Տաֆա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տաֆա
Phascogale tapoatafa Gould.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Phascogale tapoatafa
Հատուկ պահպանություն
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Տաֆա կամ մեծ պարկավոր առնետ, (լատ.՝ Phascogale tapoatafa), Առնետների տեսակի մսակեր պարկավոր։ Ունի երկար, սև մազեր պոչի վրա։ Կենդանին վայրի պարկավոր ընտանիքից է։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակները հանդիպում են հիմնականում ծառերի վրա։ Նրանց ակտիվ ժամանակահատվածը համարվում է գիշերը։ Առավոտյան նրանք թաքնվում են իրենց բներում։ Մեծ պարկավոր առնետները սնվում են փոքրիկ հոդվածոտանիներով, միջատակերներով, մանր թռչուններով, մողեսներով և հիմնականում սարդերով։ Դրանից բացի նա սնվում է նեկտարով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաֆայի մարմնի երկարությունը կազմում է 16-22 սմ.` մինչև պոչը: Այս պարկավորների մարմնի վերին մասը մոխրագույն է, իսկ փորի հատվածը ունի հիմնականում սպիտակ: Ունի երկար պոչ, որի մազերը սև են:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրան առաջին անգամ նկարագրել է գերմանացի կենդանաբան Ֆրիդրիխ Մեիերը` 1793 թվականին։ Ֆրիդրիխից հետո, ավելի ճշգրիտ նկարագրությունը տվել է Յակոբ Տեմինկը 1800 թվականին։ Երկար տարիներ նրան դասել են կռնչապոչների դասին, սակայն հետագայում կենդանու ճիշտ նկարագրությունը ապացուցեց նրա առնետ լինելը։

Նրա լատիներեն անվանումը թարգմանվել է Ավստրալիայի աբորիգենների լեզուներից մեկով։ Նրա լատիներեն անվանումն է "Phascogale tapoatafa"։

Հայտնի է այս կենդանատեսակների երկու տեսակ.[1]

  • P. t. tapoatafa — տարածված է Հարավային Ավստրալիայում
  • P. t. pirata — տարածված է Հյուսիսային Ավստրալիայում

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաֆա առնետները այժմ կենտրոնացված են միայն հյուսիսարևմտյան Ավստրալիայի մի փոքր հատվածում։ Սակայն կան նաև Ավստրալիայի այլ հատվածներում՝ շատ քիչ քանակությամբ։ Բացառություն է կազմում միայն Թասմանիան։ Վերջին տարիներին կենդանիների թիվը կտրկուկ նվազել է։ Ոչնչացման պատճառներն են մայրցամաքում տարածված կարմիր աղվեսները և կատուները, որոնք համարվում են այս կենդանների հիմնական հակառակորդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Soderquist, T. (1995), «Brush-tailed Phascogale», in Strahan, Ronald, The Mammals of Australia, Reed Books, pp. 104–106, ISBN 0-7301-0484-2