Jump to content

Տաղանդ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաղանդ
էստ․՝ Talent
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԷլբերտ Տուգանով
Բեմադրող նկարիչGeorgi Shchukin?
ՕպերատորԽեյնո Պարս
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՏալլինֆիլմ
Տևողություն20 րոպե
Թվական1963

Տաղանդ (ռուս.՝ Талант), տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Էլբերտ Տուգանովը, «Տալլինֆիլմ» ստուդիայում, 1963 թվականին։

Մի ընտանիքում երեխա է ծնվում։ Ծնողները երազում են, որ նա արտիստ դառնա, և հրավիրում են երաժշտության ուսուցչուհուն։ Փորձում են բազմատեսակ երաժշտական գործիքներ, սակայն դրանցից ոչ մեկը տղան նվագել չի սովորում։ Ուսուցչուհին չի դիմանում և հեռանում է։ Նրանք հրավիրում են երգի ուսուցչուհուն, բայց տղան այնքան վատ է երգում, որ նույնիսկ հայրը չի կարողանա դա լսել և բակ է փախչում։ Տղան մասերի է բաժանում բոլոր գործիքները և դրանցից մագնիտիֆոն է հավաքում։ Երգի ուսուցչուհին բարկանում է և հեռանում է։ Իսկ հայրը հասկանում է, որ տղան տաղանդավոր է տեխնիկայի, այլ ոչ թե` երաժշտության ուղղությամբ։

  • 1966 թվական, Երկրորդ համամիութենական կինոփառատոն (Կիև)` երկրորդ մրցանակ[1]։

Քննադատների արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձգտելով ավելի խորն ու ամբողջական հասկանալ մուլտիպլիկացիայի գեղարվեստական հնարավորությունները` Տուգանովը դիմել է սատիրային։ Տիկինիկների արտահայտչականության տեսակով և թեմայի սրությամբ ու հրատապությամբ ամենահաջողված մուտֆիլմը «Տաղանդն» է, որը նվիրված է ընտանիքում դաստիարակության խնդիրներին։ Ֆիլմն անվրեպ ծաղրում է այն ծնողներին, որոնք ամեն գնով ցանկանում են իրենց երեխային հայտնի արվեստագետ դարձնել, չնայած որ վերջիններս դրա համար որևէ նախադրյալ չունեն։
- Ասենին Ս. Վ. «Մուլտֆիլմի աշխարհ», էջ 86[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Кино: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.81-83 статья «Всесоюзный кинофестиваль»
  2. Асенин С.В. «Мир мультфильма», Рипол Классик, 2013, 310с. ISBN 5458305167, 9785458305167

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]