Վիկտոր Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիկտոր Հովսեփյան
Ծնվել էսեպտեմբերի 4, 1947(1947-09-04)[1]
Վախճանվել էօգոստոսի 27, 1996(1996-08-27) (48 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Վրաստանի գրողների միություն
Վիկտոր Հովսեփյան Վիքիդարանում

Վիկտոր Հակոբի Հովսեփյան (սեպտեմբերի 4, 1947, գյուղ Հեշտիա, Վրաստանի Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանում - օգոստոսի 27, 1996, գյուղ Հեշտիա), հայ բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1981), Վրաստանի և Հայաստանի Գրողների միությունների անդամ (1991)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Հովսեփյանը ծնվել է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում Հակոբ Հովսեփյանի և Մարիամ Գրաբսկայի (լեհ կոմս Ալեքսանդր Գրաբսկու թոռնուհին է) ընտանիքում։ Ավարտել է Հեշտիայի միջնակարգ դպրոցը, 1973 թվականին՝ Վանաձորի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1973-1996 թվականներին դասավանդել է հայրենի գյուղում։ Հեղինակ է 16 չափածո և արձակ ժողովածուների։ Ստեղծագործությունները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, գերմաներեն, ուզբեկերեն։ Հովսեփյանը վրացերենից թարգմանել է Տերենտի Գրանելուն, գերմաներենից՝ Ռայներ Մարիա Ռիլկեին, ռուսերենից Իննոկենտի Անենսկուն և ուրիշների[2]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Հովսեփյանի անունով են կոչվել դպրոց Հեշտիայում և փողոց Նինոծմինդայում։ 1997 թվականին Հեշտիայում հիմնադրվել է Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարանը։

ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թափառող աստղեր», բանաստեղծություններ, «Սովետական գրող», Երևան, 1978։
  • «Արևածաղկի գիշեր», բանաստեղծություններ, «Մերանի», Թբիլիսի, 1979։
  • «Լուսապսակ», բանաստեղծություններ, պոեմ («Սիրտ նռան մեջ»), «Մերանի», Թբիլիսի, 1985։
  • «Արևադարձ», բանաստեղծություններ, «Սովետական գրող», Երևան, 1986։
  • «Չալ գոմեշի հեքիաթը», մանկական բանաստեղծություններ, հեքիաթներ, «Արևիկ», Երևան, 1989։
  • «Հոգետուն», արձակ բանաստեղծություններ, պոեմներ, «Մերանի», Թբիլիսի, 1990։
  • «Ձևաթովում», բանաստեղծություններ, թարգմանություններ, «Արշալույս», Նինոծմինդա, 1993։
  • «Ձուկն ու երիցուկը», մանկական բանաստեղծություններ, հեքիաթներ, «Մերանի», Թբիլիսի, 1996։
  • «Ութ իմաստունները», պոեմ, Ախալքալաքի, 1997։
  • «Վարք զորականի», պոեմ, «Անահիտ», Երևան, 1997։
  • «Կորուսյալ Եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը», վեպ (վիպասք), «Մծիգնոբարի», Թբիլիսի, 2013։
  • «Երազի գունավոր ծիածանը», բանաստեղծություններ (անտիպ), պոեմներ, «Մծիգնոբարի», Թբիլիսի, 2014։
  • «Նանե՛, նանե՛, կրա՛կ տուր ինձ», մանակական բանաստեղծություններ, հեքիաթներ, պիես, «Վերնատուն», Թբիլիսի, 2018։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Виктор Овсепян, «Меланхоличный день» (Մելանխոլիկ օր), բանաստեղծություններ, հայերենից ռուսերեն թարգմանությունը՝ Գլան Օնանյանի, Գենադի Գրիգորևի, Նիկոլայ Ալեշկովի, «Արշալույս», Նինոծմինդա, 1993։
  • Տերենտի Գրանելի, «Բանաստեղծություններ», վրացերենից հայերեն թարգմանությունը՝ Վիկտոր Հովսեփյանի, «Մերանի», Թբիլիսի, 2007։
  • "დიალოგი პოეზიის ენით" - «Երկխոսություն քնարերգության լեզվով», Վիկտոր Հովսեփյան, բանաստեղծություններ, հայերենից վրացերեն թարգմանությունը՝ Գիվի Շահնազարի, Մաղվալա Գոնաշվիլու։ Տերենտի Գրանելի, բանաստեղծություններ, վրացերենից հայերեն թարգմանությունը՝ Վիկտոր Հովսեփյանի, «Մերանի», Թբիլիսի, 2020։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://am.hayazg.info/index.php?curid=11527
  2. «Վիկտոր Հովսեփյան». 2012 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Հովսեփյան» հոդվածին։