Վարչատարածք | Պետեն |
Մակերես | 60 կմ² |
Տիկալ, Մուտուլյան թագավորության մայրաքաղաք, մայաների խոշորագույն քաղաքներից մեկը։ Տեղակայված է Գվատեմալայի էլ-Պետեն նահանգում։ Տիկալը իր հզորության գագաթնակետին է հասել Մեզոամերիկյան ժամանակաշրջանում[2]։ Քաղաքի կենտրոնում են գտնվում 6 բարձր աստիճանաձև բուրգերը, որոնց վերին հատվածներում կան տաճարներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկացիների բնակավայրը գոյություն է ունեցել մ.թ.ա. 7-րդ դարում։
1-9-րդ դարերում Տիկալը եղել է մայաների քաղաքակրթության կարևորագույն կենտրոններից մեկը։ Հետազոտությունների արդյունքում այդ ժամանակ քաղաքի բնակչությունը կազմել է 100-200 հազար մարդ։ 10-րդ դարի վերջին, մի շարք ապստամբություններից հետո, քաղաքը վերջնականապես լքվեց բնակիչների կողմից։ Մայաների լեզվով Տիկալ նշանակում է «տեղ, որտեղ լսվում է հոգիների ձայներ»։ Հերոգլիֆային արձանագրություններում հիշատակվում է քաղաքի ավելի հին անվանումը՝ Yax Mutal:
Տիկալը և հարակից տարածքները Գվատեմալայի կառավարության կողմից ներգրավված են նույնանուն ազգային պարկի մեջ։ 1979 թվականին ազգային պարկը մտել է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։
Հոլիվուդյան «Աստղային պատերազմներ» ֆիլմում քաղաքի ավերակները օգտագործվել են որպես ֆոն։
Տիկալը համարվում է այն առավել նշանակալի տեղերից մեկը, որտեղ նշվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ը։ Սակայն, արդյունքում, կառավարության կարծիքով տեղանքին էական վնաս է հասցվել[3]։
Տիկալի տաճարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիկալի փառահեղ կառույցի շինարարությունը Գվատեմալայի կենտրոնական՝ Պետենի արևադարձային անտառներում սկսվել է մ. թ. ա. 4-րդ դարում, սակայն ամենաարդյունավետ ժամանակաշրջանը 200-850 թվականներն էր, երբ Տիկալը մայաների քաղաքական ու մշակութային հիմնական կենտրոնն էր։ I-VI տաճարներ կոչվող աստիճանաձև վիթխարի վեց բուրգ-տաճարների կառուցումը տևել է հարյուր տարուց ավելի (մոտավորապես 695-810 թվականներին)։ Այդ ժամանակաշրջանի կառավարիչներից մեկը՝ Խասավ Չան Կավիլ I-ը (682-734 թվականներ) հանգչում է I տաճարում։ IV տաճարը՝ մինչև 77 մ (240 ոտնաչափ) բարձրությամբ, վեց տաճարներից ամենաբարձրն է և կառուցվել է 741 թվականին։ Տարածքում, որն ընդհանուր առմամբ զբաղեցնում է մոտավորապես 60 կմ² մակերես, առկա են նաև կայսերական պալատների ավերակներ, ավելի փոքր բուրգեր և քարե հուշարձաններ։
Տիկալն ամայացավ 10-րդ դարում և միայն աշխարհի ուշադրությանն արժանացավ Պետենի նահանգի կառավարիչ ու դատավոր Մոդեստո Մենդեզի և ծառից խեժ հավաքող հասարակ բանվոր Ամբրոսիո Թութի գիտարշավից հետո։ 1955 թվականին քաղաքը հայտարարվեց Տիկալ ազգային պարկի մաս, որն իր տեսակի մեջ առաջինն էր Կենտրոնական Ամերիկայում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Drew, 1999, p. 183.
- ↑ Գվատեմալայում «աշխարհի վերջը» դիմավորող զբոսաշրջիկները վնասել են տաճարը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Drew, David. The Lost Chronicles Of The Maya Kings. — Weidenfield & Nicolson, 1999. — ISBN 0-297-81699-3.
- Nikolai Grube: „Lady Ti“ und die Liebe. Die „Frau von Tikal“ genannte Herrscherin gibt der Forschung Rätsel auf... in: Abenteuer Archäologie. Spektrum der Wissenschaft Verlagsgesellschaft, Heidelberg 2005,1. ISSN 1612-9954
- Nikolai Grube: Maya. Gottkönige im Regenwald. Könemann-Verlag, Köln 2000, ISBN 3-8290-1564-X
- Rudolf Oeser: Shield Skull: Der Maya-Herrscher Nuun Ujol Chaak von Tikal, Zeitschriftenartikel in: Amerindian Research Nr. 1, 2006
- John Montgomery: Tikal - an illustrated history. Hippocrene, New York 2001, ISBN 0-7818-0853-7.
- James & Oliver Tickell: Tikal - city of the Maya. Tauris Parke Books, London 1991, ISBN 1-85043-223-6.
- Joyce Kelly: An Archaeological Guide to Northern Central America: Belize, Guatemala, Honduras, and El Salvador. Univ.of Oklahoma Pr., Norman 1996, ISBN 0-8061-2858-5, S. 129-145.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայաների բուրգեր (Տիկալ, Գվատեմալա) Արխիվացված 2016-09-05 Wayback Machine
- Tikal National Park
- История города Тик’аль (Яшмутуль) царства Мутуль
- Тикаль — частица мира майя (Сведения о городе майя. Автор Е. Ю. Лыкова)
- «История царств майя» — Мутульское царство
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիկալ» հոդվածին։ |
|