Վլադիմիր Լալայան
Ծնվել է | մայիսի 27, 1940 (84 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Սաբաթլո, Դեդոփլիս Ծղարոյի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և նյարդաբան |
Վլադիմիր Աշոտի Լալայան (մայիսի 27, 1940, Սաբաթլո, Դեդոփլիս Ծղարոյի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, նյարդաբան, ԽՍՀՄ վաստակավոր բժիշկ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Լալայանը ծնվել է 1940 թվականի մայիսի 27-ին, Վրաստանի Դեդոփլիսծղարոյի շրջանի Սաբաթլո գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում, հետագայում՝ Ախալքալաքի միջնակարգ դպրոցում։
1958 թվականին ընդունվել է Երևանի բժշկական ուսումնարանը, որն ավարտել է 1960 թվականին։ Զորակոչվել է Կարմիր բանակ, 1963 թվականին Կուբայում մասնակցել է ռազմական գործողություններին[1], նույն թվականին զորացրվել է և ընդունվել Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Ուսանողական փորձաշրջանն անցկացրել է Չեխոսլովակիայում։
Ինստիտուտն ավարտելուց հետո որպես նյարդաբան 1969 թվականին աշխատանքի է նշանակվել Հրազդանի բուժմիավորումում։ 1978 թվականին եղել է միկրոշրջանի պոլիկլինիկայի վարիչ։
Հետագայում եղել է Արարատ քաղաքի Ոսկու կորզման գործարանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ։
1990 թվականին տեղափոխվել է Երևան, որպես նյարդաբան աշխատել է 3-րդ հիվանդանոցում։ 1990-ական թվականների կեսերին տեղափոխվել է Վոլգոգրադ (Ռուսաստան), աշխատել որպես նյարդաբան։ 2000 թվականի Հայաստանի դեսպանի միջնորդությամբ տեղափոխվել է Արցախի Քաշաթաղի հիվանդանոց և աշխատել նույն մասնագիտությամբ։
2001 թվականից աշխատել է Քաշաթաղի շրջանի Կովսականի տեղամասային հիվանդանոցում։
Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, ԼՂՀ վարչապետի հուշամեդալի։
Որպես բժիշկ աշխատել է ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներում։ Հանդիսանում է «Սաբաթլո» բանաստեղծությունների ժողովածուի հեղինակը[2]։
Հայ-ադրբեջանական պատերազմից առաջ Վլադիմիր Լալայանը փորձի փոխանակման նպատակով եղել է Արցախում։
Միջադեպ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Վլադիմիր Լալայանը բուժօգնություն է ցույց տվել վիրավորներին, եղել է Կովսականում։ Կնոջը՝ Մայրանուշ Մովսիսյանին նա ուղարկել է Երևան, իսկ ինքը մնացել Կովսականում, որտեղից էլ հոկտեմբերի 20-ին անհետացել է։ Բժշկի հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ[3]։ Վլադիմիր Լալայանի որոնողական հարցերով զբաղվում է դուստրը՝ բժիշկ Էսթեր Լալայանը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Информатор (2021 թ․ ապրիլի 26). «80-летний заслуженный врач, который спас сотни жизней, оказался в азербайджанском плену». Инфотека 24 (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Արցախում անհետացած ռուսաստանցի բժիշկը | Aliq Media Armenia». Aliq Media Armenia |. 2021 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Մեր սիրտը զգում է` կենդանի է». բժշկի ընտանիքն սպասում է Բաքվի արձագանքին
- ↑ «80-летний заслуженный врач, который спас сотни жизней, оказался в азербайджанском плену».
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Լալայան, «Սաբաթլո» բանաստեղծությունների ժողովածու