Տատյանա Լիսենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Լիսենկո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 23, 1975(1975-06-23) (48 տարեկան)
Ծննդավայր՝Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ

}Տատյանա Ֆելիքսի Լիսենկո[1] (Татья́на Фе́ликсовна Лысе́нко. հունիսի 23, 1975(1975-06-23), Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ),խորհրդային և ուկրաինացի նախկին մարմնամարզուհի[2], օլիմպիական կրկնակի չեմպիոնուհի, աշխարհի չեմպիոնուհի, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1992 թ.): Լավագույն մրցելույթներն ունեցել է 1990-ից 1994 թվականներին։ 1990-ականների սկզբին ընդգրկված է եղել. Խորհրդային Միության հավաքականում։ 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել հավասարակշռության գերանի վրա վարժությունների կատարման մրցումներում։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղեր

Տարի Բացարձակ Թիմ. հաշվ. Հենացատկ Զուգափայտեր Գերան Ազատի վարժ.
1992 թ 7 1 3 13 (որակավ.) 1 12 (որակավ.)

Մրցելույթներ աշխարհի առաջնություններում և ԽՍՀՄ առաջնություններում[3] :

Տարին Մրցումները Բացարձակ Թիմ. հաշվ. Հենացատկ Զուգափայտ. Գերան Ազատ վարժ.
1990 թ աշխարհի առաջնություն 1 1
ԽՍՀՄ առաջնություն տասնմեկ 3 4
1991 թ աշխարհի առաջնություն 13 1
ԽՍՀՄ առաջնություն 2
1992 թ աշխարհի առաջնություն 9 7 3
Եվրոպայի առաջնություն 4 6 2 4
ԱՊՀ առաջնություն 1 2 2
1993 թ աշխարհի առաջնություն 3

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ուկրաինական Խերսոն քաղաքում։ Ունի ուկրաինա-հրեական ծագում[4][5]։ Մարմնամարզությամբ զբաղվել է 7 տարեկանից։ Մեծահասկների մրցումներում նրա առաջնելույթը կայացել է 1990 թվականին, աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ հաղթող է ճանաչվել ընդհանուր հաշվարկով։ Այդ նույն տարում մասնակցել է ամերիկյան Սիեթլ քաղաքում անցկացված Բարի կամքի խաղերին և ոսկե մեդալի արժանացել թիմային հաշվարկով[6]։ Այդ հաջողությունը կրկնվել է Ինդիանապոլսում կայացած աշխարհի առաջնությունում։ Մարզական ամենամեծ նվաճմանը Տատյանան հասել է 1992 թվականին Բարսելոնայում անցկացված ամառային օլիմպիական խաղերում, երբ նախ՝ բրոնզե մեդալ է նվաճել հենացատկի մրցումներում, այնուհետև ոսկե պարգևի արժանացել հավասարակշռության գերանի վրա կատարած վարժությունների համար՝ ստանալով չափազանց բարձր՝ 9,975 միավոր։ 1993 թվականին, ներկայացնելով Ուկրաինան, մեծ հաջողությամբ մասնակցել է ամերիկյան Բուֆալո քաղաքում անցկացված ամառային համալսարանական խաղերին, ոսկե մեդալներ նվաճել ինչպես հավասարակշռության գերանի վրա կատարած վարժությունների համար, այնպես էլ ընդհանուր և թիմային հաշվարկներով[7]։

2002 թվականին Տատյանա Լիսենկոյին նվիրված անկյուն է բացվել հրեական միջազգային մարզական փառքի սրահում, 2016 թվականին՝ մարմնամարզության միջազգային փառքի սրահում։ Տատյանան ներկայումս ապրում է ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ իրավաբանական բարձրագույն կրթություն է ստացել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Источники на ударение:

    «5th Tatiana Lysenko FX 1990 US vs USSR 9 800 URS - YouTube». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.

    «Tatiana Lysenko, Induction Speech, International Gymnastics Hall of Fame - YouTube». 2016 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. Wechsler, Bob (2008). Day By Day In Jewish Sports History. KTAV Publishing House, Inc. էջեր 214–. ISBN 9781602800137. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Спортивная гимнастика: история, чемпионаты, чемпионы». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
  4. Horvitz, P.S. (2007). The Big Book of Jewish Sports Heroes: An Illustrated Compendium of Sports History and the 150 Greatest Jewish Sports Stars. Specialist Press International. էջ 196. ISBN 9781561719075. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  5. 5 U.S. athletes get in Jewish hall of fame LOS ANGELES, Jewish Telegraphic Agency, Friday, December 7, 2001
  6. 1990 Goodwill Games - Women's Team Competition Gymnastics (անգլերեն), Վերցված է 2022-11-19-ին
  7. «"Gymnastics results of the 1993 Summer Universiade"». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лысенко Татьяна Феликсовна // Большая олимпийская энциклопедия / автор-составитель В. Л. Штейнбах. — Москва: Олимпия Press, 2006.
  • Татьяна Лысенко – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Լիսենկո» հոդվածին։