Jump to content

Տառեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տառեխ
Տառեխ
Տառեխ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Actinopteri
Կարգ Ծածանակերպեր (Cypriniformes)
Ընտանիք Ծածանազգիներ (Cyprinidae)
Ցեղ Սպիտակաձկներ (Alburnus)
Տեսակ Տառեխ (A. tarichi)
Միջազգային անվանում
Alburnus tarichi
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տառեխ (Chalcalburnus tarichi), Վանա տառեխ, ծածանների ընտանիքի տառեխների սեռի ձուկ։ Մարմինը երկարավուն է (երկարությունը 5 անգամ մեծ է բարձրությունից), հասնում է մինչև 233 մմ։ Ստորին ծնոտն առաջ է եկած։ Թեփուկների վրա կան մուգ պիգմենտային կետեր։ Բեղիկներ և ճարպալողակ չունի։ Զվադրած էգերի գլուխը և մարմինը ծածկված են բշտիկներով։ Արուները սեռահասուն են դառնում, երբ մարմնի երկարությունը հասնում է 165 մմ-ի, էգերը՝ 195 մմ-ի։ Տարածված է միայն Վանա լճում։ Գարնանը, ապրիլին, ձվադրման համար մեծ քանակությամբ դուրս է գալիս գետերը։ Ձկնորսության օբյեկտ է։ Օգտագործվում է սննդում, գլխավորապես աղած և չորացրած, ինչպես նաև թարմ վիճակում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 592
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տառեխ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տառեխ» հոդվածին։