Տերամո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերամոն Աբրուցցո մարզի քարտեզին

Տերամո (իտալ.՝ Teramo), քաղաք իտալական Աբրուցո մարզում։ Համարվում է նույնանուն գավառի ադմինիստրատիվ կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Ադրիատիկ ծովի մոտակայքում, Հռոմից 150 կմ հարավ-արևմուտք։ Գտնվում է Աբրուցո մարզի հյուսիսային մասում, ամենա բարձր գագաթ Ալենինի վրա։ Քաղաքը այն եզակիներից է, որտեղ քաղաքի կենտրոնից 30 րոպե շարժվելուց հետո կարող ես տեսնել ինչպես 3000 մետր բարձրությամբ ձյունածածկ գագաթներ, այնպես էլ Ադրիատիկ ծովի արևային ծովափերը։ Տերամոն գտնվում է Տորդինո գետի և Վեձոլա վտակի միաձուլման վայրոււմ, որոնք էլ շրջապատում են նրա պատմական կենտրոնը։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը Պետրուտ (իտալ.՝ Petrut) էր անվանվել փյունիկեցիների կողմից, ինչը թարգմանաբար նշանակում է «բարձր վայր, շրջապատված ջրերով»։ Անվանումը լատինականացնելուց հետո դարձավ Պրաետուտ (իտալ.՝ Praetut), իսկ հետո տերիտորիան նշանակելու համար անվանվեց՝ Պրաետուտիում (իտալ.՝ Praetutium[1]) և Ագեր Պրաետուտիանուս (իտալ.՝ Ager Praetutianus)։ Հին Հռոմեացիները քաղաքը անվանել էին Interamnia Urbs («քաղաք գետերի մեջտեղում», նկատի ունենալով գետեր Տորդինոյին (իտալ.՝ Tordino) և Վեձոլային (իտալ.՝ Vezzola))։ Միջին դարերում քաղաքը Պրաետուտիումից (իտալ.՝ Praetutium) անվանափոխվեց Ապրուտիումի (իտալ.՝ Aprutium), այս անունով էլ առաջին անգամ հիշատակվում է VI դարերի գրերում։ Մինչև XII դարը այս անունով նշանակվում էր ինչպես քաղաքը, այնպես էլ քաղաքը շրջապատող տարածքը։

Ինտերամնիա[2] անունի հետևանքով անվանումը ձևափոխվեց որպես Ինտերամնե, Տերամնե, Ինտերամնիում, Տերամնիում և վերջապես Տերամում (իտալ.՝ Teramum

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ ժամանակներում քաղաքը համարվում էր պրետուցի ժողովրդի կենտրոնը (հին իտալական ժողովուրդ, առաջացել են կենտրոնական Իտալիայում մ․թ․ա․I հազարամյակում)։ Մ․թ․ա․ 290 թվականին գրավվել է հռոմեկանան կոնսուլ Մանի Կուրի Դենտատի կողմից։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. wikisource latina
  2. "inter amnes", Varro L. L. v.28, Fest. v. Amnes, p. 17, Müll.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերամոյի աստղադիտարանի կայքը (իտալ.)