Տատյանա Ալեքսանդրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Ալեքսանդրովա
Ծնվել էհունվարի 10, 1929(1929-01-10)[1][2]
ԾննդավայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 22, 1983(1983-12-22) (54 տարեկան) կամ դեկտեմբերի 23, 1983(1983-12-23)[2] (54 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, նկարչուհի և մանկագիր
ԱմուսինValentin Berestov?

Տատյանա Ալեքսանդրովա (ռուս.՝ Александрова, Татьяна Ивановна, հունվարի 10, 1929(1929-01-10)[1][2], Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 22, 1983(1983-12-22) կամ դեկտեմբերի 23, 1983(1983-12-23)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային մանկագիր, նկարիչ, տան ոգի Կուզյայի մասին հեքիաթի հեղինակը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Ալեքսանդրովան ծնվել է Կազանում, բայց մանկությունն անցել է Մոսկվայում։ Հայրը ծառահատման ինժեներ էր, հաճախ գործուղումների էր լինում։ Մայրը բժիշկ էր, որը հաճախ էր մնում գիշերային հերթափոխի, և այդ պատճառով Տանյան և նրա երկվորյակ քույրը՝ Նատաշան, տանը մնում էին իրենց դայակի՝ Մատրյոշենկայի (Մատրյոնա Ցարևնա) հետ։ Գեղջկուհի կինը միշտ ժամանակ էր խնամքի տակ գտնվող երեխաներին հեքիաթ կամ առակ պատմելու համար, նրա շնորհիվ Տատյանայի մոտ ստեղծագործողի տաղանդ է զարգացել։ Նկարչությունը նրա ևս մեկ հոբբին էր, որն ուղեկցել է նրան ողջ կյանքի ընթացքում։ Նկարչուհի դառնալով՝ Տատյանան նկարել է դայակի դիմանկարը։

Ամեն ինչ սկսվել է տնային ուրվանկարներից, այնուհետև աղջիկներն սկսել են հաճախել մոսկովյան գեղարվեստական ստուդիաներից մեկը, որտեղ նրանց հովանավորում էր թատրոնի նկարիչ և մանկավարժ Տատյանա Լուգովսկայան։ Նրա ղեկավարությամբ հոբբին սկսել է մասնագիտանալ։ Այդպիսով, դպրոցն ավարտելուց հետո Տանյան և Նատաշան ընդունվել են «գեղարվեստական ուղղությամբ» ինստիտուտներ։ Նատաշան ընդունվել է Ճարտարագիտական, իսկ Տատյանան` Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի անիմացիայի բաժին։ Հաջողությամբ ավարտելով Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը` Տատյանա Իվանովնան նախ աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, այնուհետև դասավանդել է Մանկավարժական ինստիտուտում, ստուդիա է ղեկավարել Պիոներների պալատում։ Նա նկարել է տարբեր նկարներ, բայց շարունակել է հեքիաթներ հորինել։

1977 թվականին լույս է տեսել առաջին գիրքը` տնային ոգի Կուզյայի մասին, որը տարբեր պատմությունների մեջ էր ընկնում։ Այս գրքի նախաբանը գրել է Ալեքսանդրովայի ամուսինը՝ գրող Վալենտին Բերեստովը։ Այնուհետև լույս են տեսել «Խաղալիքներով սնդուկը» և «Խաղալիքների դպրոց» գրքերը, Վալենտին Բերեստովի հետ համահեղինակությամբ գրվել է «Կատյան խաղալիքների քաղաքում» հեքիաթը։

1984 թվականի հունվարի 3-ին Վալենտին Բերեստովը գրել է Կուրբատովին.

Ձեռքը չի գնում Ձեզ գրել այս բառերը։ Բայց Տատյանա Իվանովնան մահացավ 1983 թվականի դեկտեմբերի 22-ին։ Տասը տարի նա տառապում էր այդ սարսափելի հիվանդությունից, որը, ասում են, շուտով կհաղթահարվի։ Նա ուրախ էր, լուսավոր, երջանիկ։ <...> Նա հոգ է տարել իմ մասին՝ թողնելով նկարազարդումների և գրականության հսկայական ժառանգություն։ Ես զբաղված եմ դրանով։ Փառքը հասցրել էր նրա կյանքի ընթացքում թեթևակի դիպչել իրեն։ Մանկական գրականության տասներկուերորդ համարում նրան համեմատեկ են Է. Պոլենովայի հետ և վերակենդանացրել են Կուզկային։
- Վ. Բերեստով[4]

1984 թվականին նրա մահից հետո թողարկվել է տան ոգի Կուզյայի մասին «Տուն Կուզկայի համար» առաջին մուլտֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  3. Տատյանա Ալեքսանդրովա
  4. Подорожник: Встречи в пути, или Нечаянная история литературы в автографах попутчиков. — Иркутск: Издатель Сапронов, 2006. — 416 с. — С. 77—78.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]