Jump to content

Վինսեն Սերուտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինսեն Սերուտի
Ծնվել էմարտի 16, 1981(1981-03-16) (43 տարեկան)
ԾննդավայրԼե Ման
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունռադիոհաղորդավար և հեռուստահաղորդավար
ԱշխատավայրRTL, RFM?, Chérie FM? և MFM Radio?

Վինսեն Սերուտի (ֆր.՝ Vincent Cerutti, մարտի 16, 1981(1981-03-16), Լե Ման), ֆրանսիացի ռադիո և հեռուստահաղորդավար։

Ռադիոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

14 տարեկանում Վինսենն սկսել է իր ռադիոկարիերան՝ սկզբնական շրջանում աշխատելով համայնքային նշանակության ռադիոընկերություններում։ 2001-2005 թվականներին աշխատել է MFM Radio ընկերությունում, իսկ 2004 թվականին մի քանի ամիս աշխատել Bel RTL-ում։ 2007 թվականին աշխատել է Chérie FM-ում։ 2010 թվականի ամռանը միացել է ֆրանսիական RTL ռադիոընկերության աշխատանքներին, որի եթերում հուլիսից օգոստոս ամիսներին երկուշաբթիից ուրբաթ ներկայացրել է օրվա նորությունները։ Որոշակի դադարից հետո 2011 թվականի ամռանը նորից վերադարձել է RTL` վարելով «Stop ou encore» հաղորդաշարը։ Մինչ Սերուտիի վերադարձը հաշորդաշարը վարում էր Վինսեն Պերոն։ Բացի այդ հաղորդումը, Ժան Սեբաստիեն Պետիդեմանժի հետ վարել է նաև «Itinéraire d'un auditeur gâté» հաղորդումը։

2013 թվականի մարտին RTL 2 ռադիոընկերության եթերում վարել է «Բարի առավոտ» հաղորդաշարը։ 2013 թվականի սեպտեմբերին միացել է RFM ռադիոընկերության աշխատանքներին, որտեղ վարել է «Interview V.I.P.»։ Հաղորդաշարը եթեր է հեռարձակվել յուրաքանչյուր ամսվա ուրբաթ օր, ժամը երկուսից չորսը։ 2014 թվականի սեպտեմբերից վարում է Chérie FM-ի առավոտյան հաղորդաշարը։

Հեռուստակարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին դարձել է «24 Hours of Le Mans» հաղորդաշարի վարող և իր նորամուտն արել AB Moteurs հեռուստաընկերությունում։ 2004 թվականին դարձել է «Tour de France à la voile» հեռուստաընկերության հեռուստահաղորդումների և փաստագրական ֆիլմերի ձայնակցող։ 2006 թվականին դարձել է «On Fait Le Plein !» հաղորդաշարի հաղորդավար և պրոդյուսեր։ Վերջինս 90 րոպեանոց հաղորդաշար էր, որը ցուցադրվում էր յուրաքանչյուր ուրբաթ երեկոյան՝ Le Mans Télévision տեղական հեռուստաընկերության եթերում։ Վերջինս ցուցադրվել է DTT ցանցով՝ Լե Ման, Լավալ, Անժե, Բլոիս և Տուր քաղաքներում։

2009 թվականի սեպտեմբերին Վինսեն Սերուտին միացել է Direct 8 հեռուստաընկերության «Morandini !» հաղորդաշարի թիմին, որտեղ ներկայացրել է «Quiz sur les coulisses des médias» անունը կրող տեսաշար։ 2010 թվականի հունվարին TF1 Production ընկերության համար եղել է «NRJ Music Award» կազմակերպչական թիմի անդամ, որի ժամանակ հարցազրույցներ է վերցրել հայտնի անձանցից։

Ավելի ուշ միացել է TF1 հեռուստաընկերությանը և 2011 թվականի հունվարից վարել է «Sosie ! Or Not Sosie ?» հաղորդումը՝ նոր հաղորդաշար, որը բաղկացած էր մանր սքեթչերից։ Նույն տարում հեռուստաընկերությունը նրան ընտրել է վարելու «Պարեր աստղերի հետ» հաղորդաշարը։ Հաղորդումը վարել է Սանդրին Կոտիերի հետ[1], որի առաջին եթերաշրջանը ցուցադրվել է փետրվար և մարտ ամիսներին, իսկ երկրորդ եթերաշրջանը՝ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։ TF1-ում առաջին տարվա ընթացքում, Վինսենը փրայմթայմում վարել է 17 հաղորդում։ Ավելի ուշ, Սանդրին Կոտիերի հետ միասին վարել է «Պարեր աստղերի հետ» հաղորդաշարի մյուս եթերաշրջանները։ 2014 թվականի փետրվարից սկսած Էսթել Դենիսի և Ժան Պիեռ Ֆոկալի հետ միասին վարել է հեռուստալոտո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vincent Cerutti, nouvelle coqueluche de TF1» (French). programme-tv.net. 2010 թ․ դեկտեմբերի 16.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]