Վինչենցո Դամինի
Վինչենցո Դամինի | |
---|---|
Ծնվել է | 17-րդ դար |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1] |
Վախճանվել է | 1749 |
Մահվան վայր | Լ'Աքվիլա, Իտալիա |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Vincenzo Damini Վիքիպահեստում |
Վինչենցո Դամինի (անգլ.՝ Vincenzo Damini, 17-րդ դար, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1] - 1749, Լ'Աքվիլա, Իտալիա), իտալացի նկարիչ, Ջովաննի Անտոնիո Պելլեգրինիի աշակերտը։ Որոշ ժամանակ ապրել է Անգլիայում։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դամինին ծնվել է Վենետիկում, մոտավորապես` 17-րդ դարի վերջին[2]։ Եղել է Ջովաննի Անտոնիո Պելլեգրինիի աշակերտը, որին նա ուղեկցել է Անգլիայում, մոտավորապես 1720 թվականին։ Շատ հայտնի է նրա` լոնդոնյան տեսարանների նկարիչ Ջոն Դևոտոյի մեցցո-տինտո դիմանկարը[3]։ Լինքոլն տաճարի հյուսիսային տրանսպերտի վրա նա նկարել է չորս քահանաների որմնանկարը` Գոթական հովանոցի ներքո` փոխարինելով նույն պատկերի հին տարբերակը. այս աշխատանքը կատարելիս նրան օգնել է Ջիլս Հուսսեյը[4][5]։ Նույն տաճարում նա նկարել է նաև որմնանկարներ Սանկտ Պետերբուրգի տաճարի նմանությամբ։ 1930-ական թվականներին տաճարն ավերվել է, բայց Դամինյի յուղանկարները փրկվել են[6]։
Լոնդոնի Հենրիետտա փողոցի` Ջեյմս Ջիբսի կողից նախագծված մի տան սվաղված առաստաղին արված հինգ դեկորատիվ նկարները վերագրվում են Դամինիին։ Ամբողջ սենյակը, որը թվագրվում է 1727-32 թվականներին, պահպանվել է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում[7]։
Նա Իտալիա է վերադարձել 1730 թվականին, Ջիլս Հուսսեյի ուղեկցությամբ, ում, ըստ Էդվարդ Էդվարդսի նա թողել է Բոլոնիայում` հեռանալով նրա ունեցվածքով[8]։ 1737 թվականից նա Լ'Աքվիլայում, Աբրուզոյում էր, որտեղ այդ տարի պատկերազարդել է Սան Ջուլիանոյի վանքի եկեղեցու խորանը։ Նրա աշխատանքներից երեքը պահվում են Աբրուզոյի ազգային թանգարանում[2][9]։
Նա մահացել է Լ'Աքվիլայում, մոտավորապես 1749 թվականին[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/artists/19876
- ↑ 2,0 2,1 «Vincenzo Damini». Museo Nazionale d'Abruzzo. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «John Devoto by John Faber Jr, after Vincenzo Damini». National Portrait Gallery.
- ↑ Sanderson, Robert (1851). Lincoln Cathedral; an exact copy of all the ancient monumental inscriptions. London: Simkin & Marshall. էջ 52.
- ↑ Kendrick, A. F. (1928). The Cathedral Church of Lincoln. London: George Bell and Sons. էջ 116.
- ↑ «Vincenzo Damini (Venice late-17th Century-c. 1749 L'Aquila) The Ascension: a modello for the apse and cupola of St. Peter-at-Arches, Lincoln». Christies. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Previously in the Parish Church of St Giles in Lincoln, the modello was sold at Christies in 2009
- ↑ 7,0 7,1 «Room-Parlour from 11 Henrietta Street». Victoria and Albert Museum.
- ↑ Edwards, Edward (1808). «Giles Hussey». Anecdotes of Painters who have Resided or been born in England. London. էջեր 150–1.
- ↑ «San Giuliano, la Storia». Archeoclub d’Italia - Sede L’Aquila. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինչենցո Դամինի» հոդվածին։ |
|