Jump to content

Վլադիմիր Կազիմիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադմիր Կազիմիրով
Казимиров, Владимир Николаевич
Վլադմիր Կազիմիրով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 12,1929
Ծննդավայր Մոսկվա
Վախճանի օր ապրիլի 19, 2024(2024-04-19)[1]
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն  Ռուսաստան և  ԽՍՀՄ
 
Կայք՝ vn.kazimirov.ru
 
Պարգևներ

Վլադիմիր Նիկոլաևիչ Կազիմիրով (օգոստոսի 12, 1929(1929-08-12) կամ 1929[2], Մոսկվա, ԽՍՀՄ - ապրիլի 19, 2024(2024-04-19)[1]), ռուս քաղաքական գործիչ։ Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1953) և Դիվանագիտական բարձրագույն դպրոցը (1962)։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան (1975)։ Եղել է ԽՍՀՄ և ՌԴ դեսպանը մի շարք երկրներում։

1992 թվականին նշանակվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994 թվականին՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ։ ՌԴ ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում (1992), 1994-1996 թվականներին՝ համանախագահ։

Կազիմիրովի անմիջական մասնակցությամբ են ընթացել հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Մոսկվայում 1992 թվականի մայիսին զինադադար՝ հաստատելու բանակցությունները։ Հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հոդվածներով և զեկույցներով հանդես է եկել մամուլում և համաժողովներում։

2015 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով[3]։

Մահացել է 2024 թ․ ապիլի 19-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]