Վրեժ Դմիտրիի Հախումյան (ծնվել է 1974 թվականի հուլիսի 5-ին, գյուղԽանաբադում (ԼՂՀԱսկերանի շրջան)), բուժակ։ Պաշտպանական բանակի բժշկական ծառայության պահեստի լեյտենանտ (1999)։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1994)։ 1992-1999 թվականներին՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտարի վերակենդանացման բաժանմունրի բուժակ, Խոջալուի ուսումնական բուժկետի, ապա՝ բուժծառայության պետ։ 1992-1994 թվականներին Ցեխ-Ցուի, Քելբաջարի, Աղդամի, Մարտակերտի, Հադրութի ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժօգնություն է ցույց տվել հիվանդ և վիրավոր ազատամարտիկների։ 1999 թվականին զորացրվել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։