Տելեցկոյե, Ալթինկոլ, Ոսկե լիճ, լիճ Ալթայի հյուսիս-արևելքում, ՌԽՖՍՀԱլթայի երկրամասում։ Գտնվում է Ալթինտու և Կորբու լեռնաշղթաների միջև, տեկտոնական իջվածքում, 435 մ բարձրության վրա։ Մակերեսը 223 կմ² է, երկարությունը՝ 77,7 կմ, լայնությունը՝ մինչև 5,2 կմ, միջին խորությունը՝ 174 մ (առավելագույնը՝ 325 մ)։ Հատակը ծածկված է գորշ տիղմով, ափերը զառիվեր են, ժայռոտ։ Լիճ է թափվում մոտ 70 գետ, արտահոսում՝ Բիա գետը։ Գետի սնումը խառն է։ Սառցակալում է նոյեմբերիցմայիս։ Ջրերը քաղցրահամ են, հարուստ թթվածնով։ Թափանցիկությունը 6—14 մ է։ Հաճախակի են քամիները, ալիքի բարձրությունը՝ մինչև 2 մ։ Լճի մոտ է Ալթայի արգելանոցը։ Լճում զարգացած է սպորտային ձկնորսությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 633)։