}Տատյանա Ֆելիքսի Լիսենկո[2] (Татья́на Фе́ликсовна Лысе́нко.հունիսի 23, 1975(1975-06-23)[1], Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ),խորհրդային և ուկրաինացի նախկին մարմնամարզուհի[3], օլիմպիական կրկնակի չեմպիոնուհի, աշխարհի չեմպիոնուհի, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1992 թ.): Լավագույն մրցելույթներն ունեցել է 1990-ից 1994 թվականներին։ 1990-ականների սկզբին ընդգրկված է եղել. Խորհրդային Միության հավաքականում։ 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել հավասարակշռության գերանի վրա վարժությունների կատարման մրցումներում։
Ծնվել է ուկրաինական Խերսոն քաղաքում։ Ունի ուկրաինա-հրեական ծագում[5][6]։ Մարմնամարզությամբ զբաղվել է 7 տարեկանից։ Մեծահասկների մրցումներում նրա առաջնելույթը կայացել է 1990 թվականին, աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ հաղթող է ճանաչվել ընդհանուր հաշվարկով։ Այդ նույն տարում մասնակցել է ամերիկյանՍիեթլ քաղաքում անցկացված Բարի կամքի խաղերին և ոսկե մեդալի արժանացել թիմային հաշվարկով[7]։ Այդ հաջողությունը կրկնվել է Ինդիանապոլսում կայացած աշխարհի առաջնությունում։ Մարզական ամենամեծ նվաճմանը Տատյանան հասել է 1992 թվականինԲարսելոնայում անցկացված ամառային օլիմպիական խաղերում, երբ նախ՝ բրոնզե մեդալ է նվաճել հենացատկի մրցումներում, այնուհետև ոսկե պարգևի արժանացել հավասարակշռության գերանի վրա կատարած վարժությունների համար՝ ստանալով չափազանց բարձր՝ 9,975 միավոր։ 1993 թվականին, ներկայացնելով Ուկրաինան, մեծ հաջողությամբ մասնակցել է ամերիկյան Բուֆալո քաղաքում անցկացված ամառային համալսարանական խաղերին, ոսկե մեդալներ նվաճել ինչպես հավասարակշռության գերանի վրա կատարած վարժությունների համար, այնպես էլ ընդհանուր և թիմային հաշվարկներով[8]։
2002 թվականին Տատյանա Լիսենկոյին նվիրված անկյուն է բացվել հրեական միջազգային մարզական փառքի սրահում, 2016 թվականին՝ մարմնամարզության միջազգային փառքի սրահում։
Տատյանան ներկայումս ապրում է ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ իրավաբանական բարձրագույն կրթություն է ստացել։