Վոգեզներ, լեռներ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում։ Երկարությունը 160 կմ է, լայնությունը՝ 40—50 կմ, գլխավոր գագաթը՝ Բալլոն դե Դեբվիլլեր (1423 մ)։ Արևելյան լանջերն ուղղաձիգ իջնում են դեպի Վերին հռենոսյան դաշտավայրը, արևմտյանը՝ զառիվայր են։
Վոգեզները հերցինյան զանգվածի կամարաձև բարձրացած հատվածն են, որի կենտրոնական մասն իջել և կազմել է Վերինհռենոսյան դաշտավայրը։ Կամարաձև բարձրացման արևելյան մասը կազմում են Շվարցվալղի լեռները։ Վոգեզների հարավում կազմված են բյուրեղային ապարներից, հյուսիսում կուեստանման զառիկող ավազային սարավանդ են։
Մինչ 1200 մ բարձրության լեռները ծածկված են անտառներով։ Բնակիչներն զբաղվում են հողագործությամբ, անտառատնտեսությամբ։
Անվանումը լատինական աղբյուրներում հիշատակված է Vosegus (Վոսեգուս)կամ Vogesus (Վոգեսուս) ձևերով, որոնց հիմքում կելտերեն vos - պիկ եզրույթն:Ժամանսլակից ֆրանսերեն անվանումն է Vosges,ռուս'Вогезы, որի պատճենն էլ հայերեն Վ.անվանումն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 483)։