Վրոցլավի կենդանաբանական այգի
Վրոցլավի կենդանաբանական այգի
լեհ.՝ Ogród Zoologiczny we Wrocławiu | |
---|---|
Տեսակ | կենդանաբանական այգի և մշակութային կառույց |
Կազմված է | Q30076799?[1], Q30076802?[1], Q30076801?[1], Q30076807?[1], Q30076804?[1], Q30076805?[1], Q30076809?[1], Q30076815?[1], Q30076812?[1], Q30076818?[1], Q30076819?[1], Q30076817?[1], Q30076822?[1], Q30076823?[1] և Q30076825?[1] |
Երկիր | Լեհաստան[2] |
Վարչատարածք | Վրոցլավ |
Հիմնվել է | 1865[2] և 1864 |
Մակերես | 33 հեկտար |
Վրոցլավի կենդանաբանական այգի (լեհ.՝ Ogród Zoologiczny we Wrocławiu), կամ պարզապես՝ Վրացլավի գազանանոց, կենդանաբանական այգի, որը գտնվում է Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։ Համարվում է Լեհաստանի ամենահին կենդանաբանական այգին, որը բացվել է 1865 թվականին, այն ժամանակ, երբ Լեհաստանը գտնվում էր Պրուսիայի թագավորության կազմում։
Բացի այդ, Վրոցլավի գազանանոցը նաև Լեհաստանի ամենամեծ կենդանաբանական այգին է՝ ըստ կենդանիների թվի։ Այն ընդգրկում է 33 հեկտար (82 ակր) տարածք և գտնվում է Վրոցլավի կենտրոնում։
Այգում բնակվում են 1100 տեսակի 12,000 կենդանիներ։ Բացի այդ՝ Վրոցլավի կենդանաբանական այգում գործում է նաև աֆրիկարիում-օվկիանարիում, մադագասկարյան տաղավար, օդարիում, տերարիում, զուլանդիա, մանկական զվարճանքների այգի և սնունդ-ըմպելիքների կետ։
Այն նաև առավել այցելվող կենդանաբանական այգին է Լեհաստանում։
Վրոցլավի կենդանաբանական այգին Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական և աշխարհի ասոցացիաների անդամ է[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Narodowy Instytut Dziedzictwa database
- ↑ 2,0 2,1 GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ «Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցացիայի անդամ այգիներ և ակվարիումներ». eaza.net. ԿԱԵԱ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրոցլավի կենդանաբանական այգի» հոդվածին։ |
|