Տատյանա Ավերինա
Տատյանա Ավերինա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | չմշկորդ |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 25, 1950 |
Ծննդավայր՝ | Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ՝ | օգոստոսի 22, 2001 (51 տարեկան) |
Մահվան վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Հասակ՝ | 165 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 61 կիլոգրամ[1] |
Տատյանա Բորիսովնա Ավերինա (ամուսնական ազգանունով՝ Բարաբաշ, հունիսի 25, 1950, Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 22, 2001, Մոսկվա, Ռուսաստան[2]), խորհրդային արագասահորդուհի։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի (1976), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1976)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկուց հետաքրքրվել է սպորտով, 12 տարեկանում ընդունվել Բուրեվեստնիկ ընկերության մանկապատանեկան մարզադպրոց[3]։ Նրա առաջին մարզիչը եղել է Անտոնինա Իվանովնա Վերեինան։ 1970 թվականին Չելյաբինսկում՝ Յակով Մելնիկովի հուշամրցաշարում հաջող մրցելույթից հետո Տատյանան ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում[4]։
Ամուսինը՝ Վլադիմիր Բարաբաշը (1951-2012), նույնպես չմշկասահորդ էր, միջազգային կարգի սպորտի վարպետ։
1970-ականներին Տատյանա Բարաբաշը լավագույն չմշկասահորդներից մեկն էր աշխարհում. կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի, օլիմպիական կրկնակի բրոնզե մեդալակիր, աշխարհի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր։
Ինսբրուկում ելույթ ունենալուց հետո ամուսնացել է, ունեցել երկու որդի[5]։ 1970-ականների վերջին տեղափոխվել է Մոսկվա և ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո աշխատել որպես մարզիչ, մասնակցել վետերանների մրցումների[4]։
Մահացել է 2001 թվականին ստամոքսի քաղցկեղից[4]։ Թաղվել է Մոսկվայում՝ Տրոեկուրովյան գերեզմանատանը[6]։
Նիժնի Նովգորոդի արհեստական սահադաշտերից մեկը կրում է Տատյանա Ավերինայի անունը[4]։
Մարզական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն 1000 մ (1.28.43 րոպե. օլիմպիական ռեկորդ) և 3000 մ (4.45.19 րոպե) մրցատարածություններում։
- 1978 թվականի աշխարհի չեմպիոն բազմամարտում (186,891 միավոր), 1000 մ (1,29,56 րոպե) և 1500 մ (2,21,44 րոպե) մրցատարածություններում։
- 1974-1976 թվականների աշխարհի առաջնության բազմամարտի արծաթե մեդալակիր։
- 1976 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 500 մ (43,17 վրկ.) և 1500 մ (2,17,96 րոպե) մրցատարածություններում։
- Արծաթե և բրոնզե մեդալակիր 1974-1976, 1978, 1979 թվականների աշխարհի առաջնություններում, առանձին մրցատարածություններում։
- 1980 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից (18-րդ տեղը՝ 1500 մ մրցատարածությունում)։
- 1979 թ. ԽՍՀՄ բացարձակ չեմպիոնուհի.
- 1973-1975թթ., 1978թ., 1979թ. ԽՍՀՄ բազմակի չեմպիոնուհի սպրինտերային բազմամարտում և առանձին մրցատարածություններում։
- 500, 1000 և 1500 մ չմշկավազքերում, դասական և սպրինտերական բազմամարերում բազմաթիվ ռեկորդների հեղինակ։
Մեդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարևորագույն մրցումներում Տատյանա Ավերինայի նվաճած մեդալները.
Մրցումները | Ոսկե մեդալ | Արծաթե մեդալ | Բրոնզե մեդալ |
---|---|---|---|
Ձմեռային օլիմպիադա | 1976 (1,000 մ)
1976 (3,000 մ) |
– | 1976 (500 մ)
1976 (1,500 մ) |
Արագասահքի աշխարհի առաջնություն | 1978 | 1974
1975 1976 |
– |
Արագասահքի աշխարհի առաջնություն | – | – | – |
Արագասահքի Եվրոպայի առաջնություն | – | – | – |
ԽՍՀՄ-ի չմշկասահքի առաջնություն | 1979 | – | – |
ԽՍՀՄ-ի արագասահքի առաջնություն | 1973
1974 1975 |
– | – |
Աշխարհի ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չմշկասահորդուհու իր կարիերայի ընթացքում Տատյանա Ավերինան սահմանել է աշխարհի 11 ռեկորդ։
Մրցաձևը | Արդյունքը | Տարեթիվը | Մրցասպարեզը |
---|---|---|---|
1,500 մ | 2:14.00 | 1 ապրիլի 1974 | Մեդեո |
1,000 մ | 1:26.40 | 2 ապրիլի 1974 | Մեդեո |
մինի համակցված | 180.089 | 2 ապրիլի 1974 | Մեդեո |
500 մ | 41.70 | 11 մարտի 1975 | Մեդեո |
1,500 մ | 2:09.90 | 11 մարտի 1975 | Մեդեո |
1,000 մ | 1:26.12 | 12 մարտի 1975 | Մեդեո |
մինի համակցված | 176.930 | 12 մարտի 1975 | Մեդեո |
1,000 մ | 1:25.28 | 22 մարտի 1975 | Մեդեո |
500 մ | 41.06 | 29 մարտի 1975 | Մեդեո |
1,000 մ | 1:23.46 | 29 մարտի 1975 | Մեդեո |
սպրինտ. համակցված | 168.285 | 29 մարտի 1975 | Մեդեո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Olympedia — 2006.
- ↑ Great Russian Encyclopedia (2006), Moscow: Bol'shaya Rossiyskaya Enciklopediya Publisher, vol. 1
- ↑ Boris Khavin (1979). All about Olympic Games (Russian) (2nd ed.). Moscow: Fizkultura i sport. էջ 528.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Победители Зимних Олимпийских игр». Большая Олимпийская энциклопедия. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Валиев Б. (2002 թ․ ապրիլի 6). «Великая конькобежка не вписалась в крутой поворот судьбы». Советский спорт. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Могила Т. Б. Барабаш». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Барабаш (Аверина) Татьяна Борисовна // Олимпийская энциклопедия / Павлов С. П.. — М.: Советская энциклопедия, 1980. — 415 с.
- Аверина Татьяна Борисовна // Большая олимпийская энциклопедия / автор-составитель В. Л. Штейнбах. — Москва: Олимпия Press, 2006.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Победители Зимних Олимпийских игр». Большая Олимпийская энциклопедия. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
- Валиев Б. (2002 թ․ ապրիլի 6). «Великая конькобежка не вписалась в крутой поворот судьбы». Советский спорт. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Ավերինա» հոդվածին։ |
|