Տատյանա Ալեքսանդրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տատյանա Ալեքսանդրովա
Ծնվել էհունվարի 10, 1929(1929-01-10)[1]
ԾննդավայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 22, 1983(1983-12-22) (54 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, նկարչուհի և մանկագիր

Տատյանա Ալեքսանդրովա (ռուս.՝ Александрова, Татьяна Ивановна, հունվարի 10, 1929(1929-01-10)[1], Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 22, 1983(1983-12-22), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային մանկագիր, նկարիչ, տան ոգի Կուզյայի մասին հեքիաթի հեղինակը[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Ալեքսանդրովան ծնվել է Կազանում, բայց մանկությունն անցել է Մոսկվայում: Հայրը ծառահատման ինժեներ էր, հաճախ գործուղումների էր լինում: Մայրը բժիշկ էր, որը հաճախ էր մնում գիշերային հերթափոխի, և այդ պատճառով Տանյան և նրա երկվորյակ քույրը՝ Նատաշան, տանը մնում էին իրենց դայակի՝ Մատրյոշենկայի (Մատրյոնա Ցարևնա) հետ: Գեղջկուհի կինը միշտ ժամանակ էր խնամքի տակ գտնվող երեխաներին հեքիաթ կամ առակ պատմելու համար, նրա շնորհիվ Տատյանայի մոտ ստեղծագործողի տաղանդ է զարգացել: Նկարչությունը նրա ևս մեկ հոբբին էր, որն ուղեկցել է նրան ողջ կյանքի ընթացքում: Նկարչուհի դառնալով՝ Տատյանան նկարել է դայակի դիմանկարը:

Ամեն ինչ սկսվել է տնային ուրվանկարներից, այնուհետև աղջիկներն սկսել են հաճախել մոսկովյան գեղարվեստական ստուդիաներից մեկը, որտեղ նրանց հովանավորում էր թատրոնի նկարիչ և մանկավարժ Տատյանա Լուգովսկայան: Նրա ղեկավարությամբ հոբբին սկսել է մասնագիտանալ: Այդպիսով, դպրոցն ավարտելուց հետո Տանյան և Նատաշան ընդունվել են «գեղարվեստական ​​ուղղությամբ» ինստիտուտներ: Նատաշան ընդունվել է Ճարտարագիտական, իսկ Տատյանան` Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի անիմացիայի բաժին: Հաջողությամբ ավարտելով Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը` Տատյանա Իվանովնան նախ աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, այնուհետև դասավանդել է Մանկավարժական ինստիտուտում, ստուդիա է ղեկավարել Պիոներների պալատում: Նա նկարել է տարբեր նկարներ, բայց շարունակել է հեքիաթներ հորինել:

1977 թվականին լույս է տեսել առաջին գիրքը` տնային ոգի Կուզյայի մասին, որը տարբեր պատմությունների մեջ էր ընկնում: Այս գրքի նախաբանը գրել է Ալեքսանդրովայի ամուսինը՝ գրող Վալենտին Բերեստովը: Այնուհետև լույս են տեսել «Խաղալիքներով սնդուկը» և «Խաղալիքների դպրոց» գրքերը, Վալենտին Բերեստովի հետ համահեղինակությամբ գրվել է «Կատյան խաղալիքների քաղաքում» հեքիաթը:

1984 թվականի հունվարի 3-ին Վալենտին Բերեստովը գրել է Կուրբատովին.

Aquote1.png Ձեռքը չի գնում Ձեզ գրել այս բառերը: Բայց Տատյանա Իվանովնան մահացավ 1983 թվականի դեկտեմբերի 22-ին: Տասը տարի նա տառապում էր այդ սարսափելի հիվանդությունից, որը, ասում են, շուտով կհաղթահարվի: Նա ուրախ էր, լուսավոր, երջանիկ: <...> Նա հոգ է տարել իմ մասին՝ թողնելով նկարազարդումների և գրականության հսկայական ժառանգություն: Ես զբաղված եմ դրանով: Փառքը հասցրել էր նրա կյանքի ընթացքում թեթևակի դիպչել իրեն: Մանկական գրականության տասներկուերորդ համարում նրան համեմատեկ են Է. Պոլենովայի հետ և վերակենդանացրել են Կուզկային:
- Վ. Բերեստով[3]
Aquote2.png


1984 թվականին նրա մահից հետո թողարկվել է տան ոգի Կուզյայի մասին «Տուն Կուզկայի համար» առաջին մուլտֆիլմը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.)B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter.
  2. Տատյանա Ալեքսանդրովա
  3. Подорожник: Встречи в пути, или Нечаянная история литературы в автографах попутчиков. — Иркутск: Издатель Сапронов, 2006. — 416 с. — С. 77—78.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]