Տանյա Կարիշիկ-Կոշարաց
Տանյա Կարիշիկ-Կոշարաց | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական[1][2] |
Մասնագիտացում՝ | բիաթլոնիստ, դահուկորդ և լեռնադահուկորդ |
Երկիր՝ | Բոսնիա և Հերցեգովինա[2] և ՀՍՖՀ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 23, 1991[2][3][4] (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[5][6] |
168 սանտիմետր[7] | |
Քաշ՝ | 55 կիլոգրամ[7] |
Տանյա Կարիշիկ-Կոշարաց (բոս․՝ Tanja Karišik-Košarac, tǎɲa karǐʃik. հուլիսի 23, 1991[2][3][4], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[5][6]), ծնունդով Սերբական Հանրապետությունից բիաթլոնիստուհի[8] և դահուկավազորդուհի[9], IBU գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, ձմեռային երեք օլիմպիադաների մասնակից։ Ներկայացնում է Բոսնիա և Հերցեգովինան։ Ամուսինը՝ Նեմանյա Կոշարացը, նույնպես բիաթլոնիստ է և նույնպես ներկայացնում է Բոսնիա և Հերցեգովինան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տանյա Կարիշիկը ծնվել է 1991 թվականի հուլիսի 23-ին։ Սպորտով զբաղվելու հետ մեկտեղ ուսուցչություն է անում։ Սերբերենից զատ՝ տիրապետում է բոսնիերենին ու անգլերենին[10]։
Դահուկավազքով զբաղվում է 2003 թվականից։ Ներկայումս դահուկասպորտի Romanija ակումբի անդամ է. այստեղ նրան մարզում է Տոմիսլավ Լոպատիչը[10]։
Տանյան մասնակցել է աշխարհի բազմաթիվ առաջնությունների և ձմեռային երեք օլիմպիադաների։ Բարձր արդյունքներով առանձնապես աչքի չի ընկել։ Համեմատաբար հաջող է հանդես եկել ամռանն անցկացվող մրցումներում. 2010 թվականին Սլովակիայի Բրեզնո Օսրբլի քաղաքում անցկացված կրոս-բիաթլոնի IBU-ի գավաթի խաղարկության մրցումներում գրավել է երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալի[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://services.biathlonresults.com/athletes.aspx?IbuId=BTBIH22307199101
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://olympic-athletes.pointafter.com/l/3109/Tanja-Karisik
- ↑ 3,0 3,1 http://i.nbcolympics.com/athletes/athlete=15519/index.html
- ↑ 4,0 4,1 http://data.fis-ski.com/dynamic/athlete-biography.html?sector=CC&competitorid=131461&type=result
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.sports-reference.com/olympics/friv/birthplaces.cgi?id=729
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.biathlonworld.com/en/athletes/do/showathlete.html?IBUId=BTBIH22307199101
- ↑ 7,0 7,1 Olympedia — 2006.
- ↑ Biografija na sajtu Međunarodne biatlonske federacije
- ↑ Biografija na sajtu Međunarodne skijaške federacije Mrtav link|datum=Novembar 2019 |bot=InternetArchiveBot
- ↑ 10,0 10,1 «Tanja Karisik-Kosarac» (անգլերեն). Pyeongchang 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Кросс-биатлон. Кубок IBU. Чешка Чорна и Мирослав Матяшко одержали победы в спринтах». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանյա Կարիշիկ-Կոշարաց» հոդվածին։ |
|