Վոյկովի փողոց (Յալթա)
Վոյկովի փողոց | |
---|---|
Վոյկովի փողոցում գտնվող Յարցևի տունը | |
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Գտնվում է | Յալթա |
Նախկին անվանում | Գիմնազիչեսկայա փողոց |
Վոյկովի փողոց (ռուս.՝ Улица Войкова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ի պատիվ Ռուսաստանում հեղափոխական շարժման մասնակից, խորհրդային դիվանագետ Պյոտր Լազարևիչ Վոյկովի։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոյկովի փողոցը զառիվեր և ոլոլ-մոլոր փողոց է, որը պտույտ է տալիս Դարսան բլրի լանջով[2]։
Հարթավայրային քաղաքների բնակիչների համար այս փողոցն անսովոր է։ Բլրի լանջերին տներ կառուցելու համար հարթ մակերևույթներ ստանալու նպատակով շինարարները կառուցել են բավական բարձր հենապատեր։ Ղրիմի որևէ այլ քաղաքում չկա նմանատիպ բան։ Այստեղ հաճախ են գալիս կինոգործիչները, որոնք միջնադարյան դիպաշարով ֆիլմերի համար որպես «բնօրինակ» օգտագործում են փողոցի տները։ Այս ինքնատիպ տուն-հուշարձանները գրավում են նաև ճարտարապետներին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլրի լանջերին փողոցները սկսել են ձևավորվել միայն 1880-1890-ական թվականների վերջին։ Մինչ այդ Դարսանի ստորոտում բնակելի տները և ամառանոցները կառուցվում էին անկանոն[2]։
Ժամանակակից Վոյկովի փողոցը սկսել է ձևավորվել այստեղ 1893 թվականին օրորդաց գիմնազիայի կառուցումից հետո (այժմ` Ա. Պ. Չեխովի անվան թիվ 5 դպրոց), որից հետո այն սկսեց կոչվել Գիմնազիչեսկայա։ Ներկայիս անունով փողոցը կոչվում է 1927 թվականից. այն անվանվել է ի պատիվ Ռուսաստանում հեղափոխական շարժման մասնակից, խորհրդային դիվանագետ Պյոտր Լազարևիչ Վոյկովի (1888-1927), որը սպանվել է Լեհաստանում ռուս սպիտակգվարդիականների կողմից[2]։
Վոյկովի փողոցում ուշագրավ են ոչ միայն տները։ Փողոցը պահպանում է հեռավոր տարիների մարդկանց և իրադարձությունների հիշատակը. նախահեղափոխական շրջանում այստեղ ապրել և հանդիպել են Ռուսաստանի առաջավոր մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ[2]։
Նշանակալի շենքեր և շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վոյկովի փողոց, տուն 4` Ա. Չեխովի անվան գիմնազիա, թիվ 5 դպրոց
- Վոյկովի փողոց, տուն 9` Յարցևի տուն[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Войкова, улица». Վերցված է 2019 Փետրվար 13-ին.