Jump to content

Տակասակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հատուկ քաղաք
Տակասակի
ճապ.՝ 高崎市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՀամայնքԳումմա[1]
Հիմնադրված է1900 թ.
Մակերես459,16 կմ²
Բնակչություն372 639 մարդ (մարտի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ27[3]
Փոստային դասիչ370-8501
10202-4
Պաշտոնական կայքcity.takasaki.gunma.jp
Տակասակի (Ճապոնիա)##
Տակասակի (Ճապոնիա)

Տակասակի (ճապ.՝ 高崎市, Տակասակի-սի), հատուկ քաղաք Ճապոնիայում, գտնվում է Գունմա պրեֆեկտության Կանտո մարզի հարավ-արևմուտքում։ Քաղաքի մակերեսը կազմում է 459,41 կմ², բնակչությունը՝ 370 958 մարդ (հոկտեմբերի 1, 2016)[4], խտությունը՝ 816,31 մարդ/կմ²։

Քաղաքը հանդիսանում է «Nichijou» սերիալի նկարահանման վայրը։

Տակասակին հայտնվել է Նակասեն ստրատեգիական ուղու վրա, որը հին մայրաքաղաք Կիոտոն կապում էր Էդո քաղաքի հետ։ 1589 թվականին Իի Նաոմասան հիմնել է Տակասակի դղյակը, որի ներքևում կառուցվել էր համանուն քաղաքը։ Էդո ժամանակաշրջանում (1603—1867) այժմյան քաղաքի տեղում կային բազմաթիվ գյուղեր, տեղակայված վերոնշյալ ճանապարհի վրա։ Տակասակի շահավետ դիրքը դարձավ 1871-1872 և 1876-1881 թվականներին Գունմա պրեֆեկտության վարչական կենտրոնը նրա մեջ տեղակայելու պատճառը։

Քաղաքը հիմնադրվել է 1900 թվականի ապրիլի 1-ին Տակասակի գյուղին քաղաքի կարգավիճակ տալու միջոցով։ 2001 թվականին Տակասակին ստացավ հատուկ քաղաքի կարգավիճակ։ 2006 թվականի հունվարի 23-ին քաղաքի հրապարակը ընդարձակվել էր Գունմա գավառի հարևան ավանները (Միսատո, Գունմա, Կարաբուտի) և Տանո (Սին) գավառի ավանը «ուտելու» միջոցով։ 2006 թվականի հոկտեմբերի 1-ին Գունմա գավառի վերջին ավան՝ Հարունան մտավ Տակասակի քաղաքի կազմի մեջ։ 2009 թվականի հունիսի 1-ին քաղաքի կազմի մեջ մտավ նաև Տանո գավառի Յոսին ավանը։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Հյունսյու կղզու վրա, Գունմա պրեֆեկտության Կանտո մարզում։ Նրա հետ սահմանակցում են Մաեբասի, Անակա, Ֆուձիոկա, Սիբուկավա, Տոմիոկա քաղաքները, Տամամուրա, Հիգասիագացումա, Նագանոհարա, Կանրա, Կամիսատո, Կարուիձավա ավանները և Սինտո գյուղը[5]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը կազմում է 370 958 մարդ (հոկտեմբերի 1, 2016), իսկ խտությունը՝ 221,74 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունները 1980-2005 թվականներին[6]։

1980 323 403 մարդ
1985 338 297 մարդ
1990 346 933 մարդ
1995 353 879 մարդ
2000 358 465 մարդ
2005 364 919 մարդ

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Տակասակիի տնտեսության հիմքը էլեկտրասարքերը, մեքենաշինությունը և քիմիական արտադրությունն է։ Ինչպես նաև քաղաքում զարգացած են տեքստիլ, կարի, թղթի և ալյուրաղացի արդյունաբերությունները։ Քաղաքը հանդիսանում է Գունմա պրեֆեկտության ֆինանսա-առևտրային կենտրոններից մեկը։ Տակասակիում կա նաև քաղաքային երթուղային համակարգ, որը քաղաքը կապում է Տոմիոկա քաղաքի և Սինոմիտա գավառի հետ։

Երկաթուղային տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կա գործող երկաթուղային համակարգ։ Նաև քաղաքով ձգվում է արագաշարժ Սինկասեն գնացքի գիծ։ Տակասակին կարևոր երկաթուղային հանգույց է։ Քաղաքը Սինկասեն արագաշարժ գնացքների գծով կապվում է Նիիգատա, Նագանո և Տոկիո քաղաքների հետ։ Տոկիո - Տակասակի - Նագանո գիծը շուտով կերկարացվի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. 群馬県統計情報提供システム > 移動人口調査 > 月報
  3. 総務省 > 電気通信番号制度 > 市外局番の一覧Ministry of Internal Affairs and Communications.
  4. http://toukei.pref.gunma.jp/idj/
  5. «国土数値情報 行政区域データの詳細» (jp). Counsellor, National and Regional Planning Bureau — Цифровые карты с административным делением Японии. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. http://www.e-stat.go.jp/SG1/estat/GL02100104.do?tocd=00200521
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակասակի» հոդվածին։