Տալլինի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տալլինի համալսարան
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է2005, մարտի 18
ՌեկտորՏիյտ Լանդ
Ուսանողներ10016
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1]
Երկիր Էստոնիա[2]
ՀասցեNarva mnt 25, 10120 Tallinn
Կայքwww.tlu.ee
59°26′19″ հս․ լ. 24°46′17″ ավ. ե.HGЯO
 Tallinn University Վիքիպահեստում

Տալլինի համալսարան (էստ․՝ Tallinna Ülikool (TLÜ)), Էստոնիայի 3-րդ ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատությունը, գտնվում է մայրաքաղաք Տալլինում։

Տալլինի համալսարանը և Տալլինի տեխնոլոգիական համալսարանը տարբեր կառույցներ են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալլինի համալսարանը հիմնադրվել է 2005 թվականի մարտի 18-ին մի քանի համալսարանների և Տալլինի հետազոտական ինստիտուտի միավորման արդյունքում՝ Էստոնիայի ակադեմիական գրադարան (1946), Բալթյան կինո-լրատվական դպրոց (1992/1997), Էստոնիայի հումանիտար ինստիտուտ (1988), Պատմության ինստիտուտ (1946) և Տալլինի մանկավարժական ինստիտուտ (1919/1952/1992)։ Հիմնականում առաջարկվում են հումանիտար դասընթացներ, սակայն աճում է նաև բնագիտական առարկաների թիվը։

Համալսարանի նպատակն է հետազոտական, ակադեմիական համագործակցության միջոցով աջակցել Էստոնիայի կայուն զարգացմանը[3]

Համալսարանը բաղկացած է 19 ակադեմիական ինստիտուտներից և 6 քոլեջներից։ Համալսարանում սովորում են շուրջ 10,000 ուսանողներ, որոնցից 700 արտերկրից են։

Համալսարանական տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալլինի համալսարանի գլխավոր համալսարանական շենքներն ունեն լատինական անուններ։

Terra-ն (լատիներեն՝ երկիր) Տալլինի համալսարանական գլխավոր և ամենահին շենքն է։ Կառուցվել է 1938 թվականին Տալլինի անգլիական դպրոցի համար։ Կառույցը համարվում է պատմամշակութային արժեք (ճարտարապետներ՝ Ալար Կոտլի և Էրիկա Նովա[4]։

Nova (լատիներեն՝ նոր) շենքում է տեղակայված Բալթյան կինո-լրատվական դպրոցը։ Այստեղ կան անհատական և խմբակային աշխատասենյակներ, լսարաններ, կինոստուդիա, հեռուստաստուդիա, հնչյունային ստուդիա, կինոթատրոն, համակարգչային լսարան, խմբագրման լսարաններ։ Կառուցումն ավարտվել է 2012 թվականին։

Mare (լատիներեն՝ ծով) շենքը նախագծվել է ներթափանցող լույսի օպտիմալացման համար։ Կառուցումն ավարտվել է 2006 թվականին։

Astra (լատիներեն՝ աստղ) շենքը նոր կառույց է համալսարանական տարածքում։ Կառուցումն ավարտվել է 2012 թվականին, ճարտարապետ՝ Էգնար Ֆիուկ։

Silva (լատիներեն՝ անտառ) շենքի կառուցումն ավարտվել է1982 թվականին, իրենից ներկայացնում է տիպիկ խորհրդային ճարտարապետական կառույց։ Նախագծել է ճարտարապետ Էսթեր Լիբերգը։

Ursa (լատիներեն՝ արջ) շենքը կառուցվել է 1964 թվականին։ Այժմ այս շենքում է տեղակայված Արվեստի ֆակուլտետը։

Միջազգայնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի գլխավոր նպատակներից է մեծամասշտաբ միջազգայնացումը։

Տալլինի համալսարանը 50 միջ-համալսարանական պայմանագրեր ունի եվրոպական, ամերիկյան, ճապոնական, չինական, ռուսական և այլ երկրների համալսարանների հետ, ինչպես նաև 600 Էրասմուս փոխանակման ծրագրեր Եվրոպական միության տարբեր համալսարանների հետ։ Համալսարանն իրականացնում է ամենամյա ամառային և ձմեռային դպրոցներ՝ ներգրավվելով 300 մասնակից 50 երկրներից[5][6]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիական ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլեջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  3. «UNIVERSITY». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  4. «Campus». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  5. Տալլինի ամառային դպրոց
  6. Տալլինի ձմեռային դպրոց

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]