Վիկտորյա Գաբոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա Գաբոր
2021 թվական
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունլեհ.՝ Wiktoria Gabor
Ի ծնե անունՎիկտորյա Գաբոր
Ծնվել էհուլիսի 10, 2007(2007-07-10) (16 տարեկան)
Համբուրգ, Գերմանիա
ԵրկիրԿրակով, ԼեհաստանԼեհաստան
ԺանրերՓոփ երաժշտություն
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2019–ներկա
ԼեյբլUniversal Music Polska
Կայքvikigaborofficial.com
 Viki Gabor Վիքիպահեստում

Վիկտորյա Գաբոր (լեհ.՝ Wiktoria Gabor, հուլիսի 10, 2007(2007-07-10), Համբուրգ, Գերմանիա), լեհ երգչուհի։ Հայտնի է որպես Վիկի Գաբոր։ Վիկտորյան իր կարիերան սկսել է 2019 թվականին։ Մասնակցել է «Լեհաստանի ձայնը» մանկական երգի մրցույթին և հայտնվել եզրափակիչ փուլում։ Ճանաչվել է մանկական եվրատեսիլ 2019 երգի մրցույթի հաղթող, որտեղ ներկայացել է «Superhero» երգով։ Նա երկրորդ լեհ մասնակիցն է, որ հաղթել է մրցույթում։ Առաջին անգամ Լեհաստանը հաղթել է մրցույթում երկու անգամ անընդմեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյա Գաբորը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում[1]։ Աղջկա ծնվելուց հետո ընտանիքը վերադառնում է Լեհաստան, իսկ ավելի ուշ՝ տեղափոխվում Միացյալ Թագավորություն։ Վիկտորյան 7 տարեկան էր, երբ ընտանիքը վերջնականապես տեղափոխվում է Կրակով[2]։ Գաբորն ունի մեծ քույր՝ Մելիսան։ Վերջինս երգահան է[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019–ներկա։ Լեհաստանի ձայնը մանկական երգի մրցույթ, մանկական եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի վերջին Գաբորը մասնակցել է «Լեհաստանի ձայնը» մանկական երգի մրցույթի երկրորդ սեզոնի լսումներին։ Նա միացել է Tomson & Baron թիմին և ի վերջո հասնել մինչև եզրափակիչ փուլ։ Հենց այս ժամանակ էլ լույս է տեսել իր առաջին դեբյուտային սինգլը՝ «Time»-ը[3][4]։

Լեհաստանի ձայնը երգի մրցույթից հետո Գաբորը մասնակցել է Լեհաստանում կայացող Sopot International Song Festival-ին և ներկայանում «Time» երգով[5]։ Դրանից հետո նա ընտրվել է մրցելու Szansa na sukces կոչվող մրցույթում, որն անցկացվել է «մանկական եվրատեսիլ 2019» մրցույթի լեհ ներկայացուցիչին ընտրելու նպատակով։ Զբաղեցնելով բարձր հորիզոնականներ՝ Գաբորը ճանաչվել է մրցույթի հաղթող իր Superhero երգով[6][7]։ 2019 թվականի նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում անցկացվել է մանկական ևրատեսիլ 2019 երգի մրցույթը։ Գաբորը ելույթ է ունեցել 11 համարի ներքո և ճանաչվել է հաղթող՝ զբաղեցնելով երկրորդ տեղը ժյուրիի քվեարկության համափայն և ամենաբարձրը՝ հեռուստադիտողների և երկրպագուների առցանց քվեարկությամբ։ Սա Լեհաստանի համար երկրորդ հաղթանակն էր մանկական եվրատեսիլ երգի մրցույթում, որով Լեհաստանը դարձավ երկու անգամ անընդմեջ հաղթանակ տանող առաջին երկիրը[8][9][10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dereszyński, Tomasz (2019 թ․ մայիսի 1). «Szansa na sukces: Wiktoria Gabor wygrała drugi odcinek programu. Finalistka Voice Kids Poland zaśpiewała „You May Be In Love"». polskatimes.pl (Polish).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Viki Gabor z Nowej Huty – finalistka „The Voice Kids 2"». gazetakrakowska.pl (Polish). Gazeta Krakowska. 2019 թ․ մարտի 10.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Królak, Sergiusz (2019 թ․ սեպտեմբերի 29). «Eurowizja Junior 2019: Polska wybrała reprezentantkę! Viki Gabor zaśpiewa w Gliwicach!». eurowizja.org (Polish). OGAE Polska.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Grabska, =Paulina (2019 թ․ ապրիլի 15). «Rewelacyjny „Time" Viki Gabor w trzech remiksach». media.universalmusic.pl (Polish).{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Top of the Top Sopot Festival 2019, dzień 4. Roksana Węgiel laureatką Young Choice Awards! Na scenie m.in. gwiazdy „The Voice Kids"!». telemagazyn.pl (Polish). 2019 թ․ օգոստոսի 17.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Prętnicka, Beata (2019 թ․ սեպտեմբերի 15). «Viki Gabor zwyciężczynią drugiego odcinka „Szansy na sukces"!». eurowizja.org (Polish). OGAE Polska.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Kurdupski, Michał (2019 թ․ սեպտեմբերի 29). «Wiktoria Gabor reprezentantką Polski na Eurowizję Junior 2019». wirtualnemedia.pl (Polish). Wirtualne Media.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Herbert, Emily (2019 թ․ նոյեմբերի 24). «Poland: Viki Gabor wins Junior Eurovision 2019». Eurovoix.
  9. Muldoon, Padraig (2019 թ․ նոյեմբերի 24). «Junior Eurovision 2019 results: Poland's Viki Gabor is the winner with "Superhero"». Wiwibloggs.
  10. «Viki Gabor wins Junior Eurovision 2019 for Poland!». EBU. 2019 թ․ նոյեմբերի 24.