Տաֆա
Տաֆա | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Phascogale tapoatafa | ||
Հատուկ պահպանություն | ||
|
Տաֆա կամ մեծ պարկավոր առնետ, (լատին․՝ Phascogale tapoatafa), Առնետների տեսակի մսակեր պարկավոր։ Ունի երկար, սև մազեր պոչի վրա։ Կենդանին վայրի պարկավոր ընտանիքից է։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տեսակները հանդիպում են հիմնականում ծառերի վրա։ Նրանց ակտիվ ժամանակահատվածը համարվում է գիշերը։ Առավոտյան նրանք թաքնվում են իրենց բներում։ Մեծ պարկավոր առնետները սնվում են փոքրիկ հոդվածոտանիներով, միջատակերներով, մանր թռչուններով, մողեսներով և հիմնականում սարդերով։ Դրանից բացի նա սնվում է նեկտարով։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաֆայի մարմնի երկարությունը կազմում է 16-22 սմ.` մինչև պոչը։ Այս պարկավորների մարմնի վերին մասը մոխրագույն է, իսկ փորի հատվածը ունի հիմնականում սպիտակ։ Ունի երկար պոչ, որի մազերը սև են։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրան առաջին անգամ նկարագրել է գերմանացի կենդանաբան Ֆրիդրիխ Մեիերը` 1793 թվականին։ Ֆրիդրիխից հետո, ավելի ճշգրիտ նկարագրությունը տվել է Յակոբ Տեմինկը 1800 թվականին։ Երկար տարիներ նրան դասել են կռնչապոչների դասին, սակայն հետագայում կենդանու ճիշտ նկարագրությունը ապացուցեց նրա առնետ լինելը։
Նրա լատիներեն անվանումը թարգմանվել է Ավստրալիայի աբորիգենների լեզուներից մեկով։ Նրա լատիներեն անվանումն է "Phascogale tapoatafa"։
Հայտնի է այս կենդանատեսակների երկու տեսակ.[1]
- P. t. tapoatafa — տարածված է Հարավային Ավստրալիայում
- P. t. pirata — տարածված է Հյուսիսային Ավստրալիայում
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաֆա առնետները այժմ կենտրոնացված են միայն հյուսիսարևմտյան Ավստրալիայի մի փոքր հատվածում։ Սակայն կան նաև Ավստրալիայի այլ հատվածներում՝ շատ քիչ քանակությամբ։ Բացառություն է կազմում միայն Թասմանիան։ Վերջին տարիներին կենդանիների թիվը կտրկուկ նվազել է։ Ոչնչացման պատճառներն են մայրցամաքում տարածված կարմիր աղվեսները և կատուները, որոնք համարվում են այս կենդանների հիմնական հակառակորդը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Soderquist, T. (1995), «Brush-tailed Phascogale», in Strahan, Ronald (ed.), The Mammals of Australia, Reed Books, էջեր 104–106, ISBN 0-7301-0484-2
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաֆա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաֆա» հոդվածին։ |
|