Տելեցկոյե լիճ
Jump to navigation
Jump to search
![]() | ||
Կոորդինատներ | ||
Հայելու բացարձակ բարձրությունը | 434[1] մ | |
Երկարություն | 78[1] կմ | |
Լայնություն | 0,6-5,2[1] կմ | |
Ավազանի մակերեսը | 223[1] կմ² | |
Ծավալը | 40[1] կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 325[1] մ | |
Միջին խորությունը | 174[1] մ | |
Պարզությունը | 14[1] մ | |
Թափվող գետերը | Չուլիշման | |
Սկիզբ առնող գետերը | Բիա | |
Տելեցկոյե, Ալթինկոլ, Ոսկե լիճ, լիճ Ալթայի հյուսիս-արևելքում, ՌԽՖՍՀ Ալթայի երկրամասում։ Գտնվում է Ալթինտու և Կորբու լեռնաշղթաների միջև, տեկտոնական իջվածքում, 435 մ բարձրության վրա։ Մակերեսը 223 կմ² է, երկարությունը՝ 77,7 կմ, լայնությունը՝ մինչև 5,2 կմ, միջին խորությունը՝ 174 մ (առավելագույնը՝ 325 մ)։ Հատակը ծածկված է գորշ տիղմով, ափերը զառիվեր են, ժայռոտ։ Լիճ է թափվում մոտ 70 գետ, արտահոսում՝ Բիա գետը։ Գետի սնումը խառն է։ Սառցակալում է նոյեմբերից մայիս։ Ջրերը քաղցրահամ են, հարուստ թթվածնով։ Թափանցիկությունը 6—14 մ է։ Հաճախակի են քամիները, ալիքի բարձրությունը՝ մինչև 2 մ։ Լճի մոտ է Ալթայի արգելանոցը։ Լճում զարգացած է սպորտային ձկնորսությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 633)։ ![]() |