Վիկտոր Կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Կլիմա
 
Կուսակցություն՝ Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Վիեննայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 4, 1947(1947-06-04)[1][2] (76 տարեկան)
Ծննդավայր Շվեխաթ, Wien-Umgebung District, Ստորին Ավստրիա, Ավստրիա
Քաղաքացիություն  Ավստրիա
Ամուսին Sonja Klima?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի I աստիճանի մեծ խաչ Արժանիքի ազգային շքանշան և Order of Merit of the Principality of Liechtenstein

Վիկտոր Կլիմա (գերմ.՝ Viktor Klima, հունիսի 4, 1947(1947-06-04)[1][2], Շվեխաթ, Wien-Umgebung District, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի պետական և քաղաքական գործիչ։

Վաղ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ աշխատել է OMV պետական նավթային ընկերությունում։ Քաղաքական կարիերան սկսել է 1992 թվականին՝ Ֆրանց Վրանիցկու կառավարության կազմի մեջ մտնելով որպես տրանսպորտի և արդյունաբերության նախարար։ 1996 թվականին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ Ֆրանց Վրանիցկու հրաժարականից հետո 1997 թվականին գլխավորել է երկրի կառավարությունը։

Ավստրիայի կանցլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Կլիման շարունակել է «մեծ կոալիցիայի» քաղաքականությունը՝ ձևավորելով երկրի երկու խոշորագույն կուսակցությունների՝ սոցիալ-դեմոկրատական և պահպանողական Ավստրիայի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների կաբինետ։ Կլիմայի կաբինետում փոխկանցլեր է դարձել պահպանողականների առաջնորդ Վոլֆգանգ Շյուսելը։

Կլիմայի ղեկավարությամբ սոցիալ-դեմոկրատները շարունակում են թեքվել դեպի կենտրոն, և Կլիմայի քաղաքականությունը հիմնականում հիշեցնում Է Լեյբորիստական կուսակցությունում Թոնի Բլերի և Գերհարդ Շրյոդերի քաղաքական քայլերը։

Կլիմայի կառավարությունն ակտիվորեն սեփականաշնորհել է տնտեսության պետական հատվածը և մի շարք քայլեր ձեռնարկել «սոցիալ-կողմնորոշված» տնտեսական քաղաքականությունը ավելի լիբերալ դարձնելու ուղղությամբ։ Սոցիալ-կողմնորոշված քաղաքականությունից հրաժարվելու հետ է կապված սոցիալ-դեմոկրատների ժողովրդականության անկումը իրենց ավանդական աշխատանքային ընտրազանգվածի մոտ, որն անցել է ավստրիական Ազատության կուսակցության պոպուլիստներին Յորգ Հայդերի մոտ։

Արդյունքում սոցիալ-դեմոկրատները պարտություն կրեցին 1999 թվականի հոկտեմբերին կայացած համընդհանուր ընտրություններում։ Արդյունքում Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը կարողացել է կոալիցիայի գործընկերոջն փոխարինել ավստրիական ազատության կուսակցությանը և ձևավորել պահպանողական կաբինետ, որը գլխավորել է Վոլֆգանգ Շյուսելը։

Հետագա գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո Կլիման թողել է կուսակցության առաջնորդի պաշտոնը և աշխատանքի է անցել մեծ բիզնեսում։ Նա կարևոր պաշտոն է զբաղեցրել «Ֆոլքսվագենի» արգենտինական բաժանմունքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Կլիմա» հոդվածին։