Վիրժինի Լեդուայեն
Վիրժինի Լեդուայեն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1976[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Arié Elmaleh?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
virginie-ledoyen.fr.fm | |
Վիրժինի Լեդուայեն (ֆր.՝ Virginie Ledoyen, նոյեմբերի 15, 1976[1], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի դերասանուհի։ Իրական անունը՝ Վերժինի Ֆերնանդես։ Ֆիլմերում սկսել է նկարահանվել դեռևս պատանի տարիքից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան սկսել է երեք տարեկանից՝ նկարահանվելով գովազդային հոլովակներում։ Տասներեք տարեկան հասակում ուներ ոչ միայն փորձ նկարահանվելու գովազդային հոլովակներում, այլ նաև ֆիլմերում՝ հաջողությամբ անցնելով «Մայրիկ» ֆիլմի կաստինգը։ Դա եղավ նրա առաջին մեծ դերը։ Նույն թվականին խաղացել է «Երեխաների առևանգիչը» ֆիլմում, իսկ մեկ տարի անց մասնակցություն է ունեցել ռեժիսոր Մարսել Կարնեի նկարահանումներին։ Հաջորդ դերը խաղացել է Էլի Շուրակիի «Նվերը» ֆիլմում՝ մարմնավորելով Սամանթային, որի համար 1993 թվականին՝ 17 տարեկան հասակում արժանացավ իր առաջին մրցանակին՝ «Սեզար»։ 1994 թվականին «Սառը ջուրը» և 1996 թվականին «Միայնակ աղջիկը» ֆիլմերում իր դերերի համար արժանացել է մրցանակի, բայց բաղձալի արձանիկը այդպես էլ չի ստացել։
1998 թվականին Լեդուայենը Փարիզում կայացած կինոփառատոնում իր «Ժաննան և հոյակապ տղան» ֆիլմի դերի համար ճանաչվել է լավագույն կին դերասանուհի։
Վիրժինի Լեդուայեն նկարահանվել է ոչ միայն ֆրանսիական, այլ նաև ամերիկական, նույնիսկ թայվանական ֆիլմերում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին Վիրժինին ծանոթացել է գեղազարդիչ Լուի Սուբրիրի հետ, որից ունեցել է մեկ աղջիկ՝ Լիլիաս Սուբրիր (ծնվ․ 29.09.2001)։
2006-2007 թվականներին Վիրժինին ամուսնացել է կինոռեժիսոր Իեն Ռեջերսի հետ։
2007 թվականից մինչև 2005 թվականը Վիժինին փաստացի ամուսնացած է եղել դերասան Ար Էլմալի հետ։ Նախկին զույգը ունեցել է երկու երեխա՝ Իսաակ Էլմալը (ծնվ․ 2010 թվականի հուլիսին) և դուստրը Ամալիա Էլմալե (ծնվ․ 23.04.2014)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Փարիզում կայացած կինոփառատոնում իր «Ժաննան և հոյակապ տղան» ֆիլմում կերտած դերի համար ճանաչվել է լավագույն կին դերասանուհի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Les gens du cinéma
- ↑ http://www.purepeople.com/article/virginie-ledoyen-et-arie-elmaleh-deuxieme-sortie-officielle-en-quatre-ans_a77647/1
- ↑ https://web.archive.org/web/20190418125535/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2002.71.0.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրժինի Լեդուայեն» հոդվածին։ |
|