Jump to content

Վտանգավոր կապեր (ֆիլմ, 1988)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վտանգավոր կապեր
անգլ.՝ Dangerous Liaisons
Երկիր ԱՄՆ[1][2][3]
 Միացյալ Թագավորություն[1]
Ժանրռոմանտիկ ֆիլմ[4][5], դրամա[4][5], էրոտիկ ֆիլմ[6] և վեպի էկրանավորում[6]
ՀիմքLes liaisons dangereuses? և Վտանգավոր կապեր
Թվականդեկտեմբերի 11, 1988[7], դեկտեմբերի 21, 1988[7], դեկտեմբերի 21, 1988[7], դեկտեմբերի 31, 1988[7], փետրվարի 24, 1989[7], մարտի 3, 1989[7], մարտի 9, 1989[7], մարտի 10, 1989[7], մարտի 17, 1989[7], մարտի 22, 1989[7], մարտի 23, 1989[7], մարտի 24, 1989[7], մարտի 20, 1989[7], ապրիլի 7, 1989[7], ապրիլի 8, 1989[7], ապրիլի 13, 1989[8][7], մայիսի 3, 1989[7] և հունիսի 1, 1989[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Ֆրիրզ[9][5][10]
ՊրոդյուսերHank Moonjean?, Քրիստոֆեր Հեմփթոն[11] և Նորմա Հեյման[11]
Սցենարի հեղինակՔրիստոֆեր Հեմփթոն[11] և Շոդերլո դը Լակլո[11]
ԴերակատարներԳլեն Քլոուզ[9][4][12][…], Ջոն Մալկովիչ[9][4][12][…], Միշել Պֆայֆեր[9][4][12][…], Ումա Թուրման[12][10], Կիանու Ռիվզ[12], Սվուսի Քերց[12], Միլդրեդ Նեթվիկ[12], Laura Benson?[12], Փիթեր Քափալդի[12], Ջո Շերիդան[13], Valerie Gogan?, Ջո Շերիդան և Ֆրանսուա Մոնտագու
ՕպերատորՖիլիպ Ռուսելո
ԵրաժշտությունՋորջ Ֆենթոն
ՄոնտաժՄիք Օդսլի
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրQ83715730?, Château de Champs-sur-Marne?[14], Château de Neuville?[14], Վիեննայի պալատ[14] և Hôtel de Sully?[14]
ԿինոընկերությունLorimar Television
Տևողություն119 րոպե

«Վտանգավոր կապեր» (անգլ.՝ Dangerous Liaisons), Սթիվեն Ֆրիրզի առաջին ֆիլմն է՝ նկարահանված Հոլիվուդի համար։ Էկրանավորումը՝ Քրիստոֆեր Հեմփթոնի, գրված է Շոդերլո դը Լակլոյի համանուն վեպի մոտիվներով (1782)։ Ֆիլմը ցուցադրվել է 1988 թվականին, նույն վեպի այլ էկրանավորման հետ գրեթե միաժամանակ։ Ֆիլմը հիացրել է կինոքննադատներին և «աստղեր» դարձրել երիտասարդ դերասաններ Քիանու Ռիվզին և Ումա Թուրմանին ։

Սցենարիստը շատ մանրակրկիտ հետևել է Քրիստոֆեր Հեմփթոնի պիեսի սյուժեին, սակայն ինքը պիեսը մի շարք սկզբունքային սյուժետային տարբերություններ ունի Շոդերլո դե Լակլոյի վեպից։

XVIII դար. Երկու բանսարկուներ՝ մարկիզ դե Մերթեյը և վիկոնտ Դե Վալմոնը դավեր են նյութում, որպեսզի գայթակղեն և մոլորեցնեն երիտասարդ Սեսիլ Վոլանժին՝ իրենց թշնամու հարսնացուին։ Զուգահեռ Վալմոնը սիրահարվում է տիկին Դե Տուրվելին և խորամանկ քայլերով փորձում գրավել նրան։  Չնայած նրան, որ Տուրվելը փոխադարձաբար է պատասխանում նրան, մարկիզ Դե Մերտեյը խափանում է նրանց կապը և Դանսենին հարձակման է հրահրում Վալմոնի դեմ։ Վերջինս մահանում է մենամարտի ժամանակ. Մարկիզան ենթարկվում է բարձրագույն հասարակության օստրակիզմին, երբ ողբերգության մեջ նրա դերը բացահայտվում է։

  • Գլեն Քլոուզ — Մարկիզա դե Մերտեյ
  • Ջոն Մալկովիչ — Վիկոնտ դե Վալմոն
  • Միշել Պֆայֆեր —Մադամ դե Տրուվել
  • Սվուսի Կյորց — Մադամ դե Վոլանժ
  • Ումա Թուրման —Սեսիլ դե Վոլանժ
  • Քիանու Ռիվզ — Շեվալիե Դանսենի
  • Միլդրեդ Նեթվիկ— Մադամ դե Ռոզմոնդ
  • Փիտեր ԿապալդիПитер Капальди — Ազոլան

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1989 — Օսկարի 3 մրցանակ լավագույն դեկորացիա (Ստյուարտ Կրեյգ, Ջերարդ Ջեյմս),կոստյում (Ջեյմս Էչիսոն ) և ադապտացված սցենարի համար (Քրիստոֆեր Հեմպտոն)։
  • 1990 — BAFTA-ի 2 մրցանակ. երկրորդ պլանի կանացի լավագույն դերի համար (Միշել Պֆայֆեր) և ադապտացված սցենարի համար (Քրիստոֆեր Հեմպտոն)։
  • 1990 — «Բոդիլ» կինոմրցանակ՝ ոչ եվրոպական լավագույն ֆիլմի համար:.
  • 1990 — Սեզար կինոմրցանակ՝ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար։
  • 1989 — Ժոզեֆ Պլատոյի մրցանակ՝ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար։

Անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1989 — Օսկարի 4 անվանակարգ. կանացի լավագույն դերի համար (Գլեն Քլոուզ),երկրորդ պլանի կանացի լավագույն դերի համար (Միշել Պֆայֆեր), երաժշտություն (Ջորջ Ֆենտոն) և լավագույն (Նորմա Հեյման,Հենկ Մունջան)։
  • 1990 — BAFTA-ի 8 անվանակարգ. լավագույն ռեժիսուրա ( Սթիվեն Ֆրիրզ), կանացի դեր (Գլեն Քլոուզ), օպերատորի աշխատանք (Ֆիլիպպ Ռուսսելո), երաժշտություն (Ջորջ Ֆենտոն), կոստյում (Ջեյմս Էչիսոն), նկարիչ (Ստյուարտ Կրեյգ), մոնտաժ (Միկ Օդսլի) և գրիմ (Ժան-Լյուկ-Ռուսսե)։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]